ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՐՄԵՆ ԿԱՌԼԵՆԻ
ԱՐՄԵՆ ԿԱՌԼԵՆԻ
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ:
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021 թ.-ից:
Ծնվել է 18/04/1965թ. ք.Երևանում:
1972թ.-1980թ. սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում «թավջութակ» մասնագիտությամբ
1980-1984թթ. ուսումը շարունակել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում «կոնտրաբաս» մասնագիտությամբ
1984-1985թթ.աշխատել է Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ակադեմիական թատրոնում որպես նվագախմբի կոնտրաբասահար
1985-1990թթ. ուսանել է Մոսկվայի Պ.Ի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետում
1990-1991թթ. աշխատել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես զորամասի նվագախմբի պետ, զինվորական դիրիժոր
1992թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի դիրիժոր
2002թ.-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր
2004թ.-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների բաժնի դասախոս
2019թ. ՀՀ ԲՈԿ –ի հաստատմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչումը «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ
1992թ.-ից ղեկավարել է 1500-ից ավելի պետական, կառավարական, գերատեսչական, զանգվածային և սպորտային միջոցառումներ, ծիսակատարություններ, ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դիմավորման և ճանապարհման արարողությունները:
Ղեկավարել է ՀՀ ԼՂՀ Զինված ուժերի միացյալ նվագախմբերը զինվորական զորահանդեսներին, համերգներին և միջազգային փառատոններին:
2008թ. մասնակցել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին:
2010թ. հանդես է եկել Շվեդիայի Էքշյո քաղաքում անցկացվող զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին:
2018թ.մասնակցել է ՌԴ Մոսկվա քաղաքում «Спасская башня» զինվորական նվագախմբերի փառատոնին:
2019թ. ՄԱԷ Աբու-Դաբի քաղաքում «IDEX 2019» սպառազինության միջազգային ցուցահանդեսին:
Տարբեր տարիների ՀՀ Գյումրի քաղաքում «Վերածնունդ» միջազգային փառատոնին մասնակից և ԳրանՊրի մրցանանկակիր է:
Հրավիրվել է բազմաթիվ միջազգային, հանրապետական, ինչպես նաև քաղաքային մրցույթների և փառատոնների հանձնաժողովների անդամ և նախագահ:
Կատարում է ստեղծագործական և գիտամեթոդական աշխատանքներ:
Փողային, սիմֆոնիկ, կամերային, սիմֆո-էստրադային, վոկալ ստեղծագործությունների հեղինակ է
Հայրենասիարական Երգեր.
«Պատիվ ունեմ»
«Ելիր ի զեն»
«Իմ հայկական բանակ»
«Գուրգեն Արծիվ»
«Ընկերների երգը»
«Վասն հայրենյաց»
«Քեզ հետ եմ եղբայր»
«Սահմանին»
Ստեղծագործություններ Փողային Նվագախմբի Համար.
«Գայանե»
Դիմավորման քայլերգ «Հոբելյանական»
Դիմավորման քայլերգ «Նախագահական»
Վալս «Նունե»
Քայլերգ «Մայրաքաղաքային»
Ձոն Հայրենիքի
Տուրք
Ֆանֆար «Հավաք»
Ֆանֆար «Առաջ Հայաստան»
Ֆանֆար «Ծիծեռնակ»
«Կատակ երեքի համար»
«Կատակ պար»
«Հուշեր»
«Փարիզյան տրամադրություն» էստրադա-սիմֆոնիկ նվագախմբի համար
«Ադաջիո» լարայինների, հոբոյի և կորնետի համար:
Տանգո «Մարիաննա» լարայինների համար:
ՀՀ նախագահի կողմից՝ պարգևատրվել է
«Մարտական ծառայության» մեդալով, 2001թ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով, 2011թ.
«Հայրենիքին մատուցած ծառայություների համար» I աստիճանի մեդալով, 2017թ.
ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, 2006 թ.
«Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար» շնորհակալագրով:
ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է
«Մարտական ծառայություն» մեդալով, 2012թ.
Գերատեսչական Մեդալներ.
«Մարշալ Բաղրամյան», 2001թ.
«Անբասիր ծառայության համար» I աստիճան, 2004թ.
«Անբասիր ծառայության համար» II աստիճան, 2004թ.
«Դրաստամատ Կանայան», 2005թ.
«Անդրանիկ Օզանյան», 2007թ.
«Անբասիր ծառայության համար» III աստիճան, 2009թ.
«Ծովակալ Իսակով», 2010 թ.
«Անբասիր ծառայության համար» IV աստիճան, 2013թ.
«Նելսոն Ստեփանյան», 2014թ.
Այլ պարգևատրումներ
ՀՀ Մշակույթի նախարարաության ոսկե մեդալ ,2013թ.
ՀՀ ոստիկանապետի հրամանագրով արժանացել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի, 2013թ.
«Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ», 2015թ.
Օտարերկրյա պարգևներ
ՌԴ «ЗА службу на Кавказе» կրծքանշան, 2006թ.
ՌԴ «За мужество и ратный труд» կրծքանշան, 2008թ.
ՌԴ «Мы наследники победы» կրծքանշան, 2008թ.