ՄԵՐ ՄԱՍԻՆ
Սիրելի՛ բարեկամներ
Ուրախ ենք ողջունելու ձեզ ՀԿՄ պաշտոնական կայքէջում:
Կոմպոզիտորների միությունը լինելով հայ պրոֆեսիոնալ երաժշտության նվիրյալների վեհ խորան, այն յուրօրինակ կամուրջ է մեր փառահեղ, արդեն դասական դարձած կոմպոզիտորական դպրոցի անցյալի և ներկայի միջև, ինչպես նաև կարևոր հիմնաքար նոր սերնդի ստեղծագործական նվաճումների համար:
21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ջնջվել են ժամանակի և տարածության խոչընդոտները: Մենք ազատորեն շփվում և համագործակցում ենք ոչ միայն մեր հայրենակից, այլև աշխարհի երաժշտասեր հասարակության բոլոր շերտերի հետ:
ՀԿՄ պաշտոնական կայքէջը միտում ունի դառնալու պրոֆեսիոնալ երաժշտության լավագույն տեղեկատվության աղբյուր:
Մենք պատրաստակամ ենք լսելու և քննարկելու ձեր բոլոր առաջարկություններն ի նպաստ մեր միության գործունեությանը:
Հարգանքներով ՝ Միության նախագահ
Արամ Սաթյան
English
Русский
