ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ԷՄԱՆՈՒԼԵԻ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 02/01/1962, Երևանում

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ՝ 1987 թ.-ից

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է հայրենիքում՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Հակոբ Զարգարյանի դաշնամուրային դասարանում։

1986 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Միաժամանակ սովորել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ սկզբում պրոֆեսոր Էդուարդ Բաղդասարյանի, ապա Տիգրան Մանսուրյանի դասարանում, որը ավարտել է 1987 թ.։ 1989 թ. ավարտել է կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան՝ Տիգրան Մանսուրյանի ղեկավարությամբ։

1993 թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ընդունվել է Սորբոնի համալսարան՝ երաժշտագիտության բաժին։ Մագիստրոսական թեզը պաշտպանել է «Կոմիտասի դաշնամուրային երկերը» թեմայով։

1989–1993 թթ. եղել է Սրբ. Էջմիածնի Մայր Տաճարի երգեհոնահարը։

1991–1993 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ կոնցերտմայստերական արվեստ։

1992 թ. նշանակվել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ։

2002 թ.-ից հանդիսանում է Փարիզի Դարիուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։

2010 թ.-ից Ֆրանսիայի մի շարք քաղաքների կոնսերվատորիաներում հանդես է գալիս որպես հրավիրված կոմպոզիտոր (résident)՝ Բրեստ, Կամպեր, Ալանսոն, Էքս-ան-Պրովանս և այլուր։ Տարվա ընթացքում նրան պատվիրում են նոր ստեղծագործություններ, և տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված կոմպոզիտորին։

“Մեդիտացիա և Տոկատա” (Méditation et Toccata, 1979) — դաշնամուրի համար

“Երկու պատկեր” (Deux tableaux, 1980) — դաշնամուրի համար

“Երեք հիշողություն” (Trois Souvenirs, 1981) — դաշնամուրի համար

“Օրորոցային” (Berceuse, 1981) — դաշնամուրի համար

“Աղոթք” (Prière, 1984) — տղամարդկանց երգչախմբի, բարիտոնի, զանգի և երկու բոնգի համար

“Նախերգանք, խորալ և կոդա” (Prélude, Chorale et Coda, 1982) — դաշնամուրի համար

“Մանրանվագներ” (Miniatures, 1983) — դաշնամուրի համար, (հրատարակվել է «Սովետական Կոմպոզիտոր» հրատարակչությունում, Մոսկվա, 1988, 2-րդ հրատարակություն՝ CP, Փարիզ, 1996)

“Երկու ես” (Yerku yes, 1984) — երգ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Լ. Բլբուլյանի)

“Վոկալ շարք” (Cycle de chants, 1985) — բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ. Սահյանի)

“Զինվորի գերեզմանին” (Au Tombeau du soldat, 1985) — քառաձայն խառը երգչախմբի համար (խոսք՝ Լ. Դուրյանի)

“Էսքիզ” (Esquisse, 1985) — կանանց երգչախմբի համար

“Հայաստան” (Arménie, 1985) — քառաձայն խառը երգչախմբի համար (խոսք՝ Վ. Դավթյանի)

“Անտիգոնե” (Antigone, 1986) — բեմական երաժշտություն

“Պար” (Danse, 1989) — մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, Սայաթ-Նովայի թեմաներով (1-ին կատարում՝ 1989, Հայաստանի օպերայի թատրոն

նվիրված է Սայաթ-Նովայի 275-ամյակին, ղեկավար՝ Հակոբ Ոսկանյան

բեմադրություն՝ Ա. Թորգոմյանի

“Նախաբան և ռոնդո” (Introduction et Rondo, 1989) — դաշնամուրի համար

“Եռյակ” (Trio, 1989) — հոբոյի, կլառնետի ևֆագոթի համար

“Գրազ” (Pari, 1990) — կամերային օպերա սոպրանոյի, տենորի, բասի և 11 գործիքների համար (լիբրետտո՝ Ա. Սահակյան)

“Սոնատինա” (Sonatine, 1991) — դաշնամուրի համար

“Սիրո երգեր” (Chansons d’Amour, 1993) — քառաձայն խառը երգչախմբի համար (բանաստեղծություններ՝ հայ բանաստեղծներ, 17-րդ դար)

“Հայաստանի վերջին թագավորները” (Les derniers rois d’Arménie, 1994) — ֆիլմի երաժշտություն

“Հայաստան” (Arménie, 1996) — ֆիլմի երաժշտություն

“Քարտեզների գյուտը” (L’Invention des cartes, 1996) — ֆիլմի երաժշտություն

“Դու գնում ես” (Dou gnum es, 2000) — երգ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Կ. Ահարոնյան)

“Իմ ընկերը Յումբից” (Mon ami de Youmba, 2002) — մանկական երգչախմբի և նվագախմբի համար (խոսք՝ Պ. Գրոսի)

“Հետապնդում” (Poursuite, 2003) — երգ ձայնի և դաշնամուրի համար

(խոսք՝ Ժ. Է. Վաննիուենբուրգի)

“Ես եկել եմ կրկես“ (Je suis venu au cirque, 2003) — երգ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ժ. Է. Վաննիուենբուրգի)

“Ցանկանում եմ գրել նախադասություններ և բառեր“ (Je voudrais écrire des phrases et des mots, 2003) — երգ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ժ. Է. Վաննիուենբուրգի)

“Փոքրիկ Էմանուելլա“ (Petite Emmanuelle, 2003) — երգ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ժ. Է. Վաննիուենբուրգի)

“Համերաշխության օրհներգ“ (Hymne de la Solidarité, 2003) — հիմն երգչախմբի և փողային նվագախմբի համար (խոսք՝ Ք. Էլյաի)

“Վեց երաժշտական ակնթարթ“ (Six Instants musicaux, 2003–2011) — դաշնամուրի համար

“Նոստալգիա“ (Nostalgie, 2003) — լարային նվագախմբի համար

“Պարտիտա“ (Partita, 2003) — լարային նվագախմբի համար

“Ջոնաթանի բալլադը“ (La Ballade de Jonathan, 2004) — սիմֆոնիկ-խորեոգրաֆիկ պոեմ (ներշնչված Ռ. Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» պատմվածքով, առաջին կատարում՝ Մոգադորի թատրոն, Փարիզ, 2004 թ., կատարողներ՝ Իլ-դը-Ֆրանսի ազգային նվագախումբ, ղեկավար՝ Ժորժ Փեհլիվանյան

“Նովելետներ“ (Novelettes, 2005) — փողային հնգյակի համար

“Պոստլյուդիա Դ. Դ. Շոստակովիչի հիշատակին“ (Postludium in memoriam D.D. Shostakovich, 2006) — դաշնամուրի համար

“Գեղջկական պատկերներ“ (Images rustiques, 2006) — մանկական երգչախմբի համար (խոսք՝ Հ. Թումանյանի)

“Մեկ դարյա գործունեություն“ (Une œuvre dans le siècle, 2006) — ֆիլմի երաժշտություն (պատվիրատու՝ Հայ բարեգործական միություն (AGBU))

“Կոնցերտինո“ (Concertino, 2007) — ֆլեյտայի, կլառնետի, դաշնամուրի, ջութակի, ալտի և թավջութակի համար

“Կոնցերտ N°1“ (Concerto n°1, 2007) — ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (առաջին կատարում՝ 2007, Կրուազետի թատրոն, Հիլթոն հյուրանոց, կատարողներ՝ Կանի տարածաշրջանային նվագախումբ, ղեկավար՝ Ֆ. Բենդեր, ջութակ՝ Ս. Խաչատրյան)

“Հայկական ժողովրդական պարեր“ (Danses populaires arméniennes, 2008) — ջութակի և դաշնամուրի համար

“Agnus Dei“ (Agnus Dei, 2008) — քառաձայն խառը երգչախմբի և դաշնամուրի կամ երգեհոնի համար (լատիներեն)

“Աղոթք“ (Prière, 2008) — քառաձայն կանանց երգչախմբի համար (բանաստեղծություն՝ ժողովրդական)

“Սիրո երգեր“ (Chants d’amour, 2008) — սոպրանոյի և լարային նվագախմբի համար (խոսք՝ Ն. Քուչակի)

“Էսքիզներ“ (Esquisses, 2008) — լարային քառյակի համար (նվիրված է «Արպեջիոնե» քառյակի 20-ամյակին)

“Կոնցերտ-տրիպտիկ“ (Concerto-Triptyque, 2008–2013) — սաքսոֆոնի (տենոր և սոպրանո), մարիմբայի և սիմֆոնիկ նվագախմբի համար (կա նաև տարբերակ փողային նվագախմբի համար)

“Ֆրեսկա“ (Fresque, 2009) — լարային նվագախմբի համար

“Մենավոր“ (Solitude, 2009) — խառը երգչախմբի համար (բանաստեղծություններ՝ Կոմիտասի, նվիրված է Կոմիտասի 140-ամյակին)

“Ռուսական հեքիաթներ“ (Contes russes, 2010–2015) — փողային հնգյակի համար (Պատվիրատու՝ Էքս-ան-Պրովանսի փառատոն, առաջին կատարում՝ 2015 թ. Էքս-ան-Պրովանս)

“Երեք սոնետ“ (Trois Sonnets, 2010–2015) — կանանց քառաձայն երգչախմբի համար (խոսք՝ Լուիզ Լաբեի)

“Իմիտացիոն խաղեր“ (Jeux d’Imitations, 2010–2014) — երկու դաշնամուրի համար

“Կոնցերտ N°2“ (Concerto n°2, 2011) — ջութակի, լարային նվագախմբի և մեկ հարվածայինի համար (պատվիրատու՝ Amsterdam Sinfonietta, առաջին կատարում՝ 2011, Muziekgebouw, Ամստերդամ, ջութակ՝ Ս. Խաչատրյան)

“Կամակոր անձրևի պարը“ (Danse de la pluie capricieuse, 2011) — դաշնամուրի համար (պատվիրատու՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարություն)

“Մոլուցք AAA…“ (Obsession AAA…, 2013) — ֆլեյտայի, թավջութակի և դաշնամուրի համար

“Օլիմպի ճիչը“ (Le Cri d’Olyme, 2015) — երաժշտական հեքիաթ՝ մանկական երգչախմբի և գործիքային անսամբլի համար (առաջին կատարում՝ 2015, Վանվի կոնսերվատորիայի բացման արարողության շրջանակում)

“Երկխոսություններ“ (Dialogues, 2017) — ջութակի և դաշնամուրի համար

“Պոնտ-Ավենի պրելյուդ-պատկերներ“ (Préludes-Tableaux de Pont-Aven, 2017) — փողային հնգյակի և դաշնամուրի համար (6 մասից բաղկացած ստեղծագործություն՝ ներշնչված Պ. Գոգենի նկարներից)

“Զինվորը և պարուհին“ (Le Soldat et la Danseuse, 2017–2019) — մեկ գործողությամբ բալետ՝ փողային հնգյակի և դաշնամուրի համար (ազատ ներշնչված Հ. Ք. Անդերսենի «Անագե զինվորը» հեքիաթից)

“Հոգուս ճիչը“ (The Cry Of My Soul, 2018) — սոպրանոյի, կլառնետի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ. Սահյանի, առաջին կատարում՝ 2018 թ., Zipper Hall, Լոս Անջելես

Փառատոն՝ Dilijan Chamber Music Series, կատարողներ՝ Շ. Բարսումյան (սոպրանո), Ֆ. Օ’Քոնոր (կլառնետ), Ա. Ահարոնյան (դաշնամուր))

“Ապրել միասին“ (Vivre ensemble, 2018) — օրհներգ մանկական և խառը երգչախմբի, հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք՝ Վ. Աթաբեկյանի, ստեղծված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատվերով, առաջին կատարում՝ Ֆրանկոֆոնիայի բացման հանդիսավոր արարողություն, 2018, Երևան, կատարողներ՝ Հայաստանի փոքրիկ երգիչներ (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան), Հայաստանի ակադեմիական երգչախումբ (գեղ. ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ (գեղ. ղեկավար՝ Ս. Սմբատյան))

“Իմ բնությունը“ (Ma Nature, 2019) — մանկական երգչախմբի համար (խոսք՝ Կոմիտասի, նվիրված է Կոմիտասի 150-ամյակին)

“Երեք պիես“ (Trois pièces, 2019) — կլառնետի և դաշնամուրի համար

“Արարատ“ (Ararat, 2021) — ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար

“Տուն արի“ (Toun ari, 2022–2023) — սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք՝ Մետաքսեի, առաջին կատարում՝ 2025 թ., Արամ Խաչատրյանի համերգասրահ, Երևան, կատարողներ՝ Շ. Բարսումյան (սոպրանո), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, ղեկավար՝ Ա. Հումալա)

“Ժողովրդական արձագանքներ“ (Résonances folkloriques, 2024) — ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար

“Գեղջկական պատկերներ“, Երկրորդ շարք (Images rustiques, 2e série, 2025) — մանկական երգչախմբի համար (խոսք՝Հ. Թումանյանի)

1987 թ.-ից հանդես է գալիս որպես մենակատար դաշնակահար՝ ելույթ ունենալով բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր։

Համագործակցել է այնպիսի հայտնի կատարողների և կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը և Amsterdam Sinfonietta-ն, Ժորժ Փեհլևանյանը և Փարիզի շրջանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Arpeggione լարային քառյակը, Մարսելի փողային հնգյակը և այլք։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում։

1996 թ.՝ Ֆրանսիայում՝ Պիեռ Լանտյեի անվան միջազգային կամերային երաժշտության մրցույթում, ջութակահար Հայկ Դավթյանի հետ նվաճել է առաջին մրցանակ։
1996 թ.՝ նրա «Մանրանվագները» դաշնամուրի համար ընդգրկվել են Իտալիայում անցկացվող դաշնակահարների Գրամշիի անվան միջազգային մրցույթի պարտադիր ծրագրում։

2003 թ.՝ արժանացել է առաջին մրցանակի՝ եվրոպական FED կազմակերպության պատվերով գրված օրհներգի մրցույթում։
2006թ.՝ «Ջոնաթանի բալլադը» (ըստ Ռիչարդ Բախի պատմվածքի) ստեղծագործությունը Լյուտեսի ակադեմիայի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի (1-ին մրցանակին ոչ ոք չի արժանացել), իսկ նույն թվականի վերջերին հաղթող է ճանաչվել Անտիբի Համաշխարհային փառատոնում։

2007 թ.՝ Հոլիվուդում՝ Southern California Motion Picture Council-ի կողմից արժանացել է «Golden Star Halo Award» և «Emerald Award» մրցանակներին։
2018 թ.՝ Հռչակվել է Վանվ քաղաքի պատվավոր քաղաքացի (Ֆրանսիա)։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ