ՍԱԹՅԱՆ

ԱՐԱՄ  ԱՐԱՄԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ

Ծնվել է 23/05/1947թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1954-1961թթ. ուսանել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:

1961-1965թթ. ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ.՝ Էդ. Բաղդասարյան):

1965-1970թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ.՝ Ալ. Հարությունյան):

1981-1984թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում (պրոֆ.՝ Էդ. Միրզոյան):

1965-1966թթ. Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր և երաժշտա-տեսական առարկաներ:

1973-1980թթ. աշխատել է Հայաստանի հեռուստա-ռադիո պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր:

1973-1980թթ. աշխատել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (երաժշտության տեսության բաժնում):

1973-1986թթ. Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա:

1980-1986թթ. ղեկավարել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի երաժշտության տեսության բաժինը:

1986թ.-ից ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի դասախոս է:

1990-1994թթ. եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

1994-1997թթ. վարել է Հայաստանի հեռուստա-ռադիո պետ. վարչության երաժշտական ծրագրերի գլխավոր խմբագրի, երաժշտական խմբերի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները:

2013թ.-ից ՀԿՄ նախագահն է (Վերընտրվել է 2017թ.):

Օպերաներ.

«Լիլիթ» օպերա, 2002թ.

«Փոքրիկ Ցախեսը» օպերա, 2013թ.

 

Մյուզիքլներ.

«Մորգանի խնամին», 2012թ.

«Էլի մեկ զոհ», 2015թ.

 

Բալետ.

«Մանեկեն», 2008թ.

 

Սիմֆոնիկ ստեղծագործություններ.

5 սիմֆոնիա

 

Սիմֆոնիկ պոեմներ՝ «Համլետ», «Մակբեթ», «Վալս՝ Ռավելի հիշատակին»,

Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար

Կոնցերտ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար

Կոնցերտ կամերային նվագախմբի համար

Բազմաթիվ սիմֆոնիկ մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ

 

Կամերային ստեղծագործություններ.

Կվարտետներ

Սոնատներ

Բազմաթիվ պիեսներ տարբեր գործիքների համար

 

Ավելի քան 300 երգ և ռոմանս

Երաժշտություն թատերական ներկայացումների և ֆիլմերի համար

Սոնատ ջութակի և ֆագոտի համար, Պիեսներ կամերային անսամբլների համար. 6-րդ թողարկում. «Սովետական կոմպոզիտոր», Մոսկվա, 1988թ. (ռուսերեն լեզվով)

«Մետամորֆոզ» գալարափողի ու լարային նվագախմբի համար, Կոնցերտներ գալարափողի համար. 4-րդ թողարկում. «Սովետական կոմպոզիտոր», Մոսկվա, 1988թ. (ռուսերեն լեզվով)

3 պիես դաշնամուրի համար, «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային պիեսներ » ժողովածու, «Սովետական կոմպոզիտոր» հրատ., 1977թ.

«Հանկարծ» վոկալ-գործիքային պատկեր, խոսք` Ա. Հարությունյանի, «Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ» ժողովածու, «Սովետական կոմպոզիտոր» հրատ., 1980թ.

6 բագատել դաշնամուրի համար, «Հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ», «Սովետական կոմպոզիտոր» հրատ., 1982թ.

«Սովետական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ», «Սովետական կոմպոզիտոր» հրատ., Մոսկվա, 1988թ.,

8 մանկական պիես դաշնամուրի համար, «Հայկական դաշնամուրային մանրանվագներ» ժողովածու, «Անահիտ» պետ. հրատ., 1991թ.

Սոնատ թավջութակի համար (solo), «Sibelius» հրատ., Ֆրանսիա, «Կոմիտաս» հրատ., «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ» ժողովածու, Երևան, 2006թ.

Արամ Սաթյան, «Մենք դաշնամուր ենք նվագում» մանկական ժողովածու, «Satian» production & publishers, Երևան, 2007թ.

Արամ Սաթյան, «Երգեր և ռոմանսներ» ձայնի և դաշնամուրի համար, «Կոմիտաս» հրատ., 2009թ.

Մանկական երգարան («Իմ ոզնին», «Հրաժեշտ դպրոցին», «Նավակ», «Առավոտ») «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2009թ.

Բազմաթիվ երգեր հրատարակվել են Մոսկվայում և Երևանում, տարբեր ժողովածուներում:

1980թ. արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության պետական մրցանակի:

1997թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:

2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

2013թ. Տարվա լավագույն երաժշտության համար («Մորգանի խնամին» մյուզիքլի համար) արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով:

2022թ. մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ