ԱՐՏԵՄՅԱՆ
ԼԻԼԻԹ ՌՈԲԵՐՏԻ
ԼԻԼԻԹ ՌՈԲԵՐՏԻ
Երաժշտագետ, դաշնակահարուհի
Ծնվ. է 16/07/1985թ., Երևանում
ՀԿՄ անդամ՝ 2017թ.-ից
ՀԿՄ Վարչության անդամ՝ 2022թ.-ից
2002-2007թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, դաշնամուրային բաժին (պրոֆ.՝ Անահիտ Բոգդանյան)
2007-2011թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ, թեմա՝ XX դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված հայկական դաշնամուրային երաժշտության կատարողական խնդիրները (գիտ. ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆ. Մ. Կոկժաև)
2011-2014թթ. Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (դաշնամուրի դասատու)
2014-2016թթ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի գիտաշխատող
2016թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի
ավագ գիտաշխատող
2016թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի քարտուղար
2014-2022թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահի տեղակալ
2021թ. առ այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) երիտասարդական մասնաճյուղի ղեկավար
Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է։ Հեղինակ է մենագրության և շուրջ 50 գիտական հոդվածների։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական բազմաթիվ գիտաժողովներում։
Արտեմյան Լ., XX դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված հայկական դաշնամուրային երաժշտության կատարողական խնդիրները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 235 էջ:
2012թ. շնորհվել է Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան
2019 թվականին ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել «Հայագիտության և հումանիտար գիտություններ» անվանակարգում։
Դաշնակահարների միջազգային մրցույթների դափնեկիր է։