ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԱՆՆԱ ՎԱԼԵՐԻԻ
ԱՆՆԱ ՎԱԼԵՐԻԻ
Կոմպոզիտոր
2004թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է ք. Վանաձորում:
1994-1998թ. ուսանել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում:
1998-2003թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
2003-2005թթ. ուսանել է ասպիրանտուրայում (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
Կոնցերտշտյուկ շեփորի և դաշնամուրի համար, 1996թ.
«Կապույտ լապտերիկ» դաշնամուրի համար, 1997թ.
«Duo» մենանվագ թավջութակի համար, 1997թ.
Վարիացիաներ դաշնամուրի համար, 1998թ.
Պիես լարային կվարտետի համար, 1998թ.
«Լուսնի երգը», «Ասողիկ» երկսեռ երգչախմբի համար, 1998թ.
3 պիես փողային կվարտետի համար, 1999թ.
«Ձայները» երկսեռ երգչախմբի համար (խոսք` Ռազմիկ Դավոյանի), 1999թ.
Sonata Classic ջութակի և դաշնամուրի համար, 2000 թ.
«Ցողակաթիլներ» վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար (խոսք` Համո Սահյանի), 2002թ.
«Anthem» մենակատարների անսամբլի համար (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ալտ սաքսոֆոն, լարային կվինտետ, դաշնամուր), 2002թ.
«Մրմունջք» եռամաս ցիկլ իգական կամ մանկական երգչախմբի համար (խոսք` Ներսես Շնորհալու), 2002թ.
«Unconjunctive…Inseparable… » երգեհոնի համար, 2002թ.
«Exodus» սիմֆոնիկ նվագախմբի և երկսեռ երգչախմբի համար, 2003թ.
«Images and Shadows» ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, 2004թ.
«Երեքնուկ» վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար (խոսք` Վահագն Դավթյանի), 2004թ.
«The Labirinthes of Memory» լարային կվարտետ, 2005թ.
«O Lux… » կանոնիկ մեսսայից, երկսեռ երգչախմբի համար, 2006թ.
«Նևմեր» ֆլեյտայի և կլարնետի համար, 2007թ.
«Տեր, ողորմեա» եռամաս ցիկլ երկսեռ երգչախմբի համար (կանոնիկ տեքստի հիման վրա), 2008թ.
«A une Dame creole» սոպրանոյի, ֆլեյտայի, 2 ջութակի, ալտի, թավջութակի, դաշնամուրի համար, 2010թ.
«Agnus Dei» երկսեռ երգչախմբի համար, 2011թ.
«Տաղ անանձնական» տերմենվոքսի և լարային նվագախմբի համար, 2013թ. «Ձոն —Էլեգիա Վարուժանին» սոպրանոյի, դուդուկի, դաշնամուրի, թավջութակի համար, 2014թ․
«Առավոտ լուսո կամ Տաղ Հարության» տերմենվոքսի և երկսեռ երգչախմբի համար, 2014թ․
«Ծ—ից Ծ» մանկական եռաձայն երգչախմբի համար, 2014թ․
«Gloria» կանոնիկ տեքստ, երկսեռ երգչախմբի համար, 2014թ․
«Հազարան հավքի թևով» տավիղի և հայկական վիոլայի համար, 2017թ․
«Sanctus» երկսեռ երգչախմբի համար, 2017թ․
«Արյուն և Մագաղաթներ» ձայնի, զուռնայի, հոբոյի, դուդուկի, ֆագոտի համար, 2018թ․
«Gold…» երկսեռ երգչախմբի համար, 2018թ․
Երաժշտություն «Գիքոր» ներկայացման համար (Հ․ Թումանյան), 2018թ.
Three Variations of a Dance- դաշնամուրային ցիկլ, 2020թ․
Missa Pro Pace- մեսսա երկսեռ երգչախմբի համար, 6 մաս, 2021թ․
«Տաղ Արթնացումի» սիմֆոնիկ նվագախմբի համար, 2022թ․
60-ից ավել երգեր
2003թ. Բենջամին Բրիտտենի անվան Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի:
2009թ. Համաշխարհային Հայկական Կոնգրեսի հայտարարած մրցանակաբաշխությանը «Ստեղծագործական նվաճում անվանակարգում» արժանացել է դափնեկրի կոչման:
ALS Միջազգային Երգչախմբային ստեղծագործության մրցույթի հաղթող է, 2014 («Ծ—ից Ծ—ը»)։