ԶԱՔԱՐՅԱՆ

ԱՆՆԱ ԱՇՈՏԻ

Կոմպոզիտոր

ՀԿՄ անդամ է 2017 թվականից

Ծնվել է 28/02/1991, ք.Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2009-2015թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (ղեկավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Արամ Սաթյան):

2015թ.-ից դասավանդում է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում (կոմպոզիցիա և երաժշտության պատմություն):

«Մայրամուտի ցոլքեր» լարային կվարտետի համար (2016թ.)

«Գունաթափ հայելի» սիմֆոնիկ ստեղծագործություն (2015թ.)

«White in black» դեցետ (2014թ.)

«Քուն» երկսեռ երգչախմբի համար (2014թ.)

«Ակվամարինի խռովքը» սիմֆոնիկ պոեմ (2013թ.)

«Ինդիգո» անսամբլային ստեղծագործություն (2012թ.)

«Լույս, լույս ի մայր» երկսեռ երգչախմբի համար (2012թ.)

Պիես տրոմբոնի և դաշնամուրի համար (2012թ.)

«Ֆանտազիա» դաշնամուրի համար (2011թ.)

Լարային կվարտետ N2 (2011թ.)

Ռոմանս ձայնի և դաշնամուրի համար (2011թ.)

Պիես դաշնամուրի ևհոբոյի համար (2011թ.)

“Instruction” դաշնամուրային պիես (2010թ.)

Տրիո ֆլեյտայի,հոբոյի և կլարնետի համար (2010թ.)

Ռոմանս դաշնամուրի ևձայնի համար (2010թ.)

Կապրիչչիո ջութակի համար (2009թ.)

Լարային կվարտետ N1 (2009թ.)

Ռոմանտիկ ֆանտազիա դաշնամուրի համար (2009թ.)

Դաշնամուրային պիեսներ (2001-2007թթ.)

2016թ. «Էստրադային/Հայրենասիրական» երգի համահայկական մրցույթում արժանացել է «Հատուկ երիտասարդական» մրցանակի:

2017թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթփառատոնին արժանացել է 2-րդ մրցանակի:

2018թ. ԵՊՀի 100-ամյակին նվիրված երգի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ