ԳԱՐՍՈՅԱՆ
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 17/03/1961թ., Երևանում:
1968-1979թթ. ուսանել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում:
1979-1984թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ալ. Հարությունյան):
1984-1992թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական խմբագիր:
1993թ.-ից դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:
Մանկական օպերա «Չարիկն ու Քաջարիկը»` ըստ Մկրտիչ Կորյունի համանուն պոեմի
«Մտորում» կամերային նվագախմբի համար
Վոկալ շարքեր՝ Գ. Սարյանի, Հ. Թումանյանի և այլ բանաստեղծների խոսքերով
«Դիմակներ» փողային կվարտետի համար (մնջախաղի մասնակցությամբ)
Պոեմ թավջութակի համար
Դաշնամուրային ստեղծագործություններ
«Լուսաբաց» շարք ձայնի, ֆլեյտայի, հոբոյի, դաշնամուրի, թավջութակի համար
Երաժշտություն ֆիլմերի, մուլտֆիլմերի («Կանթեղ» և այլն) համար
Տարբեր գործիքների համար գրված մանրապատումներ
Մասնակցել է «12 հնչյուն» կրթական նախագծին: