ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԱՆՆԱ  ՍԵՆԻ

Երաժշտագետ

Հայաստանի Կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 07/11/1951թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1976թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում:

1992թ.-ից Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավարն է:

1993-2001թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի

խմբագրությունում:

2000թ.-ից Հայ հոգևոր երաժշտության պետ. կենտրոնի բաժնի վարիչն է։

1990թ.-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։

2000թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է:

Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը։

«Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991թ.։

Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ, Ե., 2003թ.։

Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Ե., 2013թ.:

Անիի երաժշտական մշակույթը, Ե., 2014թ.։

2000թ. ստացել է Արվեստագիտության դոկտորի, պրոֆեսորի գիտական աստիճան։

2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ