ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Կոմպոզիտոր
1986թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (այսուհետ՝ ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 06/01/1958թ., ք. Լենինականում:
1973-1976թթ. ուսանել է Լենինականի երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում:
1976-1982թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Էդվարդ Միրզոյան):
1982-1986թթ. աշխատել է Լենինականի թիվ 1 երաժշտական դպրոցում` որպես կոմպոզիցիայի ուսուցիչ:
1984-1986թթ. աշխատել է Լենինականի երաժշտական ուսումնարանում` որպես տեսական առարկաների ուսուցիչ:
1985թ.-ից հանդես է գալիս որպես Լենինականի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գործիքավորող-կոմպոզիտոր:
1985-1987թթ. վարել է Լենինականի «Առասպելի թատրոն» երաժշտական մասի վարիչի պաշտոնը:
1987-1988թթ. վարել է պետական թատրոնում` որպես երաժշտական մասի վարիչի պաշոտնը:
1993-1994թթ. վարել է Լենինականի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը:
1985թ.-ից մինչ օրս կատարում է բազմաթիվ ժողովրդական երգերի և մեղեդիների մշակումներ և գործիքավորումներ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի համար:
«Մենուա»սյուիտ համանուն դրամատիկական ներկայացումից, 1985թ.
Կոնցերտ-սիմֆոնիա թառի և ժողովրդական գործիքներինվագախմբի համար, 1987թ.
«Ֆիդայական» սյուիտ ժողովրդական գործիքների նվագախմբի և մենակատարների համար, 1988թ.
«Գյումրվա ֆայտոնչիները» պարային սյուիտ ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2009թ.
Պոեմ«Շարական» ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2012թ.
Սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի համար ժոովրդական և միջնադարյան երգերի մշակումներ՝ «Առավոտ լուսո», «Հավուն, հավուն», «Դլե յաման», հայրենասիրական և այլ ժանրի երգեր: