ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՐՎԱՆԴԻ
ԱՆԱՀԻՏ ԵՐՎԱՆԴԻ
Երաժշտագետ
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից
Ծնվել է 12/08/1988թ., ք. Երևանում
2004-2008թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում (բակալավր)
2008-2009թթ. շարունակել է կրթությունը ԵՊԿ դաշնամուրային բաժնում (մագիստրատուրա)
2009-2013թթ. ուսանել է նույն մասնագիտությամբ որպես ասպիրանտ
2015-2016թթ. մասնակցել է «Առաջնորդության դպրոց հիմնադրամ» առաջնորդության զարգացման մեկակամյա դասընթացին
2020թ.-ից արվեստագիտության թեկնածու է
2008-2010թթ. աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր, սցենարիստ, հեռուստահաղորդավար
2015-2016թթ. աշխատել է Հայ-Ռուսական /սլավոնական/ համալսարանում «Մեդիայի,գովազդի և կինոյի» ինստիտուտում՝ որպես «Արթ մենեջմենթ և լրագրություն մշակույթի ոլորտում» առարկաների դասախոս
2010թ.–ից «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերության, մշակութային նախագծերի ղեկավարն է, «Ձայնագիր» երաժշտական լրատվականի պատասխանատուն, հեռուստահաղորդավար, հեռուստալրագրող, հանդիսանում է «Արտֆոկուս» մշակութային հաղորդաշարի հեղինակ-վարողը
Թվով ինը գիտական հոդվածի հեղինակ է, որոնք լույս են տեսել ակադեմիական հրատարակություններում
Հայ երիտասարդ արվեստաբանների IV, V, VI, VII, VIII –րդ գիտաժողովների մասնակից է, «Դասական ալիք», «Վերնասրահ», «Աստղային ուղի» հաղորդաշարերի հեղինակ, վարող և սցենարիստ
«Հանրագիտարան» գիտահանրամատչելի ֆիլմերի շարքի հեղինակ է և սցենարիստ, մոտ 600 հեռուստատեսային ռեպորտաժների, 10 մշակութաբանական հեռուստաֆիլմերի և հաղորդումների սցենարիստ և հեղինակ
Նկարահանել և վարել է երաժշտական միջազգային մրցույթների օրագրեր, մշակութային միջոցառումներ՝ համերգներ, շնորհանդեսներ, փառատոններ:
1.Լևոն Չաուշյան, Յոթ պրելյուդ դաշնամուրի համար, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջան /2-3 դեկտեմբերի, 2010/, նստաշրջանի նյութեր, Երևան 2011,էջ 175-185
2.Ալեքսանդր Հարությունյան. «Վեց տրամադրություն», Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջան (26-27 նոյեմբերի, 2011), նստաշրջանի նյութեր, Երևան 2012, էջ 196-206
3.Ռուբեն Սարգսյանի «Հայկական գրաֆիկա» դաշնամուրային շարքը, Երիտասարդ արվեստաբան-1, նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանին, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2013, էջ 120-131
4.Արամ Սաթյանի «Երեք պիես» և «Վեց բագատել» դաշնամուրային շարքերը, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջան, նվիրվում է Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին (19-21 հոկտեմբերի,2012 թ), նստաշրջանի նյութեր, Երևան, 2013, էջ.66-79
5.Գագիկ Հովունցի 12 պրելուդ դաշնամուրի համար, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջան (14 նոյեմբերի, 2014թ.), նստաշրջանի նյութեր, Երևան, 2015թ., էջ 250-267
6.«Անհատականությունների կենդանի պատկերասրահ», Գագիկ Հովունցի «Տասը պիես- մոնոգրամ» դաշնամուրային շարքը, ԿԱՆԹԵՂ. Գիտական հոդվածներ, 2015, 3(64), էջ 228-251
7. Հրաչյա Մելիքյանի «Հեքիաթների աշխարհում» դաշնամուրային շարքը, ԿԱՆԹԵՂ. գիտական հոդվածներ, 2016, 4(69), էջ 240-256: