ՓԻԼՈՍՅԱՆ

ՔՆԱՐԻԿ  ԱՆԴՐԱՆԻԿԻ

Երաժշտագետ

1996թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 02/10/1948թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1969-1974թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտական  բաժնում (ղեկ.` Արաքսի Սարյան):

1969-1974թթ. աշխատել է Չարենցավանի երաժշտական դպրոցում:

1974-1979թթ. աշխատել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1979թ.-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր:

1990թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում:

Հեղինակ է 1000-ից ավելի հեռուստահաղորդումների:

1998թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:

2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ