ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

ՏԻԳՐԱՆ  ԵՂԻԱՅԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

Ծնվել է 27/01/1939թ., ք. Բեյրութում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1956-1960թթ. ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (ղեկ.` Էդուարդ Բաղդասարյան):

1960-1965թթ.ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ղ. Սարյան):

1967թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.` Ղ. Սարյան)։

1967-1986թթ. ԵՊԿ-ում  դասավանդել է ժամանակակից երաժշտության տեսություն:

1992-1995թթ.վարել է ԵՊԿ ռեկտորի պաշտոնը։

«Ձյունե թագուհին» բալետ (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի), 1988թ.

 

Սիմֆոնիկ ստեղծագործություններ.

«Պարտիտ», 1965թ.

«Պրելյուդներ», 1975թ.

«Գիշերային երաժշտություն» 1980թ.

3 կոնցերտ՝ թավջութակի և նվագախմբի համար (1976, 1981, 1983թթ.)

Կոնցերտ երգեհոնի և լարային նվագախմբի համար 1964թ.

Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, 1981թ.

Կոնցերտ ալտի և կամերային նվագախմբի համար 1995թ.

«Արվեստ Քերթության» երգչախմբի  համար (խոսք՝ Եղիշե Չարենցի), 1997-1999թթ.

 

Կամերային ստեղծագործություններ.

«Թովեմ» 15 մենակատարի համար, 1979թ.

Լարային կվարտետներ

5 բագատել դաշնամուրային տրիոյի համար, 1985թ.

Սոնատներ.

Վոկալ-կամերային մադիիգալների շարք ձայնի և տիիոյի համար

«Հավատով խոստովանիմ» ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար (ըստ Ներսես Շնորհալու), 1999թ.

Վոկալ շարքեր՝

«4 հայրեն Նահապետ Քուչակից», 1967թ.

«Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի) 1983թ.

«Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), 1984թ.

«Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), 1993թ.

 

Խմբերգեր.

Երաժշտություն կինոֆիլմերի («Նռան գույնը», «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական ներկայացումների («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) համար:

1967թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի:

1981, 1985թթ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

1984թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

1990թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

1986թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

1993թ. արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի:

2004թ. պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով:

2006թ. արժանացել է Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:

2013թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

2011թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով:

2017թ․ պարգևատրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակով

2017թ․ շնորհվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ