ՀԱՄԲԱՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՄՎԵԼԻ
ՏԻԳՐԱՆ ՍԱՄՎԵԼԻ
Կոմպոզիտոր
2015 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 02/05/1986թ., ք. Երևանում:
1993 – Ընդունվել է Մ․ Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի դաշնամուրային (Է․ Ավանեսովայի դասարան) և կոմպոզիցիայի (Դ․ Սաքոյանի դասարան) բաժինները։
2001 – Ավարտել է Մ․ Միրզոյանի դպրոցը։
Ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջն. մասն. երաժշտական դպրոցի դաշնամուրային ֆակուլտետը (Պրոֆ. Ե. Աբաջյանի դասարան)։
2003 – Ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու երաժշտական դպրոցը։
Ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետները (Պրոֆ.-ներ Ս. Բարսեղյանի՝ դաշնամուր և Լ. Չաուշյանի՝ կոմպոզիցիա դասարաններ)։
2008 – Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետները։
2013-2018թթ. – աշխատել է Մ. Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում, որպես կոնցերտմայստեր
2013-2022թթ. – աշխատել է Առնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջում, որպես կոնցերտմայստեր
2022թ.-ից աշխատում է ՀԿՄ-ի ադմինիստրացիայում, որպես երաժշտական խմբագիր։
2024թ.-ից աշխատում է Ռ. Մելիքյանի անվան Քոլեջում, որպես կոնցերտմայստեր
Ստ. 1 – 5 Պատկեր դաշնամուրի համար (1999-2000)
Ստ. 2 – 5 Պատկեր սոլո ջութակի համար (2001-2002)
Ստ. 3 – Վարիացիաներ դաշնամուրի համար, Ռե մինոր (2003-2004)
Ստ. 4 – 4 Ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար. խոսք՝ Պետրոս Դուրյանի (2004)
Ստ. 5 – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Դո մինոր (2004-2005)
Ստ. 6 – Սոնատ դաշնամուրի համար թիվ 1, Ֆա դիեզ մինոր (2005-2006)
Ստ. 7 – «Տանգո» ջութակի և դաշնամուրի համար, Սի մինոր (2006)
Ստ. 8 – Սոնատ երգեհոնի համար, Սոլ մինոր (2007)
Ստ. 9 – «Մեղեդի» ալտ սաքսոֆոնի և դաշնամուրի համար, Սի բեմոլ մինոր (2007)
Ստ. 10 – 5 Պիես դաշնամուրի համար (2008)
Ստ. 11 – Կապրիչչո դաշնամուրի համար, Սի մինոր, դաշնամուրի համար (2009)
Ստ. 12 – Տոկատ դաշնամուրի համար, Ռե մինոր (2009)
Ստ. 13 – Պրելյուդ և ֆուգա երգեհոնի համար, Դո մինոր (2009)
Ստ. 14 – «Սիմֆոնիկ պոեմ» սիմֆոնիկ նվագախմբի համար, Ռե մինոր (2009-2011)
Ստ. 15 – Սոնատ դաշնամուրի համար թիվ 2, Դո մաժոր (2010-2011)
Ստ. 16 – 4 Էտյուդ դաշնամուրի համար (2011-2012)
Ստ. 17 – «Անընդհատ Շարժում» սոլո ջութակի համար, Սոլ մինոր (2012)
Ստ. 18 – 3 Ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար (2012)
Ստ. 19 – Պրելյուդ դաշնամուրի համար (նվիրվում է Ս. Ռախմանինովին), Լյա մինոր (2013)
Ստ. 20 – «Լեզգինկա» պիկոլո ֆլեյտայի և դաշնամուրի համար, Լյա մինոր (2013)
Ստ. 21 – «Սկերցո» ֆլեյտայի և դաշնամուրի համար, Դո մինոր (2013-2014)
Ստ. 22 – 4 Պիես սոլո թավջութակի համար (2014)
Ստ. 23 – Էլեգիա դաշնամուրի համար, Լյա մինոր (2016)
Ստ. 24 – 4 Էտյուդ դաշնամուրի համար (2016-2017)
Ստ․ 25 – Ավե Մարիա՝ Հայրենիքի համար ընկած Զինվորի հիշատակին, Մի բեմոլ մինոր (2019)
Ստ. 26 – Լարային կվարտետ, Լյա մինոր (2020)
Ստ․ 27 – «Անմահություն», լարային նվագախմբի համար (2022)
Ստ․ 28 – 3 Ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար․ խոսք՝ Միսաք Մեծարենցի (2022)
Ստ. 29 – 2 փոքր պիես (2023)
Փոխադրումներ դաշնամուրի համար.
Աշոտ Սաթյան – Մարտիկի երգը (2021)
Աստոր Պիացոլլա – “Vayamos al Diablo” (2021)
Հայրենասիրական երգեր.
«Քայլերգ» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավ. Իսահակյանի) (2008)
Էստրադային երգեր.
«Իմ Սեր՝ Երևան», խոսք՝ Ա. Բոյաջյանի (2018)
Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ-փառատոն – 2013թ․ – 3-րդ մրցանակ («Քայլերգ» բարիտոնի և դաշնամուրի համար)։
Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ-փառատոն – 2014թ․ – խրախուսական մրցանակ (Պրելյուդ դաշնամուրի համար՝ նվիրված Ս. Ռախմանինովին)։