ԶԱՔԱՐՅԱՆ

ՎԱՂԱՐՇԱԿ ՄԻՔԱՅԵԼԻ

Կոմպոզիտոր

Ծնվել է 29/11/1955թ., ք. Երևան:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը

1987թ.` նույն բաժնի ասպիրանտուրան` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ:

1990-ական թթ. սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է «Պրակտիկա» հրատարակչությունում` որպես երաժշտական բաժնի վարիչ:

2003-2007թթ. աշխատել է Մոսկվայի «Մուզիկա» պետական հրատարակչությունում` որպես փոխտնօրեն:

Հանդիսացել է «The Grove Concise Dictionary of Music» երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու իրականացման նախաձեռնողներից մեկը: 2004թ. Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում կազմակերպել է կորպորատիվ երաժշտական երեկո` մի շարք անվանի երաժիշտների, այդ թվում` Դ. Մացուևի և Բ. Բրովցինի մասնակցությամբ: Համագործակցել է երաժիշտ Յ. Բաշմետի հետ, ինչի արդյունքում 2007թ. Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա «Ընծա և աղերս» ստեղծագործության պրեմիերան` «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի և Յ. Բաշմետի կատարմամբ: Ռուսաստանի կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի անդամ է:

Նրա ստեղծագործությունները կատարվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Հեղինակել է կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, գրել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար:

 

1980թ. Մոսկվայում կայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթում նրա «Դաշնամուրի սոնատը» արժանացել է առաջին մրցանակի:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ