ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՎԱՀԵ  ՀԱՅՐԱՊԵՏԻ

Կոմպոզիտոր

2015թ.-ից  Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 05/01/1969թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1976-1984թթ. ուսանել է Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում:

1984-1988թթ. ուսանել է Երևանի երաժշտական-մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժում (ղեկ.`Նուբար Սնգրյան):

1988-1993թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Էդ. Միրզոյան):

Ուսանել է օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում (ղեկ.` Յ. Դավթյան):

1984-1988թթ.Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է հեղինակային առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլ:

Որպես բաս կիթառահար` հանդես եկել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ քառյակի կազմում:

1991-1992թթ. աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում` որպես դասական երաժշտության խմբագիր:

1993-1996թթ. աշխատել է Սանկտ-Պետերբուրգ-ի Հայ Առաքելական եկեղեցում` որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար:

Նույն տարիներին եկեղեցուն կից ստեղծել և ղեկավարել է «Հայեցի Ձայներ» մանկական երգչախումբը, որը բազմաթիվ համերգներով հանդես է եկել և՛ հայ համայնքի, և՛ օտարազգի հանդիսատեսի առաջ: Մանկական երգչախումբը մասնակցել է նաև Սուրբ Պատարագին:

1994-1995թթ. աշխատել է Սանկտ-Պետերբուրգի «Օկոշկի» թատրոնում` որպես երաժիշտ-դաշնակահար:

1995-1996թթ. աշխատել է Սանկտ-Պետերբուրգի «Կարամբոլ» ակումբում` որպես երաժիշտ-դաշնակահար:

1996թ. վոկալ-գործիքային խմբի կազմում մասնակցել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող «Սլավյանսկի Բազար»ամենամյա փառատոնին` որպես երաժիշտ-դաշնակահար:

1997-2010թթ. աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես թատրոնի երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր:

2003-2016թթ. աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես երաժշտական ծրագրավար և երաժշտական խմբագիր:

2004-2005թթ. եղել է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարության երաժշտական պատասխանատուն և գործիքավորողը:

2007-2008թթ. Մոսկվայում եղել է «Երևանի օրեր»և «Ոսկե Նուռ» փառատոների երաժշտական ղեկավարն ու պատասխանատուն:

2007-2008թթ. աշխատել է «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնում` որպես կենտրոնի քառաձայն երգչախմբի խմբավար:

2008-2010թթ. Հայաստանի Հանրային ռադիոյում  (ՀՀՌ) վարել է «Կատակում են երաժիշտները» հեղինակային ծրագիրը:

2009-2010թթ. ՀՀՌ վարել է «Հազար ու մեկ օպերա »հեղինակային ծրագիրը:

2011թ. եղել է ՀՀՌ 85-րդ և Հանրային Հեռուստատեսության 55-րդ տարեդարձների մեծ, գալա համերգի երաժշտական պրոդյուսերն ու գործիքավորողը:

2011-2013թթ. ՀՀՌ վարել է «Մի գործիքի պատմություն» հեղինակային ծրագիրը:

2012թ.-ից վարում է ՀՀՌ «Արևիկ»մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

2013-2014թթ. ՀՀՌ վարել է «Մի խմբի պատմություն» հեղինակային ծրագիրը:

2014թ.-ից ՀՀՌ «15 րոպեն քիչ է» հեղինակային ծրագրի գլխավոր խմբագիրն է:

2016-2018թթ. ՀՀՌ վարում է «Պատմության ակնթարթներ» հեղինակային ծրագիրը:

2017թ.-ից «HI MUSIC band» վոկալ-անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար:

Սիմֆոնիկ պատկեր, 1993թ.

Լարային կվարտետ, 1992թ.

Երաժշտություն փայտյա փողայինների համար, 1994թ.

Երկու երգչախմբային ստեղծագործություն, 1997, 2001թթ.

«Ցայգալույս» օպերա, 2003թ.

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» անավարտ օպերա

«Կոշկավոր Կատուն» մանկական օպերետ, 2015թ.

 

Երաժշտություն թատերական ներկայացումների և կինոֆիլմերի համար.

Ներկայացումներ – «Նազար-Նազար մինչև վերջ», «Ի զեն», «Ալբանիա+», «Շատ Love Story», «Ներոն», «Արմագեդոն», «Կախարդական պարահանդես», «Հոբելյանական հաճախորդ», «Գանձերի կղզին», «Միսս դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպպերֆիլդ», «Ճպուռիկի արկածները», «Երեք խոզուկների նոր արկածները», «Մեկ ամիս գյուղում», «Բալագանչիկ», «Թոմ Սոյերի արկածները»,  «Մաթիուսն ու Մաթիլդան», «Ճպուռիկներն ու Մրջյունները», «Կրիսպի մկնիկը», «Խաղալիքների մոլորակը», «Չախոր-փուխոր կարակոզ»:

Ֆիլմեր – «Արմենիկում U.P.S.A.», «Համլետ», «Էսկորիալ»:

 

70-ից ավելի էստրադային ժանրի երգեր.

2003թ. Երևանում մեկնարկած 3-րդ Համահայկական խաղերի հանդիսավոր բացմանը (Հրազդան մարզադաշտ) բեմադրվել է «Ցայգալույս» օպերայի առաջին մասը:

2015թ. գործիքավորել է Բարսեղ Կանաչյանի «Աբեղա»օպերան` ըստ Լևոն Շանթի  «Հին աստվածներ» թատերագրության:

2005թ. Կանադայում լույս է տեսել կոմպոզիտորի երգերի առաջին ձայնասկավառակը «Քո երգը» խորագրով:

2006թ. Երևանում լույս է տեսել «Չարի վերջ»-ը մանկական մյուզիքլի ձայնասկավառակը` ըստ Հովհ. Թումանյանի համանուն բալլադի:

2008-2009թթ. Մանկական երգերի երկու ժողովածու՝ «Հայը և իր հայրենիքը», և «Հայոց այբուբենը»

1995թ. Սանկտ-Պետերբուրգ, Վիկտոր Ռեզնիկովի անվան երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթում արժանացել է պատվոգրի:

2001թ. «Էրեբունի-Երևան 2001» երգի մրցույթում Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրի` որպես Երևանին նվիրված լավագույն երգի հեղինակ-կատարող:

2003թ. «Ալբանիա + «ներկայացման երաժշտության համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին` որպես որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ:

2000-2004թթ. «Կռունկ» համահայկական էստրադային Երգի ամենամյա փառատոնին մասնակցելու համար որպես կոմպոզիտոր և հեղինակ-կատարող` արժանացել է պատվոգրերի:

2004թ. Երևանի քաղաքապետարանի կողմից  Էրեբունի-Երևան-2786  տոնակատարության շրջանակներում կազմակերպված «Երևանը երգերի մեջ» մրցույթում արժանացել է լավագույն երգի 2-րդ մրցանակին, պատվոգրի:

2008թ. Վիգեն Ստեփանյանի «Տերն ու Ծառան»երաժշտական ներկայացման համար Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին` որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ:

2009թ. Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի կողմից արժանացել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդար» մրցանակի և պատվոգրի:

2014թ. Վիգեն Ստեփանյանի «Գազանանոց Մադագասկար» երաժշտական հեքիաթ ներկայացման երաժշտության համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ:

2017թ․ արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրված Ալ. Պանտիկինի «Կրիսպի մկնիկը» մանկական երաժշտական ներկայացման երաժշտության համար

2017թ․ շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ

 

2014թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ