ՌՈՍՏՈՄՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԱՐԶՈՒՄԱՆԻ
ՍՏԵՓԱՆ ԱՐԶՈՒՄԱՆԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 04/04/1956թ., ք. Վանաձորում:
Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարանը:
1980թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի ֆակուլտետը (ղեկ.` Ղազարոս Սարյան և Ավետ Տերտերյան):
1980-1984թթ. աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական կապելլայում՝ որպես երաժշտական խորհրդատու։
1989թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում:
1989-1990թթ. աշխատել է Գլազգոյի «Շոտլանդիա» համալսարանում:
1990-1992թթ. եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավարը։
1994-2002թթ. եղել է «Գանձասար» հոգևոր կենտրոնի շարականագիտական բաժնի ղեկավարը և երաժշտական խմբագիրը:
1997թ.-ից հայ ժամանակակից երաժշտության կենտրոնի տնօրենն է:
1999թ.-ից վարում է հայ երաժշտության ինֆորմացիոն կենտրոնի նախագահի պաշտոնը:
2000թ.-ից «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է:
2000-2002թթ.` վարել է «Վեմ» ռադիոկայանի տնօրենի պաշտոնը:
2001-2002թթ. եղել է «Քրիստոնյա Հայաստան» և «Համաքրիստոնեական մշակույթ» միջազգային դասական և հոգևոր երաժշտության փառատոների գեղարվեստական ղեկավարը:
Լարային քառյակ, 1978թ.
«Եռյակ» ջութակի, կլարնետի, դաշնամուրի համար, 1979թ.
Էսքիզներ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1980թ.
Փողային կվինտետ թիվ 1, 1980թ.
Սիմֆոնիա թիվ 1, 1980թ. (Սիմֆոնիկ երաժշտական մրցույթում արժանացել է հանրապետական մրցանակի)։
«Թանկա» վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար՝ հին ճապոնական պոեզիայի տեքստով, 1983թ.
Սիմֆոնիա թիվ 2 “Lux Aeterna” նախատեսված կամերային նվագախմբի, երգչախմբի, 2 մենակատարների և եկեղեցական զանգերի համար, 1986թ.
Սիմֆոնիա թիվ 3 կամերային անսամբլի և ֆոնոգրամների համար` «Պարագոն» անսամբլի և «Նյու բեգիննինգս» փառատոնի պատվերով, 1989թ.
Փողային կվինտետ թիվ 2` «Պարագոն» անսամբլի և «Նյու բեգիննինգս» փառատոնի պատվերով, 1989թ.
Սիմֆոնիա թիվ 4 (2 տարբերակ) «Պարագոն» անսամբլի և շոտլանդական արվեստի խորհրդի պատվերով, 1998թ.
«Խոր վիրապ» թատերական ներկայացման և համանուն ֆիլմի երաժշտություն (ռեժիսոր` Խորեն Աբրահամյան) Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու պատվերով Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա տարելիցի կապակցությամբ, 2000թ.
«Տաղ հրեշտակային» ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի և սոպրանոյի համար` «Մենակատարների անսամբլ»-ի պատվերով, 2001թ.
«Մուտք» օպերա նվագախմբի, ժողովրդական գործիքների (դուդուկ, զուռնա, պկու), շոտլանդական պարկապզուկի, ավստրալիական դիջիրիդուի համար` Լոնդոն Սիմֆոնիետայի պատվերով, 2002թ.
«Տաղ ավետման» ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար` Cove Park արվեստի միության պատվերով (Մեծ Բրիտանիա), 2008թ.
«Տաղ սուրբ երրորդության» ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար` «Դիլիջան» համերգաշարի պատվերով (Լոս Անջելես), 2012թ.
1998թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
2000թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2003թ. արժանացել է Միջազգային բնական գիտությունների և հասարակության ակադեմիայի /IASNS/ ակադեմիկոսի կոչում
2005թ. Հանովերում պարգևատրվել է Ալբերտ Շվայցերի մեդալով:
2006թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2006թ. Մոսկվայում պարգևատրվել է «Պետրոս 1-ին» մեդալով:
2006թ. արժանացել է Եվրոպական միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչման:
2007թ. Իտալիայում պարգևատրվել է Լեոնարդո դա Վինչիի շքանշանով:
2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2014թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
2016թ․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ
2017թ․ արժանացել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշանի
1999թ.-ից ԱՄՆ կոմպոզիտորների միության անդամ է:
2003թ.-ից Մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է: