ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՈՖՅԱ ԼԵՌՆԻԿԻ
ՍՈՖՅԱ ԼԵՌՆԻԿԻ
Կոմպոզիտոր
2009թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
Ծնվել է 27/08/1965 թ., ք. Լենինականում:
1972-1980թթ. ուսանել է Ն. Տիգրանյանի անվան N 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում (դաս.` Զ. Ա. Մարկոսյան):
1980-1981թթ. ուսանել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում (ղեկ.՝ Դ. Ն. Մելիքյան):
1981-1984թթ. ուսանել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժնում (ղեկ.` Ս. Կ. Զաքարյան):
1984-1989թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում (ղեկ.` դոցենտ Ռ. Ա. Շուգարով):
1990-1993թթ. սովորել է ԵՊԿ ասպիրանտուրայում «Կոնցերտմայստերական վարպետություն» մասնագիտությամբ (ղեկ.՝ Ա. Գ. Հակոբյան):
2001-2005թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.՝ Մ.Ա. Կոկժաև):
Ուսումնառության տարիներին հանդես է եկել որպես մենակատար, կոնցերտմայստեր, կոմպոզիտոր, մասնակցել հանրապետական մրցույթներին և փառատոններին, պարգևատրվել դիպլոմներով:
2013թ. Ուղղափառ երաժշտության Ակադեմիայի ամառային դասընթացներ, երգչախմբային արվեստի վարպետության դասերի
(Ա. Պետրենկո, Դ. Լյուբոևիչ, Տ. Շվեց և Ա. Ժուկով) սերտիֆիկատ:
1989-1990թթ. աշխատել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի կոնցերտմայստերական դասարանում:
1989-1993թ. աշխատել է ք.Կամոյի (Գավառ) երաժշտական ուսումնարանում` որպես մասնագիտական դաշնամուրի, կոնց. դասարանի դասատու և կոնցերտմայստեր:
1992-1993թթ. աշխատել է Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) երաժշտական ուսումնարանում՝ որպես մասնագիտական դաշնամուրի և դաշնամուրային անսմաբլի դասատու (համատեղությամբ):
1993-1994թթ. աշխատել է Մոսկվայի Ի. Օ. Դունաևսկու անվան N 2 երաժշտական դպրոցում՝ որպես մասնագիտական դաշնամուրի և դաշնամուրային դուետի դասատու:
1995-2001թթ. աշխատել է ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի ամբիոնիում՝ որպես ասիստենտ (1995-1999 թթ.՝ Ռ. Ա. Շուգարովի դասարանում, 1999-2002 թթ.` Ա. Շ. Գուրգենովի դասարանում):
2002թ.-ից ԵՊԿ մասնագիտական դաշնամուրային ամբիոնի դասախոս է:
2003թ. ստեղծել է ժամանակակից երաժշտության «Megedas» համույթը (գեղ. ղեկավար՝ Սոֆյա Միքայելյան):
2008-2010թթ. վարել է Ա. Աճեմյանի անվան N 19 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչի պաշտոնը, նաև դասավանդել է:
2008-2009թթ. աշխատել է «Փարոս» երգաչխմբում՝ որպես կոնցերտմայստեր:
2012թ.-ից «Փարոս» երգչախմբի անդամ է:
2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Տյումենի մարզ Սուրգութի շրջանի Սիտոմինոյի արվեստի դպրոցում` որպես տեսական առարկաների և երգչախմբային դասարանի դասատու, կոնցերտմայստեր:
2015թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Սանկտ-Պետերբուրգի Արհմիությունների համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնում` որպես կոնցերտմայստեր:
«Կուժերով պար»
ա) դաշնամուրի համար, 1972թ., Լենինական;
բ) մշակում ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար, Երևան (CD);
գ) մշակում ֆլեյտայի, ջութակի, դափի, ուդի և դաշնամուրի համար, (2006, 2007թթ.), Երևան
«Հումորեսկ» դաշնամուրի համար, Երևան, 1985թ.
«Պրելյուդ» դաշնամուրի համար, Երևան, 1989թ.
«Քայլերգ Հայոց բանակին» փողային նվագախմբի համար, կլավիր, պարտիտուր, Երևան, 1996թ.
«Սկերցո» դաշնամուրի համար, Երևան, 1997թ.
«Այսօր գոլով ի Բեթանիայ» (ըստ Սահակ Պարթևի), կանանց երգչախմբի համար a cappella (նվիրված է Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), (2000, 2001թթ.), Երևան (DVD, CD)
«Tenore ostinato» դաշնամուրի համար, Երևան, 2002թ.
«Վոկալ շար սոպրանոյի և դաշնամուրի համար, Հենրիկ Էդոյանի խոսքերով, Երևան, 2002թ.
«Խնոցի» մանկական երգչախմբի համար a cappella, խոսք` Հ. Թումանյանի, Երևան, 2002թ.
«Արտացոլում երեք հայելիներում» ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար, Երևան (CD hամերգից), 2002թ.
«Կվարտետ» ֆլեյտայի, դափի, ուդի և դաշնամուրի համար, Երևան , (CD), 2003թ.
«Խոսք ընդ Աստուծոյ» սոպրանոյի և դաշնամուրի համար, ըստ Սրբ. Գր. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի, Երևան , 2004թ.
«Պոլիֆոնիկ սյուիտ» դաշնամուրի համար (5 մաս), Երևան (CD համերգից), 2004թ.
«Լռության մեղեդի» ձայնի համար, դաշնամուրի նվագակցությամբ, խոսք՝ Գ. Կարապետյանի, Երևան, 2005թ.
«Ձոն Ավանին» ա) մեցցոսոպրանոյի և երկսեռ երգչախմբի համար, բ) մանկական երգչախմբի համար դաշնամուրի նվագակցությամբ, Ե. Պետրոսյանի խոսքերով Երևան, 2005թ.
«Ի խորոց սրտից» սիմֆոնիա-կանտատ սոպրանոյի, ընթերցողի, երկսեռ երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, ըստ Սրբ. Գր. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի, 2 մաս, Երևան, 2005թ.
«Մայր Հայաստան» մենակատարի, մանկական և երկսեռ երգչախմբերի համար դաշնամուրի նվագակցությամբ, խոսք`Ս. Գրիգորյանի, Երևան, 2006թ.
«Passagalia» ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար, (2006թ.), Երևան
Ֆանֆարներ N 1, N 2, Երևան, 2006թ.
«Էսքիզներ» ալտ սաքսոֆոնի համաի, Մինաս Ավետիսյանի հիշատակին
«Իմպրովիզացիա», «Պար», «Լեռնապար», «Վերջազարդ», Երևան, 2007թ.
«The Triumfal suite» for the wind-orchestra, («Հաղթական սյուիտ»փողային նվագախմբի համար), Երևան, 2007թ.
«Improvisation and dance for clarinetto-contrabasso». Dedicated to Marco Colonna Yerevan, 2008 (Իմպրովիզացիա և պար կլարնետ-կոնտրաբասի համար: Նվիրված է Մարկո Կոլոննային, Երևան, 2008թ.)
«Մայրության օրհներգ» կլավիր, փողային նվագախմբի պարտիտուր, Երևան, 2009, 2010թթ.
«Отче наш» для смешанного хора a cappella, Санкт-Петербург («Հայր մեր» երգչախմբի համար՝ խառը a capella, Սանկտ-Պետերբուրգ), 2011թ.
«Երեք ֆանտաստիկ պիես» դաշնամուրի համար, նվիրված դաշնակահար Հայկ Մելիքյանին, Երևան (CD), 1985-1997-2012թթ.
«К вам я пришел, о, деревья, цветы» для детского или женского хора в сопр. ф-но (сл. Сармена, перевод-Н. Горохова). Посвящaется памяти А.Ш. Гургенова, Ереван, 2012 г. («Ձեզ մոտ եմ եկել, օ՜, ծառեր, ծաղիկներ» մանկական կամ իգական երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ: Նվիրված է Ա. Շ. Գուրգենովին, Երևան, 2012թ.)
«Биплан Санты» для детского голоса в сопровождении ф-но, сл. С. Оганесяна, Ереван, 2013 г. («Սանտայի բիպլանը» մանկական ձայնի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ, խոսք՝ Ս. Հովհաննիսյանի, Երևան, 2013թ.)
«Биплан Санты» для детского голоса в сопровождении ф-но, сл. С. Оганесяна, (2013), Ереван
«То были времена чудес», сл. Л.Мея, երկու երկսեռ a cappella երգչախմբի համար, (2013), Երևան
«Գեղջկական պար» մանկական երգչախմբի և հարվածայինների համար, 2014թ., Երևան
«Սանդի երգ» մշակում կանանց կամ մանկական a cappella երգչախմբի համար, 2015թ., Սանկտ-Պետերբուրգ
«Колыбельная» сл. К. Бальмонта, կանանց a cappella երգչախմբի համար, 2015թ., Սանկտ-Պետերբուրգ
Ս. Միքայելյան «Ի խորոց սրտից» սիմֆոնիա սոպրանոյի, ընթերցողի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար` ըստ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգության» պոեմի, 3-րդ տարբերակ, Երևան, 2016թ.
2003թ. Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կոմպոզիտորների հանրապետական մրցույթ-փառատոնում ֆլեյտայի, դափի, ուդի և դաշնամուրի կվարտետն արժանացել է 2-րդ մրցանակ:
2004թ. Գ. Սարաջևի անվան դաշնամուրային ստեղծագործությունների հանրապետական մրցույթում «Պոլիֆոնիկ սյուիտ» դաշնամուրի համար արժանացել է 1-ին մրցանակի:
2004թ. Ղ. Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների հանրապետական մրցույթում «Խոսք ընդ Աստծո» սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Սրբ. Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի, արժանացել է դիպլոմի:
2008թ. Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնում «Արտացոլում երեք հայելիներում» ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար արժանացել է դիպլոմի:
2011թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» Միջազգային 5-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում «Այսօր գոլով ի Բեթանիայ» կանանց a cappella երգչախմբի համար` ըստ Սահակ Պարթևի արժանացել է 2-րդ մրցանակի:
2012թ. Վոլոգդայում «Молодая классика» Երգչախմբային ստեղծագործությունների 2-րդ Համառուսաստանյան կոմպոզիտորական մրցույթում «Խնոցի» մանկական a cappella երգչախմբի համար (խոսք` Հ. Թումանյանի, ռուսերեն թարգմանությունը` Ս. Հովհաննիսյանի) արժանաել է 1-ին մրցանակի:
2012թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» Միջազգային 5-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում «К вам я пришел, o деревья, цветы»(խոսք՝ Հ. Սահյանի, թարգմանություն՝ Ն. Գորոխովի) արժանացել է դիպլոմի:
2010թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
2011թ. Սանկտ-Պետերբուրգ)ում«21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» Միջազգային 4-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում «Այսօր գոլով ի Բեթանիայ» ստեղծագործությունը կանանց a cappella երգչախմբի համար` ըստ Սահակ Պարթևի, արժանացել է 2-րդ մրցանակի:
2012թ. Վոլոգդայում “Молодая классика” Երգչախմբային ստեղծագործությունների 2-րդ Համառուսաստանյան կոմպոզիտորական մրցույթում «Խնոցի» մանկական a cappella երգչախմբի համար (խոսք` Հ. Թումանյանի, ռուսերեն թարգմանությունը` Ս. Հովհաննիսյանի) ստեղծագործությունն արժանացել է 1-ին մրցանակի:
2012թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» միջազգային 5-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում ) “К вам я пришел, о деревья, цветы” (խոսք`Սարմենի, թարգմ.` Ն. Գորոխովի) ստեղծագործությունն արժանացե է դիպլոմի:
2013թ. Մոսկվայում “Подарите песню детям” միջազգային ստեղծագործական մրցույթում “Биплан Санты” для детского голоса и ф-но, (сл. С. Оганесяна) ստեղծագործությունն արժանացել է մասնակցության դիպլոմի:
2013թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» միջազգային 6-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում «Համենայն ժամ» (Մեսրոպ Մաշտոցի շարականի մշակում կանանց և տղամարդկանց a cappella երգչախմբերի համար ) արժանացել է 3-րդ մրցանակի:
2014թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» միջազգային 7-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում «Մայր Հայաստան» ստեղծագործությունը մանկական երգչախմբի համար դաշնամուրի նվագակցությամբ արժանացել է Հատուկ մրցանակի, իսկ «Գյուղական պար» մանկական երգչախմբի և հարվածայինների համար արժանացել է դիպլոմի:
2014թ. Կալուգայում «21-րդ դարի կոմպոզիտոր» ժամանակակից երաժշտության երկրորդ միջազգային մրցույթում «Dies Irae» կվարտետն արժանացել է 2-րդ մրցանակի:
2015թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա» միջազգային 8-րդ բաց կոմպոզիտորական մրցույթում “Отче наш” a cappella երկսեռ երգչախմբի համար ստեղծագործությունն արժանացել է 2-րդ մրցանակի, «Սանդի երգ» մշակում կանանց կամ մանկական a cappella երգչախմբի համար` 2-րդ մրցանակի:
2016թ. Սանկտ-Պետերբուրգում «21-րդ դար Երգչախմբային լաբորատորիա”» միջազգային 9-րդ բաց կոմպոզիտորական մրցույթ “Колыбельная” ստեղծագործությունն արժանացել է 3-րդ մրցանակի:
2016թ. Վոլոգդայում “Молодая классика” Կոմպոզիտորների 4-րդ միջազգային մրցույթում “То были времена чудес” (сл. Л. Мея a cappella երկսեռ երգչախմբի համար) արժանացել է դիպլոմի:
2016թ. Իտալիայում “Maurice Ravel” կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթում «Կուժերով պար» ֆլեյտայի, ջութակի, ուդի, դափի և դաշնամուրի համար արժանացել է հատուկ դիպլոմի: