ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

ՍՈՖԱ  ՄԱԹԵՎՈՍԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1998թ.ից:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1967-1974թթ. ուսանել է Կրասնոդարի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:

1978թ. ավարտել է Կրասնոդարի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինները:

1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  կոմպոզիցիայի բաժինը (ղեկ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գ. Եղիազարյան)

1984–1987թթ․ դասավանդել է տեսական առարկաներ Կրասնոդարի երկրամասի երաժշտական մանկավարժական ուսումնարանում։ Աշխատել է Երկրամասի ռադիոյում որպես ստերեո ծրագրերի խմբագիր

1988թ.-ից աշխատում է  Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

2000թ.-ից,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվարորիայի հրատարակչության և «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիրն է:

Հեղինակ է ավելի քան 30 հոդվածների, որոնք տպագրված են հայկական մամուլում

Ստեղծագործությունների ցանկ.

«Ինչո՞ւ» ձայնի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Շ. Ազնավուրի), 1982

Երկու կրկնակի ֆուգա` լարային և փողային կվարտետների համար, 1982

Չակոնա դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 1982

«Ակնթարթ» վոկալ շարք (խոսք` Ա. Մովսիսյանի), 1983

Պոեմ սոպրանոյի և կամերային նվագախմբի համար (խոսք` Կ. Լեփեջյանի), 1983

Ֆանտազիա կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար, 1984

Դաշնամուրային տրիո, 1984

Երեք պիես կամերային նվագախմբի համար, 1985

Ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար. «Ասում են թե», «Լորիների տակ» (խոսք` Ա. Իսահակյանի), 1984

Յոթ էստրադային երգ, 1995

«Տունն այս բարի» հիմն երկսեռ երգչախմբի, երգեհոնի և զանգերի համար (խոսք` Արքիեպիսկոպոս Արտակ Մանուկյանի), 2001

Երեք վոկալ շարք երեխաների համար հայկական ժողովրդական, հայ և ռուս բանաստեղծների տեքստերով, 2001

«Կատակ» դաշնամուրի և երկու ջութակի համար, 2002

«Մարալ հոյ» երգչախմբի և դաշնամուրի համար, ժողովրդական տեքստերով, 2002

«Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, 2003

«Հույս» մոնոօպերա, ըստ Զ. Գիպպիուսի, 2004

«Հայաստան» կամերային օպերա` ըստ Օ. Մանդելշտամի և Ն. Մանդելշտամի, 2006 թ.

«Համլետ» մոնոօպերա՝ ըստ Վ. Շեքսպիրի, 2007

Ֆուգաներ դաշնամուրի, Ֆլեյտայի և թավջութակի, երգչախմբի համար և այլ պիեսներ, որոնք ընդգրկված են հեղինակի «Պատանեկան ալբոմ»-ում

«Չիկարելիի արկածները» օպերա երեխաների համար, (ըստ Ռ․Մարուխյանի համանուն ստեղծագործության),  2014

«Մեր Մաշան» («Наша Маша», Ա․Գիշյան), երաժշտական հեքիաթ մանուկների համար:

Վոկալ շարք՝ նվիրված Լուսինե Զաքարյանին,

Մ. Սարգսյանի տեքստերով, Երևան, «Կոմիտաս», 2004

«Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, «Դաշնամուրի ձեռնարկ», կազմող` Կ. Թոփչյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2008

Էտյուդ` դաշնամուրի համար, «Դաշնամուրային էտյուդների ընտրանի», Երևան, «Վան արյան», 2011

Երկձայն ֆուգա դաշնամուրի համար, «Պոլիֆոնիկ պիեսներ դաշնամուրի համար», Երևան, «Վան արյան», 2011

1982թ. Մոսկվայում կայացած Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման:

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հանրապետական մրցույթում «Կրկեսում» երգն արժանացել է մրցանակի, իսկ Բեյրութում՝ «Վանա ձայն» ռադիոկայանի կազմակերպած երգի մրցույթում ճանաչվել որպես  լավագույն երգ:

2007թ.-ից Մանկավարժական Կրթության Միջազգային Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս է:

Պարգևատրվել է`Ա․Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Յունեսկոյի հուշամեդալով (2003)

Միջազգային թատերական փառատոնների պատվոգրերով՝ «Հայֆեստ» (2005) «Արմմոնո» (2007  և 2017),

2019թ.-ին՝ Վահան Թեքեյանի անվան միջազգային մրցանակով։

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ