ՍԱՐԳՍՅԱՆ

ՍԻՄՈՆ  ՎԱԼԵՐԻԻ

Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ

Ծնվել է 24/12/1974թ. Ստեփանակերտում:

2001թ.-ից ՀԿՄ անդամ է:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1981-1988 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Զուգահեռ կոմպոզիտորական դասեր է առել  կոմպոզիտոր, ակորդեոնահար Էդուարդ  Ղազարովի դասարանում:

1993թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժինը:

1993թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվ.  պետական կոնսերվատորիայի  կոմպոզիտորական  բաժին`  ԽՍՀՄ  ժողովրդական  արտիստ, պրոֆեսոր Ղազարոս Սարյանի  դասարան: Նրա իսկ ցանկությամբ, իր մահից հետո, տեղափոխվել է ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդ. Միրզոյանի դասարան և գերազանցությամբ ավարտել այն:

1998թ. ընդունվել է ասպիրանտուրա` պրոֆեսոր Էդ. Միրզոյանի դասարան:

2003թ. նշանակվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տեսական բաժնի վարիչ:

2004թ. նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի տնօրեն և մինչև այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը:

Կամերային նվագախումբը համերգային ծրագրերով հանդես է եկել ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Բոստոն), Նորվեգիայում (Բերգեն), ՌԴ-ում (Մոսկվա), Ֆրանսիայում (Լիոն, Մարսել), Բելգիայում (Բրյուսել), ՀՀ-ում (Երևան) և ԱՀ-ում:

Սիմֆոնիա

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար

Լարային քառյակ (ՀՀ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կատարմամբ)

Ռոմանսներ` «Անանուն սեր», «Հայրենիք»

«Երջանկության տանգո»` ակորդեոնի և նվագախմբի  համար

«էլեգիա»` թավջութակի և դաշնամուրի համար

«Հավերժ հիշատակ» պոեմ` լարային նվագախմբի համար

Դաշնամուրային տրիո

2 օրհներգ («Ազատ հայրենիք» կուսակցության հիմն, Ստեփանակերտի օրհներգ)

Քայլերգ` նվիրված Արցախի հերոս, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանին (Կոմանդոսին)

2002թ. դարձել է Եղիշեի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր:

2005թ. լավագույնն է ճանաչվել «Տարվա երաժիշտ» անվանակարգում:

2015թ. «Ստեփանակերտի օրհներգ» երաժշտական բաց մրցույթում ճանաչվել է հաղթող:

2016թ. արժանացել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ