ԱՆՏՈՆՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ԱՐՄԵՆԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2018թ.ից

Ծնվել է 02/09/1988 թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2008-2011թթ. հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ն. Աբրահամյանի դասարանում

2010-2011թթ. հաճախել է կոմպոզիցիայի մասնավոր դասերի` պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում

2011-2014թթ․սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում, ավարտել է «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ (բակալավր):

2014-2016թթ. հաճախել է Համբուրգի Երաժշտության և Թատրոնի բարձրագույն դպրոց՝ կոլոքվիումի սեմինարի, պրոֆեսոր՝ Մանֆրեդ Շտանկեի, (Soundscape)` Գեորգ Հայդուի և երաժշտական տեսություն և վերլուծություն՝ Սաշա Լինո Լեմքեի դասարաններ

2016-2018թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  կոմպոզիցիայի բաժնում պրոֆ. Արամ Սաթյանի դասարանում, ավարտել՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ։ (Մագիստրատուրա)

2018թ․ մասնակցել է Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Շառլոթ քաղաքում անցկացվող ժամանակակից երաժշտության փառատոնին՝ Շառլոթի թագավորական համալսարանում, որի շրջանակներում վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր՝ Դորոթի Հայնդմանից և կոմպոզիտոր և վիզուալ արտիստ՝ Քյոնգ Մի Չոյից

2021թ․-ից հանդիսանում է ասպիրանտուրայի հայցորդ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում

2015-2018թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության  երիտասարդական մասնաճյուղի (այժմ ՝ երիտասարդական ֆորում) խորհրդի անդամ

2019-2021թթ․ Հայաստանի կոմպոզիտորների միության  երիտասարդական ֆորումի ղեկավար

2016–2020թ. «Քառորդ Տոն» հասարակական կազմակերպության հիմնադիր, փոխնախագահ, 2020թ.-ից՝նախագահ

2018թ.-ից «Ասոնանս» անսամբլի  հիմնադիր, 2021թ.-ից՝ տնօրեն

Հեղինակ է կամերային, վոկալ և սիմֆոնիկ ստեղծագործագործությունների:

Ռուբեն Անտոնյանի երաժշտությունը կատարվել է մի շարք միջազգային փառատոններում։

Այդ թվում ՝

Music in Touch (Կալիարի,Իտալիա)

Crossroads (Երևան, Հայաստան)

Risuounanze (Ուդինե, Իտալիա)

Opus 3 (Մյունխեն, Գերմանիա)

Loop (Բրյուսել, Բելգիա) և այլն։

 

Նրա ‘М’Spiration մենանվագ վիոլայի ստեղծագործությունը ընտրվել է կատարման Միլանում կայանալիք՝ «Մոնտեվերդին և ժամանակակից երաժշտությունը» խորագրով համերգին։ Համերգը նվիրված էր իտալացի անվանի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտեվերդիի 450-ամյակին։

Ստեղծագործությունը կատարել է իտալացի նշանավոր ալտահար՝ Մաուրիցիո Բարբետտին։

Պոեմ մենանվագ թավջութակի համար, 2010թ.

«Little Piece» հոբոյի և դաշնամուրի համար, 2011թ.

Romance սոպրանոյի և դաշնամուրի համար  Հովհաննես Թումանյանի խոսքերով, 2012թ.

Դաշնամուրային տրիո, 2012թ.

«Somnoque» դաշնամուրի համար, 2013թ.

Romance մեցցո-սոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի համար  Վահագն Դավթյանի խոսքերով, 2013թ.

«Nictation» ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2013թ.

Fugue (3 voices) դաշնամուրի համար, 2013թ.

«Penetration» նվագախմբի համար, 2014թ.

«Motion» կլարնետի, ջութակի և թավջութակի համար, 2014թ.

Three Piano Pieces after Robert Motherwell paintings դաշնամուրի համար, 2015թ.

«4.5Situation(s)» մենանվագ ֆլեյտայի համար, 2016թ.

IV Chromatic Pieces դաշնամուրի համար, 2016թ.

«Аnticipation» դաշնամուրի համար, 2016թ.

«Extention» լարային եռյակի համար, 2016թ.

 «[Not] in usual mood[e]» հայկական վիոլայի համար, 2017թ.

 «[in Spring] something green is growing» / 3 փոքր պիես դաշնամուրի համար, 2017թ.

«’M’Spiration» մենանվագ ալտի համար, 2017թ.

Piano Work (u n i n t e r r u p t e d  i l l u m i n a t i o n ) մենանվագ դաշնամուրի համար, 2017թ.

 «[layer] per [layer]» անսամբլի համար, 2018թ.

«Transposition» նվագախմբի համար, 2018թ.

«Mechanical (S.)» սաքսոֆոնային քառյակի համար, 2018թ.

“Аlmost could be …” ջութակի և ալտի համար, 2018թ.

«{re}-receiving-{set}» լարային քառյակի համար, 2019թ.

«’B’Spiration» անսամբլի համար, 2020թ.

«ex[-]position» after Robert Motherwell painting մենանվագ ֆլեյտայի համար, 2020թ.

Piano Work II (m i c r o p a t t e r n s) մենանվագ դաշնամուրի համար, 2021թ.

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ