ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԿԵՆԻ
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԿԵՆԻ
Կոմպոզիտոր
1991-2013թթ. — Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ
Ծնվել է 16/11/1939թ., Երևանում:
1964-1969թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում (ղեկ.՝ Էդ. Միրզոյան):
1969թ.-ից ԵՊԿ-ում դասավանդում է տեսական առարկաներ:
ԵՊԿ երաժշտության տեսության ամբիոնի ղեկավարն է:
1991թ.-ից մինչև 2013թ. ՀԿՄ նախագահն էր:
Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Զոնգ-օպերա «Քաղքենին ազնվական»
«Վարիացիաներ լարային քառյակի համար», (Խորհրդային Միության երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի), 1969թ.
«Առաջին խոսքն իմ» և «Քարը» երգաշարեր` Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով
«Հուշ» երգաշար` Իրինա Պանովայի բանաստեղծությունների վրա (ռուսերեն լեզվով)
«Երևանյան ռապսոդիա» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2009թ.
«Կանտատ սիրո» ալտի, մեծ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար 2012թ.
«Ատամնաբույժն արևելյան» և «Դինգ-դոնգ» մանկական մյուզիքլ
Խմբերգեր.
«Էջ Միածինն ի հորէ», «Հայր մեր», «Սեգ աշխարհ հայոց», «Երազ իմ երկիր», «Ավետյաց երկիր»
Բազմաթիվ ֆիլմերի, մուլտֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտություն («Տղամարդիկ», «Հայրիկ», «Հեղնար աղբյուր», «Հնձան», «Պույ-պույ մուկիկ», «Խոսող ձուկը» և այլն)
Մեկ տասնյակ դաշնամուրային պիեսներ
Երգեր.
«Դու ինչպես մի աստղ», «Այնպես ուզում եմ», «Քաղաքամայր Երևան», «Արևոտ անձրև», «Երդվում եմ քեզ, իմ Երկիր», «Դու իմ երգն ես», «Ժպտա», «Քեզ հետ իմ սեր», «Երկու կռունկ», «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Տուր ինձի, Տեր», «Իմ ժամանակ», «Քո մեղեդին», «Անանձնություն», «Թողած Կարսում», «Կարոտ», «Հույզերը չեն մնում լքված» և այլն:
Հայոց բանակի, Երևանի պետական համալսարանի, Գյումրու մանկավարժական համալսարանի, «Այբ» ավագ դպրոցի և այլ դպրոցների հիմներգերի, նաև Գերմանիայի Լորշ քաղաքի հիմներգի հեղինակն է (հեղինակին պատվիրել են քաղաքի 1200- ամյակի տոնակատարության առիթով, 2013 թ.):
Հրատարակված ստեղծագործություններ.
Ունի հրատարակված 6 հեղինակային ժողովածու:
1969թ. Բեյրութում Թեքեյան մշակութային միության հայտարարած «Կոմիտաս -100» երգի մրցույթում «Կոմիտասին» արժանացել է 1-ին մրցանակի:
1973թ. Բեռլինի համաշխարհային երիտասարդական փառատոնի քաղաքային երգի մրցույթում «Ո՞ւր եք, տղաներ» երգն արժանացել է «Լավագույն երգ» մրցանակին:
1975թ. Սոպոտի միջազգային մրցույթում «Աշնան մեղեդի» ստեղծագործությունն արժանացել է 3-րդ մրցանակի:
1978թ. Մոսկվայի ռադիոյի հայտարարած միութենական հարցապնդման արդյունքում «Քո աչերի հետ» երգը ճանաչվել է Տարվա լավագույն երգ:
1988թ. Բելգրադում կայացած UNISEF 88 երգի համաշխարհային մրցույթում «Երգն էլ ունի հոգի» երգն արժանացել է 3-րդ մրցանակի:
1983թ. Սոչիում «Ալ Մեխակ» երգի համամիութենական մրցույթում «Ելեք» երգն արժանացել է 1-ին մրցանակի:
2010թ. Ռուսաստանի կառավարության կողմից արժանացել է «Դաշնության Աստղ» շքանշանին:
2011թ. արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի:
2017թ․ պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:
Արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
ԵՊԿ պրոֆեսոր է: