ՋԱՄԻՐԱ

ՋԱԼԻԼ  ԺԴԱՍԻՄԻ

Երաժշտագետ

Ծնվել է 19/02/1940, Երևանում:

ՀԿՄ անդամ 1976-ից:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1947-1958թթ. սովորել է Մ. Աբեղյանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, զուգահեռ Ա. Սպենդիարյանի 7-ամյա երաժշտական դպրոցում:

1959-1964թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում:

1964-1969թթ. սովորել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի տեսական բաժնում:

1959-1964թթ. աշխատել է Թալինի շրջանի 7-ամյա երաժշտական դպրոցում, որպես երաժշտական ուսուցչուհի:

1964-1969թթ. աշխատել է Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցում, որպես երաժշտական ուսուցչուհի:

1967-2002թ. աշխատել է Երևանից տրվող քրդերեն հաղորդումների բաժնում, որպես երաժշտական խմբագիր:

Կատարել է տասնյակ քրդական ժողովրդական երգ-երաժշտության մշակումներ: Հրատարակվել է 2001, 2020, 2021թթ.:

Ձայնագրել է 100-ավոր քրդական ժողովրդական երգեր և մեղեդիներ, որոնք պահպանվում են ռադիոյի ֆոնդային ձայնադարաանում:

Քրդական երգեր ու պարեղանակներ հրատարակվել են.

1964թ. Երևանում՝ 75 հատ:

1965թ. Մոսկվայում՝ 100 հատ:
1973թ. Մոսկվայում՝ 103 հատ:

1982թ. Ստոկհոլմում՝ 72 հատ:

1986թ. Մոսկվայում՝ 102 հատ:

2001թ. Երևանում՝ 157 հատ:

2002թ. Երևանում՝ 241 հատ: