ԱՍԱՏՐՅԱՆ

ՋԵՆՆԻ  ԳԵՂԱՄԻ

Կոմպոզիտոր

2005թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 10/04/1949թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուսանել է Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է կոմպոզիտոր Էմին Արիստակեսյանի ստեղծագործական դասարան:

1966-1969թթ. ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժնում (ղեկ.՝ Է. Բաղդասարյան):

1970-1975թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան): Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է «Քաջ Նազար» բալետը:

1976-1989թթ. աշխատել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում` որպես կոմպոզիցիայի և տեսական առարկաների ուսուցիչ:

1989թ.-ից դասավանդում է ԵՊԿ երաժշտական ֆոլկլորի ամբիոնում:

«Քաջ Նազար» բալետ, 1975թ.

Լարային կվարտետ թիվ 1, 1969թ.

Լարային կվարտետ թիվ 2, 1971թ.

«Կոմիտասյան մեղեդիներ» ֆանտազիա ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2002թ.

«Մշեցոց Բինգյոլ» պաստորալ, 2002թ.

«Տարվա եղանակներ» կանտատ՝ Կոմիտասի խոսքերով, 2004թ.

«Մտորումներ» երեք դաշնամուրային մանրանվագ, 2005թ.

«Հայաստան» օրատորիա, 2006թ.

«Արևածագ» երաժշտական պատկեր կամերային նվագախմբի և դաշնամուրի համար, 2007թ.

Պոեմ ջութակի և դաշնամուրի համար, 2008թ.

Սյուիտ ֆլեյտայի և տավիղի համար, 2008թ.

«Նազանի» ժողովրդական նվագարանների անսամբլի համար, 2009թ.

«Չարի վերջը» երաժշտական հեքիաթ, 2010թ.

«Ապրենք խաղաղ» կամ «Մկների ժողովը» մյուզիքլ, 2010թ.

«Հիմն արևին» փողային նվագախմբի համար, 2011թ.

«Տէր, լուր ձայն իմում» հոգևոր կանտատ խառը երգչախմբի համար, 2012թ.

Մադրիգալներ ձայնի և գործիքային անսամբլի համար, Ն. Քուչակի խոսքերով

Պոեմ ջութակի և դաշնամուրի համար, մենանվագ ջութակի համար

«Վահագնի ծնունդը», «Աղերս» խմբերգային շարքեր

Վոկալ-գործիքային պատկերներ Մ.Մեծարենցի խոսքերով

Խմբերգերի ժողովածու իգական երգչախմբի համար

Մանկական երգերի երկու ժողովածու

40-ից ավել խմբերգեր խառը երգչախմբի համար

Դաշնամուրային պիեսներ

Փոխադրությունների ալբոմ ֆլեյտայի և դաշնամուրի համար

Պպիեսներ ժողովրդական նվագարանների տարբեր կազմերի համար և այլն

2007թ. Երևանում կայացած ավանդական, դասական և ավանգարդ արվեստի «ԿամարԱրտ» փառատոնին մասնկացելու համար արժանացել է դիպլոմի:

2012թ. Սանկտ-Պետերբուրգում կայացած կոմպոզիտորների 5-րդ համառուսաստանյան «21-րդ դարի երգչախմբային լաբորատորիա» մրցույթում արժանացել է դիպլոմի:

2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ