ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ԱՐՄԵՆԻ
ՇՈՒՇԱՆԻԿ ԱՐՄԵՆԻ
Կոմպոզիտոր
Ծնվել է 09/05/1945թ., ք. Երևանում:
1982թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պատմա-տեսական բաժինը (ղեկ.` Ա. Բարսամյան):
1980թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժինը (ղեկ`. Էդվարդ Միրզոյան):
1967-1994թթ. դասավանդել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցում:
1994-1997թթ. դասավանդել է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:
«Մանկական ալբոմ» դաշնամուրի համար, 1979թ.
«Վարիացիաներ» դաշնամուրի համար, 1980թ.
«Պիես» լարային կվարտետի համար, 1981թ.
«Պոեմ» թավջութակի և դաշնամուրի համար, 1988թ.
«Երգ խաղաղության մասին» (խոսք` Ե. Պետրոսյանի), 1988թ.
Երկմասանի պիես ջութակի և դաշնամուրի համար, 1989թ. («Մտորում», «Խաղ»)
Սիմֆոնիետ կամերային նվագախմբի համար, 1991թ.
«Ողջույն ազատ Հայաստանին» քառաձայն երգչախմբի, երգեհոնի և զանգակների համար (խոսք` Գևորգ Էմինի), 1996թ.
Կոնցերտ-պոեմ շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2001թ.
Կոնցերտ գալարափողի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2003թ.
Կոնցերտ-ֆանտազիա տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2007թ.
Հայկական դաշնամուրային մանրանվագներ (ժողովածու) երաժշտական դպրոցների 1-3-րդ դասարանների համար, Երևան «Անահիտ» հրատ., 1994թ.