ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՆՈՒՆԵ ՍՈՒՐԵՆԻ
ՆՈՒՆԵ ՍՈՒՐԵՆԻ
Կոմպոզիտոր
1996թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդսմ է:
Ծնվել է 18/01/1966թ., ք. Երևանում:
Ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասարանը (ղեկ.` Շ. Բաբայան):
1988թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժինը (ղեկ. ` Մ. Մխիթարյան):
1991թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` Էդ. Միրզոյան):
1991-1993թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:
1984-1985թթ. աշխատել է Չարենցավանի երաժշտական դպրոցում:
1984-1990թթ. աշխատել է Քասախի երաժշտական դպրոցում:
1990թ.-ից աշխատում է ԵՊԿ-ում` որպես կոնցերտմայստեր, և Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբում` որպես մենակատար:
1991-2001թթ. աշխատել է Իտալիայում:
1993-1994թթ. աշխատել է երգչախմբային դպրոցում:
1994-1996թթ. եղել է ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
2007-2013թթ. դասավանդել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:
Որպես դաշնակահար` համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանիսայում, Թեհրանում:
Լարային կվարտետ, 1987թ.
Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 1990թ.
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1991թ.
Սիֆոնիա լարային նվագախմբի համար, 1992թ.
Սեքստետ ֆլեյտայի, հոբոյի, ֆագոտի, ջութակի, ալտի և թավջութակի համար, 1994թ.
Պիեսների շարք Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի համար.
«Գիշերային երգ», 1990թ.
«Ձմեռային երգ», 1993թ.
«Աշնան լույսը», 1990թ.
«Ինչո՞ւ այդպես», 1994թ.
Մանկական խմբերգ «Աղոթք», 1995թ.
Ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար Նահապետ Քուչակի խոսքերով, 1996թ.
Մանկական երգ «Զարմանալի կատուն» (խոսք` Դ. Հարմսի, հայերեն թարգմ.` Վահան Անդրեասյանի), 1996թ.
Մանկական երգ «Մանկության երկիր» (խոսք` Վ. Անդրեասյանի), 1996թ.
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, 1997թ.
«Երգ զինվորի մասին», 1997թ.
Երգեր «Ջավախքի քաջ որդուն», «Արցախ» (խոսք` Վ. Ղազարյանի), 1998թ. Կոմիտասյան մշակումներ 2 դաշնամուրի համար (նախատեսված է մանկական երաժշտական դպրոցի սաների կատարման համար), 1999թ.
Երգ «Մի լքիր մեզ, Տեր…» (խոսք` Վ. Անդրեասյանի), 2000թ.
Պիեսների շարք է մանկական երաժշտական դպրոցի սաների կատարման համար
«Հուշերի փունջ» լարային նվագախմբի և դաշնամուրի համար, 2003թ.
Դիալոգներ լարային նվագախմբի, ֆլեյտայի և հոբոյի համար, 2004թ.
«Ռետրո» լարային նվագախմբի և դաշնամուրի համար (ժողովածուում)
Կոնցերտ քամանչայի և կամերային նվագախմբի համար, 2010թ.
Ֆանտազիա Արտեմի Այվազյանի թեմայով, 2016թ.
1996թ. Մանկական երգի մրցույթում «Անուրջներ» երգի համար արժանացել է դափնեկրի կոչման:
1997թ. «Զինվորական երգի» հանրապետական մրցույթում «Երգ զինվորի մասին» ստեղծագործության համար արժանացել է Վազգեն Սարգսյանի մրցանակին:
2005թ. Թեհրանում «Ես քո զարկն եմ հայրենիք» մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման:
2006, 2007 և 2010թթ. մասնակցել է ”Mahak’s music festival” փառատոնին:
2007 և 2011թթ. մասնակցել է ”Fadjr International Music” փառատոնին: