ՈՍԿԱՆՅԱՆ
ՆՈՆԱ ՄՈՒՇԵՂԻ
ՆՈՆԱ ՄՈՒՇԵՂԻ
Երաժշտագետ
2009թ.-ից Հայաստանի Կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 04/03/1961 թ., ք. Երևանում:
1968-1976թթ. ուսանել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
1976-1979թթ. ուսանել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի երաժշտության տեսության բաժնում:
1979-1984թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժնում:
1984-1988թթ.ուսանել է ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում:
1985թ.-ից դասավանդում է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան ԵՄԴ-ի տեսական բաժնում:
1995-2012թթ. դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջի տեսական բաժնում:
1996թ.-ից «Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետն ու համերգավարն է:
1998թ.-ից ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնի դասախոս է:
2008-2012թթ. վարել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջի փոխտնօրենի պաշտոնը:
2012թ.-ից ԵՊԿ ուսումնական մասի վարիչն է:
Հեղինակ է շուրջ 2 տասնյակ հոդվածի, որոնք հրատարակվել են մամուլում, նաև՝ ռադիոհաղորդումների, հեռուստատեսային հաղորդաշարերի (Հ1-ով` «Երաժշտական զարդատուփ», «Լուսաստղ», «Կամերտոն»):
Հետազոտությունների ոլորտները.
Հայ երաժշտություն
Մասնագիտական կրթության գործընթացի կազմակերպում
2010թ. մասնակցել է «Դելփյան խաղեր» միջազգային բաց մրցույթին՝ որպես կազմկոմիտեի անդամ և երաժշտագետ-խմբագիր:
2011-2012թթ. մասնակցել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնին՝ որպես երաժշտագետ-խմբագիր և համերգավար:
2011թ. մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի՝ որպես կազմկոմիտեի փոխնախագահ և երաժշտագետ-խմբագիր:
1976թ. Երևանի թիվ 119 դպրոցի երգչախմբին նվագակցելու համար արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության պատվոգրի:
1982թ. «ԽՍՀՄ ժողովուրդների երաժշտական գործիքները» միջհանրապետական ուսանողական գիտագործնական կոնֆերանսում գերազանց ելույթի համար արժանացել է Կիևի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պատվոգրի:
1984թ. «Երաժշտության մասին օտարալեզու գրականության թարգմանության և ուսումնասիրության հարցերը» 2-րդ միջհանրապետական կոնֆերանսում ակտիվ մասնակցության համար ստացել է ՀՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության Դիպլոմ:
1984թ. միջբուհական գիտաժողովերին և ՈւԳՍԸ խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար արժանացել է ԵՊԿ Պատվոգրի:
1985թ. «Ուսանողների լավագույն գիտական աշխատանք բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների գծով» 1984-85 ուսումնական տարվա համամիութենական մրցույթի հանրապետական փուլի արդյունքներով ստացել է ՀՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության Դիպլոմ:
1985թ. «Ուսանողի լավագույն գիտական աշխատանք» համամիութենական մրցույթում արժանացել է ԵՊԿ Պատվոգրի:
2001թ. Արևելյան Եվրոպայի երկրների շնորհալի պատանի երաժիշտների «Սլավոնական արվեստի» միջազգային փառատոնում պարգևատրվել է շնորհագրով:
2004թ. շնորհվել է Լոս-Անջելեսի «Նոր սերունդ»մշակութային միության Գնահատագիր:
2005թ. Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը լավագույնս կազմակերպելու համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի:
2005թ. «2004-2005 ուս.տարվա լավագույն մանկավարժ» ճանաչվելու առթիվ արժանացել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպության պատվոգրի:
2006թ. երկարամյա անբասիր մանկավարժական աշխատանքի և դպրոցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի:
2006թ. հայ ազգային մշակույթի պահպանմանը և տարածմանը խթանելու, ինչպես նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնին ակտիվ մասնակցելու համար ստացել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնի Դիպլոմ:
2008, 2009թթ. Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների պահպանման և քարոզման համար արժանացել է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի Ոսկե մեդալի և պատվոգրի:
2009թ. Երևանի և Սոչիի միջև երկկողմանի համագործակցության զարգացման գործում անգնահատելի վաստակի համար պարգևատրվել է Սոչիի քաղաքապետարանի Շնորհակալագրով:
2011թ. գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա մանկավարժական գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի:
2011թ. ծննդյան 50-ամյա հոբելյանի և աշխատանքային գործունեության 25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով:
2011թ. երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի Շնորհակալագրով: