ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԵԼԼԻ  ՖՅՈԴՈՐԻ

Երաժշտագետ

1994թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 09/08/1946թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1961-1965թթ. ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում:

1966-1971թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտական բաժնում (դիպլոմային աշխատանք` «Քշիշտով Պենդերեցկի-Պասիոն ըստ Ղուկասի»):

1978թ. ուսանել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում (ղեկ.՝ դոկտոր-պրոֆեսոր  Ե.Վ.Նազայկինսկի): Պաշտպանել է գիտական աշխատանք «Հայաստանի Ժամանակակից բալետները» և դոկտոր-պրոֆեսոր Ս. Խ. Ռապոպորտի ղեկավարությամբ` «Բալետը որպես սինթետիկ արվեստ»:

2009թ. պաշտպանել է «Բալետային դրամատուրգիայի տարածագրաֆիկական վերլուծության հնարավորությունները» (Հայ կոմպոզիտորների բալետների օրինակով) ատենախոսությունը՝ արժանանալով Doctor of Arts աստիճան:

1971թ.-ից ԵՊԿ-ում դասավանդում է ժամանակակից երաժշտություն և երաժշտական ձևերի վերլուծություն:

1982թ.-ից ՝ ավագ դասախոս, 1990թ.-ից՝ դոցենտ, 1994թ.-ից՝ պրոֆեսոր:

1974-1989թթ. համատեղ վարել է ԵՊԿ նորաստեղծ ձայնագրության կաբինետի վարիչի պաշտոնը:

1986թ. որակավորման բարձրացման նպատակով միջպետական համաձայնագրերի շրջանակներում ժամանակակից համաշխարհային և հունգարական երաժշտության, նաև երաժշտական կրթության նվաճումներին ծանոթանալու նպատակով գործուղվել է Հունգարիա՝ Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան երաժշտական ակադեմիա: Այնտեղ ուսանել է կոմպոզիտորներ Դյերդ Կուրտագի և Զոլտան Պոնգրացի ստեղծագործական դասարաններում, մասնակցել էլեկտրոնային ստուդիայի աշխատանքներին, ունեցել զեկուցումներ և հաղորդումներ Հունգարիայի ռադիոյով` նվիրված հայ երաժշտության արդի խնդիրներին:

2001թ.-ից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում դասավանդում է երաժշտության պատմություն:

2008թ.  ԵՊԿ կոմպոզիտոր ուսանողների համար մշակել, ստեղծել և առ այսօր դասավանդում է նոր առարկա՝ «XX-XXI դարերի երաժշտական ձևակառուցվածքների վերլուծություն»:

2011թ. ԵՊԿ մագիստրատուրայի ակադեմիական-վոկալ բաժնի ուսանողների համար մշակել և ստեղծել է նոր դասընթաց՝ «Երաժշտական թատրոն» (պատմություն և տեսություն, ժամանակակից երաժշտական թատրոն):

Հեղինակ է գիտական աշխատությունների, հոդվածների` նվիրված երաժշտական թատրոնին, կատարողական արվեստին, կոմպոզիտորների ստեղծագործությունների վերլուծությանը, անհատական ստեղծագործական դիմանկարներին: Հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում, ունեցել հրապարակային ելույթներ, դասախոսություններ:

Երկրաշարժի օրերից ակտիվորեն մասնակցել է Գյումրիի մշակույթի վերականգման և զարգացման գործընթացին, հանդես եկել դասախոսություններով, նախագծել և մասնակցել փառատոնների կազմակերպմանը, «Արվեստ և ժամանակ» ամսագրի ստեղծմանը, եղել է ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի կոնսուլտանտ:

Հայաստանում առաջին հանրամատչելի հանրագիտարանի («Օպերա») հեղինակն է:

Նրա անձնական նախագծերով և նախաձեռնությամբ ընտրվել, կազմվել և հրատարակվել են մի շարք երաժշտագիտական աշխատությունների ժողովածուներ, այդ թվում՝ «XX դարի հայ երաժշտության դասականներ» գիրքը` Հայկական հնգյակի մասին (Է. Միրզոյան, Ղ. Սարյան, Ա. Հարությունյան, Ա. Բաբաջանյան, Ա. Խուդոյան):

Նրա նախաձեռնությամբ առաջին անգամ հավաքվել և հրատարակվել է Արցախի կոմպոզիտորների վոկալ, գործիքային և դաշնամուրային ստեղծագործությունների երեք ժողովածու, նաև այլ հրապարակումներ` հոդվածներ Հայկական հանրագիտարանում և այլն:

Հեղինակ է ռադիոհաղորդումների շարքերի, մասնակցել է հեղինակային հեռուստահաղորդումներին նվիրված արդի արվեստի հարցերին, թատրոնին, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Կազմակերպել է փառատոներ, գիտաժողովներ, մշակույթի գործիչների հետ հանդիպումներ և քննարկումներ:

Հայաստանի ժամանակակից բալետի պրոբլեմատիկայի որոշ տեսանկյունները, «Հայկական երաժշտական ստեղծագործության տեսության և գեղագիտության հարցեր» գրքում, գրքի խմբագիր-կազմող՝ Ն. Ավետիսյան, էջ 3-17, «Արճեշ» հրատ., Երևան, 1999թ. (ռուսերեն լեզվով)

Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետի դրամատուրգիական և կառուցվածքային առանձնահատկությունները, Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, գրքի խմբագիր-կազմող և նախագծի հեղինակ՝ Ն. Ավետիսյան, էջ 36-55, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2000թ. (ռուսերեն լեզվով)

Վահրամ Բաբայանի երաժշտական թատրոնի գեղագիտական առանձնահատկությունները, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, N 1 (2), էջ 7-9, Երևան, 2000թ. (ռուսերեն լեզվով)

Ֆրանսիական երաժշտության օրեր, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, N 1 (2), էջ 24-25 Երևան, 2000թ. (ռուսերեն լեզվով)

Արցախի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները, էջ 60, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2002թ.

Արցախի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները, էջ 60, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2002թ.

Արցախի կոմպոզիտորների գործիքային ստեղծագործությունները, էջ 95, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2002թ.

Լևոն Աստվածատրյանի ստեղծագործության մեջ մշակույթների սինթեզի առանձնահատկությունները (գեղագիտության, փիլիսոփայության, կոմպոզիցիայի աշխարհում), Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, (նախագծի հեղինակ, գրքի գլխ. խմբագիր-կազմող՝ Ն. Ավետիսյան), էջ 51-64, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2003թ. (ռուսերեն լեզվով)

  1. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան. Երաժշտության աշխարհում: Օպերա: Երաժշտական հանրագիտարան (հեղինակ՝ Ն. Ավետիսյան), էջ 80, «Արևիկ», Երևան, 2003թ.

Հայաստանի ժամանակակից բալետի պրոբլեմատիկայի որոշ տեսանկյունները: «Տարեգիրք» գիտական աշխատությունների ժողովածու, էջ 101-116, Երևանի պետ.համալսարանի հրատ., Երևան, 2004թ.

Ավետ Տերտերյանի «Ռիչարդ III» բալետը, Ավետ Տերտերյան-75 գրքում, էջ 94-100, «Արճեշ» հրատ., Երևան, 2005թ. (ռուսերեն լեզվով)

«Ցանկանում եմ գրել անճանաչելի մեղեդի…», «Երաժշտական ակադեմիա» ամսագրում, N 1, էջ 166-168, Մոսկվա, 2005թ. (Հոդված կոմպոզիտոր Լևոն Աստվածատրյանի ստեղծագործության մասին) (ռուսերեն լեզվով)

Հայկական երաժշտության մեջ մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի գծերը, «Տարեգիրք» գիտական աշխատությունների ժողովածու, էջ 185-191, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2006թ. (ռուսերեն լեզվով)

Գրքեր՝ նվիրված հայկական «Հնգյակի» կոմպոզիտորներին, «Հայկական երաժշտության դասականները» գրքում (նախագծի հեղինակ, գրքի գլխ. խմբագիր-կազմող՝ Ն. Ավետիսյան), էջ 68-76, «Կոմիտաս» հրատ., Գյումրի, 2006 թ. (ռուսերեն լեզվով)

Սեր՝ առ հայրենիք. Արվեստ և ժամանակ, Հայացք Գյումրիից: Գիտամշակութային եռամսյա հանդես, N 2-3, էջ 64-66, Գյումրի, 2007թ. (Հոդվածը նվիրված է կոմպոզիտոր Արմեն Սմբատյանին) (ռուսերեն լեզվով)

Երաժշտության տոնը, «Երաժշտական Հայաստան» N 2 (29), էջ 11-12, Երևան, 2008թ. (Հոդվածը նվիրված է Հայաստանի Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանին) (ռուսերեն լեզվով)

Ռոմեն Դավթյանի «Աղջիկը և Մահը» բալետի դրամատուրգիան, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա «Գիտություն», էջ 242-256, Երևան, 2010թ. (ռուսերեն լեզվով)

Շեքսպիրը Ավետ Տերտերյանի «Ռիչարդ III» բալետում, «Տարեգիրք» գիտական աշխատությունների ժողովածու, էջ 199-211, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Երևան, 2011թ. (ռուսերեն լեզվով)

Հոդվածների ժողովածու՝ նվիրված Ալ. Սպենդիարյանին, «Ալեքսանդր Սպենդիարյանը և ժամանակը» գրքում, (գրքի պատասխանատու խմբագիր-կազմող՝ Ն. Ավետիսյան), էջ 24-38, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2011 թ. (ռուսերեն լեզվով)

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման տարածական-գրաֆիկական վերլուծությունը, «Տարեգիրք» գիտական աշխատությունների ժողովածու, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Երևան, 2012թ. (ռուսերեն լեզվով)

Անդամակցություն մասնագիտական, հասարակական

կազմակերպություններին

2000թ.-ից Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ է:

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է:

1990թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:

1994թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:

2009թ. արժանացել է «Աշխարհի դեսպան» կոչմանը:

2009թ. ստացել է Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ