ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ԶԱՎԵՆԻ
ՆԱՐԻՆԵ ԶԱՎԵՆԻ
Երաժշտագետ
Ծնվ. 09/03/1969
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2005թ.-ից:
1984-1988թթ. ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (դաս.՝ Ն. Շախպարոնյան):
1988-1993թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում (ղեկ.՝ Մ. Մխիթարյան):
1997-2000թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում, երաժշտագիտական բաժնում (ղեկավար՝ Ի. Տիգրանովա):
2002թ.-ից ԵՊԿ Երաժշտության պատմության ամբիոնի դասախոս է, ներկայումս՝ դոցենտ:
2003թ. ԳԱԱ Արվեստի ինսիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայկական դաշնամուրային սոնատի զարգացման ուղիներն ու խնդիրները» (19-րդ դարի 80-ական թվականներից մինչև 20-րդ դարի 70-ականները):
2006-2010թթ. վարել է Հայաստանի կոմպոզիտորների միության «Արճեշ» հրատարակչության տնօրենի պաշտոնը:
2010-2012թթ. Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Հոգեբանություն» մասնագիտությամբ բարձրագույն դասընթացների:
2011թ.-ից վարում է ԵՊԿ Կրթության որակի ներքին ապահովման բաժնի վարիչի պաշտոնը:
Հեղինակ է չորս տասնյակից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում հայերեն և ռուսերեն լեզուներով (Երևան, Գյումրի, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Մինսկ):
«Գեորգի Գրիգորևիչ Տիգրանով-100» մենագրություն, «Արճեշ», 2008թ.
2004թ.-ից մասնակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված միջազգային գիտաժողով-փառատոներին, ՀՀԳԱ Արվեստի ինստիտուտի, Մշակութային Երկխոսություն (Երևան, Գյումրի) և միջազգային գիտաժողովների (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Մինսկ, Թբիլիսի, Բաթում, Ուֆա և այլուր):
1997-2001թթ. Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում հանդես է եկել բազմաթիվ մեթոդական զեկույցներով, թեմատիկ համերգներին` ներածական խոսքով:
2004թ. անդամակցել է «Ավետ Տերտերյան-75» (Ավանդույթ և նորարարություն) միջազգային գիտաժողով-փառատոնի կազմ. կոմիտեին:
2004թ. ձեռնարկել և ձայնագրել է Ավետ Տերտերյանի I և II սիմֆոնիաների ձայնասկավառակը:
2005թ. անդամակցել է «Ավետ Տերտերյան-75» (Ավանդույթ և նորարարություն) միջազգային գիտաժողով-փառատոնի նյութերի հրատարակման խմբագրական կազմին:
2005թ. անդամակցել է «Ժողովրդական ստեղծագործություն և կոմպոզիտորական արվեստ» IV միջազգային գիտաժողով-փառատոնի կազմ. կոմիտեին:
2012թ. հոկտեմբերի 22-ին ԵՊԿ-ում կազմակերպել է «Մասնագիտական կողմնորոշում». Հանդիպում Արարատի մարզի երաժշտական դպրոցի աշակերտների հետ:
2012թ. նոյեմբերի 19-ին կազմակերպել և վարել է «Հանդիպում Ցվետանա Պասկալևայի հետ» (ֆիլմերի ցուցադրմամբ)
2012թ. դեկտեմբերի 6-ին կազմակերպել է հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Տեսեք և մի անտեսեք» խորագրով ֆլեշմոբ
2013թ. հոկտեմբերի 8-ից 10-ը Կապանում, Ստեփանակերտում և Շուշիում կազմակերպել է համերգ-դասախոսություններ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին
2014թ. ապրիլի 30-ին կազմակերպել է «Կրթություն բոլորի համար. հաշմանդամների խնդիրների վերհանում» խորագրով ֆլեշմոբ (նախագծի հեղինակ` Նարինե Ավետիսյան)
2014թ. հոկտեմբերի 6-8-ը ԵՊԿ վարել է «Երաժշտագիտությունը արդի փուլում» երիտասարդ գիտնականների գիտաժողովի կազմ.կոմիտեի նախագահի պաշտոնը
Կազմակերպել է բազմաթիվ համերգներ և երեկոներ, հանդես է եկել ներածական խոսքով
Մասնակցել է բարձրագույն կրթության վերաբերյալ բազմաթիվ միջազգային սեմինարների, գիտաժողովների և վերապատրաստումների:
ՈԱԱԿ (Որակի ապահովման ազգային կենտրոն) հիմնադրամի արվեստի բնագավառում փորձագետ է:
Կազմակերպել է բազմաթիվ համերգներ (մոտ երեք տասնյակ):
Մ. Կոկժաև-70, Ք. Քուշնարյան, Վ. Բալյան և այլն, հանդես է եկել նաև ներածական խոսքով:
Մշակել և կազմակերպել է տարատեսակ թեմատիկայով Flashmob-եր՝ «Տեսեք և մի անտեսեք», «Ա.Տերտերյան», «Կոմիտաս-150» և այլն:
Ներկայացնում է «Մշակույթը և ապագան» ՀՀ-ում, «Տերտերյանի ժամանակը» ամենամյա միջազգային փառատոնի միջոցառումների հեղինակն է ու կազմակերպիչը:
17․09․2018 Կազմակերպել է Կամերային երաժշտության տանը Ավետ Տերտերյանի I սիմֆոնիայի կատարումը երկարամյա դադարից հետո:
Կազմակերպել է բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, միջազգային առցանց հանդիպումներ և վարպետաց դասեր:
Կազմակերպել և մասնակցել է Համերգ-դասախոսությունների Երևան քաղաքում և ՀՀ-ի մարզերում:
Անդամակցել է ՄԿՈւԶԱԿ-ի կողմից մշակվող «Ազգային նվագարանների պատրաստում և նորոգում» նախնական մասնագիտական պետական կրթական չափորոշիչի և նախնական մասնագիտական մոդուլային ծրագրերի աշխատանքային խմբերին:
Մասնակցել է Բարձրագույն կրթության վերաբերյալ բազմաթիվ միջազգային սեմինարների, գիտաժողովների և վերապատրաստումների (Ստոկհոլմ, Տալլին, Լիսաբոն և այլուր):
Փորձագետ է ՈԱԱԿ (Որակի ապահովման ազգային կենտրոն) հիմնադրամի արվեստի բնագավառում:
27․09․2018թ. ERASMUS+BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպիչ:
ԵՊԿ-ի թանգարանի աշխատանքներ, ցուցադրությունների կազմակերպում 100-ամյա հոբելյանին նվիրված, 09․2021 – 11․2021, Երևան, կոնսերվատորիա
2004թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից արժանացել է դոցենտի կոչման
2009թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԿԵՄ կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների մրցանակաբաշխության դափնեկիր («Հայ երաժշտագիտության հեռանկարներ» մրցանակ):
2015թ. Մեդալ Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու կողմից, (Смольный собор, Санкт-Петербург)
2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։