ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՆԱՐԵԿ  ՎԱԼԵՆՏԻՆԻ

Երաժշտագետ

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ՝ 2004թ.-ից:

Ծնվ.՝ 13/11/1976թ., ք. Երևանում

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1999թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժինը (պրոֆ՝. Ի. Տիգրանովա) և նվագախմբային (ջութակ) բաժինը (պրոֆ.՝ Կ. Դոմբաև):
2002թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (պրոֆ.՝ Ա. Սարյան):

2003թ. ավարտել է Կովկասի համալսարանի ասպիրանտուրայի ժուռնալիստիկայի բաժինը։

2018թ. ստացել է ծրագրերի կառավարման դիպլոմավորված մասնագետի տիտղոսը (PMP®)։

2026թ. ավարտել է Յորքի (Միացյալ Թագավորություն) և Ստրասբուրգի (Ֆրանսիա) համալսարանների Գործադիր բիզնես կառավարման մագիստրոսական ծրագիրը։

2025թ.-ից Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի ArtNexus ծրագրի ազգային փորձագետ է։

Ավելի քան 20 տարի Ն. Թովմասյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել միջազգային կառույցներում՝ ղեկավարելով բազմամիլիոնանոց ծրագրեր արվեստի, կրթության, կառավարման և հասարակական զարգացման ոլորտներում։ Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկել են Արևելյան Եվրոպայի 15 երկրներ՝ ներառյալ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները։

2002թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում պաշտպանել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ազգային երաժշտական մշակույթը» թեմայով ատենախոսությունը և ստացել Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է արվեստի միջգիտակարգային նախաձեռնություններ, շահերի պաշտպանություն, ջատագովություն, հետազոտություն և խորհրդատվություն։ Զբաղվում է մշակութային քաղաքականության, ռազմավարության և ծրագրերի մշակմամբ ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական հատվածի համար։

Որպես մշակութային քաղաքականության և արվեստի կառավարման փորձագետ ու հրավիրված դասախոս՝ Ն. Թովմասյանը համագործակցել է մի շարք հեղինակավոր կրթական և գիտահետազոտական հաստատությունների հետ, այդ թվում՝ Ցինցինատիի համալսարանի (ԱՄՆ), Կ. Մ. ֆոն Վեբերի երաժշտանոցի (Գերմանիա), Կովկասի ինստիտուտի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայ-ռուսական համալսարանի հետ։

Հեղինակել է ավելի քան 100 գիտական և վերլուծական հոդված ու հրապարակում, որոնք տպագրվել են մասնագիտական պարբերականներում և ամսագրերում։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական բազմաթիվ գիտաժողովներում։

Մի շարք գրքերի և ձեռնարկների մասնագիտական խմբագիր է։ Այդ թվում.

Մտավոր սեփականության իրավունքը՝ ստեղծարար ոլորտում (Ա. Դավթյան), 2024թ.

Արվեստի գործերի տեղափոխում (Գ. Հակոբյան), 2024թ.

Հայաստանի Հանրապետության մշակութային և ստեղծարար էկոհամակարգը ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիր, 2024թ.

UNESCO մշակույթը որպես զարգացման ցուցանիշ — Հայաստան (տեխնիկական և վերլուծական զեկույց), 2017թ.

«Մշակույթը ԵՄ արտաքին հարաբերություններում» նախապատրաստական ​​գործողության Հայաստանի զեկույց, 2014թ.

Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա (Վ. Թովմասյան), 2014թ.

Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն (Վ. Թովմասյան), 2014թ.

Եվրոպական միության գործնական ուղեցույց (Ք. Դաունս), 2011թ.

Մասնագիտական հաղորդակցության գործնական ուղեցույց (Ք. Դաունս), 2011թ.

Կարիերան ավելն է քան պարզապես աշխատանք (Հ. Գևորգյան), 2011թ.

Հարվածային և փողային գործիքներ (Վ. Թովմասյան), 2011թ.

Գործատուների ներգրավման ուղիները միջին մասնագիտկան կրթության ոլորտում (Հ. Գևորգյան), 2010թ.

Կարիքների համապատասխանեցում (Հյուրընկալության ոլորտում միջին մասնագիտական կրթության ընկալըմը գործատուների և սովորողների կողմից. Հարավային Կովկասի ՄԿՈՒ հետազոտություն), 2009թ.

Կյանքի ուրվագիծ. Մ. Խաչատրյան (Վ. Թովմասյան), 2004թ.

2014թ.-ից Հայաստանի կինոյի հիմնադրամի փորձագետ։

2025թ.-ից  ASA արվեստի ջատագովման համայնքի փորձագետ։                   

2026թ.-ից ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարին կից Հանրային խորհրդի անդամ։
Մի շարք միջազգային և ազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ է, այդ թվում՝ Հայաստանի ժուռնալիստների միության, Երաժշտության տեսության ընկերակցության (SMT), Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերության, Մշակութային համագործակցության միջազգային ցանցի (CULTURELINK), Ժամանակակից կատարողական արվեստների միջազգային ցանցի (IETM), Մեծահասակների կրթության և ցկյանս ուսուցման ասոցիացիայի, Միջազգային ծրագրերի գնահատման ցանցի։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ