ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԶԵՆԻԿ  ԳԱԳԻԿԻ

Երաժշտագետ, պարագետ

Ծնվել է 14/06/1954, Երևանում

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, զբաղվել սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ։

1975թ. ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը

1980թ. էքստեռն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը

1983թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան «Երաժշտագիտություն» և «Թատերագիտություն» մասնագիտություններով

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը։

1984թ.-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։

1987թ. Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում իր իսկ կազմակերպած Երաժշտության և պլաստիկայի մանկական ստուդիայում բեմադրել է մի շարք դասական օպերային և բալետային ներկայացումներ։

1992-1997թթ. և 2002-2004թթ. Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում եղել է պարային, այնուհետև՝ հոգեթերապևտիկ այլ մեթոդների մասնագետ, մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ։

Հայ բալետին, երաժշտական թատրոնին, նաև հոգեթերապիայի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ 2011 թվականին լույս է տեսել «Ашот Асатурян — хореограф последней трети XX века» մենագրությունը:

2011թ. «Աշոտ Ասատուրյան – Անցյալ Դարի Խորեոգրաֆը» մենագրությունը Հանրապետական մրցույթի «Լավագույն գիրք ժամանակակցի մասին» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակի։