ԿՈԿԺԱԵՎ
ՄԻԽԱՅԻԼ ԱՐՏՅՈՄԻ
ՄԻԽԱՅԻԼ ԱՐՏՅՈՄԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
նվել է 20/05/1946 թ., Բաքվում:
1966-1971թթ. ուսանել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, այնուհետև փորձաշրջան է անցել Յուրի Ֆորտունատովի ղեկավարությամբ (Մոսկվա)։
1989թ.-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոններում:
Սիմֆոնիկ երաժշտություն.
Վեց սիմֆոնիա, 1971, 1974, 1982, 1987, 1989, 1998թթ.
Ադաջո «Նմանակելով Ալեքսանդր Հարությունյանին»` նվիրված է Ա. Հարությունյանին, 2008թ.
«Garden of Stones-2» պարաֆրազ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ ըստ ճապոնացի կոմպոզիտոր Գադասի Գուինոյի թեմայի, 2010թ.
Կվարտետներ, կվինտետներ, տրիոներ.
Երեք լարային կվարտետ
«Ժամանակը կանգ է առել» էլեգիական ռոնդո ջութակի, ալտի, թավջութակի և երգեհոնի համար՝ նվիրված Ռուդոլֆ Բարշայի հիշատակին
Դաշնամուրային կվինտետ «Վիտրաժներ և որմնանկարներ»
Փողային կվինտետ «Բնապատկեր» Մարտիրոս Սարյանի կտավների թեմաներով, 1976 թ.
Դաշնամուրային տրիո «Persistance of Memory», 2002թ.
Վարիացիաներ «Ժամանակի և տարածության միջով» դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 2008թ.
«Դիտելով կրկնակի աստղի ճանապարհը» ջութակի, թավջութակի և ձայնագրության համար, 2001թ.
«Հայացք հայելուց կամ թեյըմպում Ալիսայի հետ» 13 կատարողների անսամբլի համար
Գործիքային կոնցերտներ.
Երեք կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, 1970, 1980, 1999թթ.
Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, 1980թ.
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար` նվիրված Արամ Խաչատրյանի հիշատակին, 1993թ.
Դաշնամուրային կոնցերտ բլյուզի ոճով, 2010թ.
Կոնցերտ թավջութակի, դաշնամուրի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, 2011թ.
Կրկնակի կոնցերտ ջութակի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2014թ.
Կոնցերտ հոբոյի և կամերային նվագախմբի համար «В подражании Параджанову», 2014թ.
Սոնատներ.
Կամերային սոնատ դաշնամուրի համար, 1977թ.
Երգեհոնային սոնատ վեց տներով, 1979թ.
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1982թ.
Սոնատ – Ռիչերկար ալտի և երգեհոնի համար, 1985թ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 1 «Դալիի երեք նկարներ», 1994թ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2 «mit Hindemith», 2007թ.
Ստեղծագործություններ կամերային նվագախմբի համար.
«To the Temple» 13 մենակատարներից բաղկացած կամերային անսամբլի համար, 1990թ.
«Հիշատակի օր»՝ նվիրված երկրաշարճի զոհերի հիշատակին, 1990թ.
«Նահատակներին»՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, 1991թ.
«Moonlighting» բլյուզ լարային նվագախմբի համար
«Garden of Stones», 1996թ.
«Սուրբ Գրիգոր Նարեկացու լուսավորումն ու ողբը», 2001թ.
«Insomnia» բարիտոնի և կամերային նվագախմբի համար՝ Շեքսպիրի տեքստով, 2011 թ.
«Concerto Grosso», 2004թ.
«Նվագախմբի փորձ» Concerto Buff, 2006թ.
«Մոխրոտիկի առաջին պարահանդեսը», 2010թ.
«Պարզ մեղեդի» ջութակի և լարային նվագախմբի համար` նվիրված Բ. Լիվշիցին
«Պավանա» թավջութակի և լարային նվագախմբի համար, 2008թ.
Ստեղծագործություններ գործիքային անսամբլների համար.
Էոլյան երաժշտություն թավջութակի և ձայնագրության համար, 2004թ.
«Birds and Bell» կոնտրաբասի, դաշնամուրի և ձայնագրության համար՝ գրված ամերիկյան «Basso Moderno Duo» դուետի պատվերով
«Unrepeatable in Repetition», 2009թ.
«Da capo» վարիացիաներ թավջութակի և դաշնամուրի համար Տրդատ թագավորի արիայի թեմայով՝ ըստ Հենդելի «Ռադոմիստո» օպերայի հերոսի, 2009թ.
«Ավարտ չունեցող վալս» ջութակի և դաշնամուրի համար, 2012թ.
Վարիացիաներ «Գարուն ա» երգի թեմայով տուբայի և դաշնամուրի համար
Դաշնամուրային երաժշտություն.
Տոկատ դաշնամուրի համար, 2008թ.
«Բլյուզ ծիրանենու ստվերում», 2008թ.)` նիդերլանդացի դաշնակահար Մարսել Վորմսի պատվերով:
Պոեմ դաշնամուրի համար, 1982թ.
Երեք շարք երկու ռոյալի համար.
«Ռոմանտիկական երաժշտություն», 1980թ.
«Չեխովյան հերոսներ», 1983թ.
«Արցախյան ժանյակ», 1998թ.
Ստեղծագործություններ սիմֆո–ջազի համար.
«Գինի խատուտիկներից»` ըստ Ռեյ Բրեդբերիի վեպի, 1974թ.
«Արևային քաղաք», 1984թ.
Երաժշտություն երեխաների համար.
«Ուրախ ժամեր կկվի հետ» դաշնամուրային պիես
«Զանգակներ» սոնատին դաշնամուրի համար
«Ուսուցիչ և աշակերտ» դաշնամուրային պիեսների ժողովածու ամենակրտսեր դաշնակահարների համար
Վոկալ և խմբերգային երաժշտություն.
«Твоя незрелая любовь и зрелое мое страдание» ռոմանս դաշնամուրի նվագակցությամբ (խոսք` Պ. Սևակի, Դ. Սամոյլովի թարգմանությամբ)
«Испанская танцовшица» ռոմանս (խոսք` Ռ. Ռիլկեի, Կ. Բագատիրյովի թարգմանությամբ)
Մ. Կոկժաևի «Երաժշտական տարածականության տոպոլոգիա» (Մոսկվա, «Կոմպոզիտոր» հրատ., 2004թ.) և «Ալեքսանդր Հարությունյան. կոմպոզիտորական ոճի առանձնահատկություններ» (Մոսկվա, «Կոմպոզիտոր» հրատ., 2006թ.) մենագրությունները պահվում են «Library of Congress» գրադարանում:
1993թ. Արամ Խաչատրյանի անվան մրցույթում թավջութակի լավագույն կոնցերտի համար արժանացել է Առաջին մրցանակի:
1998թ. ԵՊԿ պրոֆեսոր է:
Արվեստագիտության թեկնածո է: 2007թ. Մոսկվայում ՌԴ Արվեստագիտության պետական ինստիտուտում պաշտպանել է «Ալեքսանդր Հարությունյանի գործիքային կոնցերտները» թեմայով:
2011թ. բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անդամ է (ակադեմիկոս), Հանովեր:
2011թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2015թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։