ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ
ՄԵԼԻՔ ԲԱԲԿԵՆԻ
ՄԵԼԻՔ ԲԱԲԿԵՆԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 23/09/1937թ., ք. Երևանում:
1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) լարային ամբիոնի ջութակի բաժինը:
1967թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` է. Միրզոյան):
1962-1965թթ. աշխատել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես երկրորդ դիրիժորը:
1970-1972թթ. վարել է ՀԿՄ Վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը:
1972-1985թթ. վարել է Հայաստանի Հեռուստապետկոմի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնները:
1990-1991թթ. վարել է Հայաստանի երաժշտական ֆոնդի նախագահի պաշտոնը:
1991-1995թթ. աշխատել է Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում՝ որպես գեղարվեստական ղեկավար:
Կոնցերտ նվագախմբի համար
Կոնցերտ-ֆանտազիա շեփորի և նվագախմբի համար
Սիմֆոնիկ պարեր
Կոնցերտ-ֆանտազիա ջութակահարների համույթի և դաշնամուրի համար (Արամ Խաչատրյանի հիշատակին)
Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար (Առնո Բաբաջանյանի հիշատակին)
5 նվագախմբային սյուիտ
Կոնցերտ-ռապոսդիա կամերային նվագախմբի համար
2 լարային կվարտետ
Սոնատներ ջութակի և երգեհոնի համար
Սոնատ մենանվագ ջութակի համար
Սոնատ մենանվագ թավջութակի համար
Գործիքային պիեսներ.
Վոկալ շարք «Աստղերը այնպես մոտիկ էին ինձ» (Վահագն Դավթյանի բանաստեղծությունների հիման վրա)
Խմբերգեր.
«Վասպուրականի երգեր» խմբերգերի շարք
Երգեր.
5 երգ
Ժողովրդական երգերի մեղեդիների մշակումներ
Էստրադային ստեղծագործություններ
Երաժշտություն կինոյի և թատերական ներկայացումների համար
ա) 3 խմբերգ, էստրադային երգեր, «Վասպուրականի երգեր» խմբերգերի շարք, առանձին երգեր տարբեր ժողովածուներում, Սոնատ մենանվագ ջութակի համար, Սոնատ ջութակի և երգեհոնի համար
բ) Վոկալ շարք «Աստղերը այնպես մոտիկ էին ինձ» (Վահագն Դավթյանի բանաստեղծությունների հիման վրա), Սոնատ ջութակի և երգեհոնի համար, Սիմֆոնիկ պարեր, Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար, էստրադային երգեր և նվագախմբային ստեղծագործություններ:
1969թ. և 1971թ. Մոսկվայում Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթներում արժանացել է դափնեկրի կոչման:
1982թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2012թ. արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման:
2015թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: