ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

ՄԱՐՏԻՆ  ՑՈԼԱԿԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 04/04/1938թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժինը:

1970թ. ավարտել է ԵՊԿ ստեղծագործական բաժինը:

1956-1961թթ. աշխատել է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում` որպես էստրադային նվագախմբի, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոկոմիտեի էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար:

1963-1966թթ. վարել է ինքնագործ էստրադային խմբերի հիմնադիրի և ղեկավարի պաշտոնները:

1971-1974թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։

1974-1989թթ. վարել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

1990թ. աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես դիրիժոր- խորհրդատու:

1994թ.-ից Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր անդամ է:

2009-2018թթ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

 

Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում (1997թ.-ից` պրոֆեսոր):

Սիմֆոնիա

«Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմ

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար

Կոնցերտ  ֆլեյտայի և նվագախմբի համար

 

Երաժշտություն 140-ից ավելի ներկայացման և 40-ից ավել տարբեր ժանրերի  ֆիլմերի համար, այդ թվում`«Բարև, ես եմ», «Սարոյան եղբայներ», «Ապրեցեք երկար», «Կարոտ», «Մենավոր ընկուզենի», «Վերջին նետում», «Տեղն արևի տակ», «Նորից եկավ ամառը» և այլն: Գրե է նաև երաժշտություն մուլտֆիլմերի համար. «Սխալ արտահայտություն», «Սպորտ, սպորտ, սպորտ», «Պարտիա», «Շատ վտանգավոր արկածներ»,  ինչպես նաև վավերագրական ֆիլմերից «Բյուրականի աստղադիտարան», «Ուսանողներ» և այլն: Հեղինակել է նաև 5 մյուզիքլ:

1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը:

2007թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2011թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ