ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
ՄԱՐՏԻՆ ԿԱՐԵՆԻ
ՄԱՐՏԻՆ ԿԱՐԵՆԻ
Կոմպոզիտոր
2009թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 20/01/1981թ., ք. Թբիլիսիում:
1997թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կլարնետի դասարանը:
2005թ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) փողային (ղեկ.՝ Լևոն Բրուտյան) և կոմպոզիցիայի (ղեկ.՝ Լևոն Չաուշյան) բաժինները:
2007թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան:
2013թ. ավարտել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում ստացել է դասեր:
2006թ. Երևանի «Նարեկացի» արվեստի ինստիտուտում մասնակցել է դասընթացների:
2013-2015թթ. ուսանել է Լոս Անջելեսի համալսարանի (UCLA) կինոերաժշտության բաժինը:
1997թ. ստեղծել է «Ուլիխանյան» կվինտետը, որի գեղարվեստական ղեկավարը, գործիքավորողը և կոմպոզիտորն է:
2005թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի մենակատարներների պետական անսամբլի մենակատար է:
2008թ. դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ հիմնադրել է «Ուլիխանյան» ակումբը, որտեղ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Հայաստանում կազմակերպել է էքսպերիմենտալ երաժշտության առաջին փառատոնը:
Որպես կոմպոզիտոր և կլարնետահար` բազմաթիվ համերգներով ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Լիբանանում, Ղազախստանում, Սիրիայում, Հորդանանում, Լատվիայում, Լիտվայում և այլուր:
Նվագախմբային ստեղծագործություններ.
«Մատեան ողբերգութեան» սիմֆոնիկ նվագախմբի, մենակատարի և երգչախմբի համար (խոսք` Գրիգոր Նարեկացու), 2006թ.
«7 մահացու մեղքեր» լարային նվագախմբի համար, 2013թ.
Ստեղծագործություններ նվագախմբի և մենակատարի համար
Կոնցերտ դաշնամուր լարողի և կամերային նվագախմբի համար, 2000թ.
Կոնցերտ կլարնետի և կամերային նվագախմբի համար, 2001թ.
«Փոքրիկ վրացին» մենակատար ջութակի և կամերային անսամբլի համար` նվիրված Գիա Կանչելիին, 2002թ.
Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2004թ.
Պոեմ ջութակի և նվագախմբի համար, 2008թ.
«Space Vocalize» տերմենվոքսի և կամերային նվագախմբի համար, 2010 թ.
Կամերային ստեղծագործություններ.
Լարային կվարտետ թիվ 1, 2001թ.
«4 մանրանվագ» ֆագոտի և դաշնամուրի համար, 2003թ.
Կվարտետ ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի համար, 2003թ.
Լարային կվարտետ թիվ 2, 2006թ.
«Ֆանտազիա» տենոր սաքսոֆոնի և դաշանմուրի համար, 2007թ.
Լարային կվարտետ թիվ 3, 2008թ.
«…Գարուն էր…» կլարնետի, պերկուսիայի, դաշնամուրի, ակորդեոնի, ջութակի, թավջութակի և կոնտրաբասի համար, 2008թ.
«Բաժանում» մենակատար տերմենվոքսի և հարվածայինների համար, 2013թ.
“Low Tension” փողային տրիոյի համար, 2014թ.
Դաշնամուրային ստեղծագործություններ.
«Հրաժեշտ մելոդիկ մինորին» 2 պիես դաշնամուրի համար, 2002թ.
«Պոեմ» մենակատար դաշնամուրի համար, 2010թ.
«Մանկական երաժշտության ալբոմ» դաշնամուրի համար, 2011թ.
1998թ. արժանացել է «Լավագույն կլարնետահար» կոչմանը:
2003թ. արժանացել է Ա. Խաչատրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակին:
2006թ. արժանացել է «Նարեկացի» արվեստի միության մրցանակին:
2006թ. ստացել է երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի դափնեկրի կոչում:
2007թ. սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
2011թ. «7 Մահացու Մեղքեր» ստեղծագործության համար արժանացել է Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակին:
2013թ. արժանացել է «Նոֆի» միջազգային կինոփառատոնի «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակին:
2015թ. արժանացել է Ջերրի Գոլդսմիթի անվան կինոմրցանակի: