ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԼԻՍԱ ՌՈՒԲԵՆԻ
ԱԼԻՍԱ ՌՈՒԲԵՆԻ
Կոմպոզիտոր, դաշնակահարուհի
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2024թ.-ից:
Ծնվել է 18/04/1981, Երևանում:
Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի (պրոֆ.՝ Մ. Մավիսակալյան) և դաշնամուրի (պրոֆ.՝ Զ. Բարսեղյան) ֆակուլտետներում
Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի (պրոֆ.՝ Ռ. Սարգսյան) և դաշնամուրի (պրոֆ.՝ Ռ. Թանդիլյան) ֆակուլտետներում
ԱՄՆ տեղափոխվելուց հետո կատարելագործվել է Վաշինգտոնի համալսարանում (պրոֆ.՝ Ժ. Ֆ. Դյուրանդ), որտեղ սովորել է տիրապետել ժամանակակից ստեղծագործական տեխնիկային
ԵՊԿ-ում՝ 1-ին և 2-րդ կուրսերին դասավանդել է «Կատարողական արվեստի պատմություն» առարկան
Ուսումնասիրել է «Երաժշտական մենեջմենթ» ոլորտը
Աշխատել է Նյու Յորքի “Arts Link” հիմնադրամում
Աշխատել է “Washington Performing Arts Society”-ում
Աշխատել է Դուբլինի “Fringle” միջազգային փառատոնում
Մասնակցել է Միլանում կայացած Արվեստի Կառավարման հարցերին նվիրված 7-րդ միջազգային կոնֆերանսին
Մասնակցել է Տամպերեում (Ֆինլանդիա) կայացած Արվեստի Մարքեթինգի հարցերին նվիրված 4-րդ միջազգային կոնֆերանսին
Վաշինգտոնի համալսարանում դասավանդել է Պոլֆոնիա, Կոնտրապունկտ և Ընդանուր երաժշտական տեսություն
Քրքլենդ (ԱՄՆ) քաղաքի թաղապետարանի Մշակութային բաժնի ղեկավարն է
1992թ. — 2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Ախմատովայի և Կ. Բալմոնտի)
1994թ. — «Իմ սիրելի հեքիաթները», դաշնամուրային շարք
1993թ. – «Վարդը», ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ջ. Ֆոն Գյոթեի)
1995թ. — «Խոզապահ», մանկական օպերա (Հ. Ք. Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով): Բեմադրվել է ԵՊԿ օպերայիին ստուդիայում (դիր.՝ Դ. Զոլյան, բեմադրող՝ Դ. Բարխուդարյան)
1996թ. — “Konzertstücke” ջութակի և կամերային նվագախմբի համար
1998թ. – «Բելշազարի տեսիլքը» բարիտոնի և կամերային նվագախմբի համար
2001թ. – «Աշնանային երգ» – սոլո ֆլեյտայի համար
2002թ. — «Քոբայրի ուրվականները», սեպտետ փայտյա փողայինների և հարվածայինների համար
2003թ. — «Հայրեններ», վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ն. Քուչակի)
2003թ. — «Սրտի հրդեհը», մոնոօպերա բասի և սիմֆ. նվագախմբի համար
2005թ. — «Աղոտք» դաշնամուրի համար
2006թ. — «Հակադրոթյուններ» ջութակի, թավջութակի և դաշն. համար
2006թ. – Դաշնամուրային տրիո №1
2006թ. – Տոկատ դաշնամուրի համար
2014թ. — Դաշնամուրային տրիո №2
2015թ. – 12 մանրանվագ լարային գործիքների համար
2017թ. – Լարային քառյակ
2019թ. — «Ալտեր Էգո» դաշնամուրային շարք
2022թ. — «Փոքրիկ Իշխանը», մանկական բալետ (Ա. դը Սենտ-Էքզյուպերիի համանուն գրքի մոտիվներով)
«Պատանեկան արվեստների համաժողով» ստեղծագործակաան մրցույթ – Գրան Պրի
«Ամադեուս» մրցույթ – 1-ին մրցանակ
Բ. Բիրտտենի անվ. կոմպոզիտորական մրցույթ – 3-րդ մրցանակ
Ստացել է երաժշտական մենեջերի որակավորման սերտիֆիկատ
ՀՀ Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպած կառավարիչ կանանց համար նախատեսված հատուկ ծրագրի 2-րդ մրցանակի
ՀՀ ԳԱԱ Ինստիտուտի բարձրագույն խորհրդի կողմից ստացել է Ավեստագիտության թեկնածուի կոչում (ատենախոսության թեմա՝ «Երաժշտական մենեջմենթ»)
«Վերաիմաստավորված երաժշտություն» միջազգային փառատոն, Սիեթլ – «Լավագույն ստեղծագործություն» կոչում (Լարային քառյակ ստեղծագործության համար)