ՀԵԼԼՄԱՆ-ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿԱՐԻՆ
ԿԱՐԻՆ
Կոմպոզիտոր, դաշնակահարուհի
ՀԿՄ անդամ՝ 2025թ.-ից
Ծնվել է 11/04/1955թ.
1985թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (նաև անցել է կոմպոզիցիայի դասեր՝ Է. Միրզոյանի, Ալ. Աճեմյանի դասարաններում)
2001թ.-ին Հանովերում՝ Լ. Նաումովի մոտ անցել է վարպետության դասեր:
2004-2006թթ. Զալցբուրգի Մոցարտի անվան ամառային ակադեմիայում մասնակցել է Հ. Լեյգրաֆի, Ռ. Լևինի, Ն. Շետլերի, Ալ. Մյուլենբահի մոտ:
1991թ.-ից բնակվում է Շվեդիայում
Եղել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած մի քանի համերգային նախագծերի հեղինակ՝ Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում:
Դաշնամուրային.
«3 նվիրում» (1. «Ուրախ Գնացք», 2. «Տատիկիս Հավիկը», 3. «Երկխոսություն»)
Սկերցո
«Երգ սիրո մասին» Սայաթ-Նովայի թեմայով
«Ճախարակ» ժող. երգի թեմայով
«Գարուն ա»
«Հայրենիքիս»
Պրելյուդ
«Պավանա»
«Մոդեռն Հրեշտակը»
Կամերային.
«Նվիրում» սոլո շեփորի համար
Վոկալիզ ջութակի և դաշնամուրի համար
«Սոնա Մարիա» ջութակի և դաշնամուրի համար
«Երաժշտական մաղթանք» ջութակի, կոնտրաբասի և ձայնի համար
«Լսի՛ր, լռություն է» լարային կվարտետի համար
Լարային տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար
Տրիո հոբոյի, ֆագոտի և գալարափողի համար
Ֆուգա հոբոյի, ֆագոտի և գալարափողի համար
Էլէգիա հոբոյի, ֆագոտի և գալարափողի համար
«Վարդի Բուրմունքը» տենորի, սոպրանոյի և դաշնամուրի համար
«Սև-սև աչեր» ձայնի և դաշնամուրի համար
«Ծաղիկ-աղջիկ» երկու սոպրանոյի, երգչախմբի, ջութակի և դաշնամուրի համար
Նվագախմբային.
«Ճանապարհորդություն դեպի Գոտլանդ» կամերային նվագախմբի համար
«Ինտրոդուկցիա և կապրիչիո» դաշնամուրի և սիմֆ. նվագախմբի համար
Կոմիտասի անվան երիտասարդ շնորհալիներին նվիրված մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
1991թ. Փարիզի ազգային կոնսերվատորիայում դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի