ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
Կոմպոզիտոր
2007թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 10/07/1984 թ., Երևանում:
1991-2001 թթ. ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը՝ որպես ջութակահար, կոմպոզիտոր և դաշնակահար:
2001-2006 թթ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական (ղեկ.՝ Էդվարդ Միրզոյան) և երգեհոնի (ղեկ.՝ Արթուր Ադամյան) բաժինները:
2006-2009 թթ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրայի ստեղծագործական (ղեկ.` Էդվարդ Միրզոյան) և երգեհոնի (ղեկ.` Վահագն Ստամբոլցյան) բաժինները:
2009-2013 թթ. դասավանդել է ԵՊԿ երգեհոնի դասարանում:
2013 թ-ից ՀՀ ԳԱԱ գիտաշխատող է:
2016 թ. հայ-ամերիկյան կամերային նվագախմբի գլխավոր կլավեսինահարն է:
Հանդես է գալիս որպես երգեհոնահար և դաշնակահար:
«Օվսաննա՜-Օվսաննա բարձյալի որդուն» սոնատ երգեհոնի համար, 2004թ.
«Հայտնություն» սիմֆոնիկ նվագախմբի համար, 2006թ.
«Gloria in excelsis» տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2007թ.
«Եղիր փառավորված, Տեր մեր Հիսուս Քրիստոս» երկու կոնցերտ-սիմֆոնիա
թիվ 1 թավջութակի, կանացի երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2009թ., թիվ 2 դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2010թ.
«Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է» օկտետ չորս ջութակի, երկու ալտի, թավջութակի և կոնտրաբասի համար, 2009թ.
Սաղմոսներ թավջութակի, դաշնամուրի և ֆոնոգրամի համար, 2009թ.
«Երկնային ուղերձ».
թիվ 1 մենանվագ թավջութակի համար, 2010թ.
թիվ 2 մենանվագ գալարափողի համար, 2012թ.
«Նա հարություն է առել» ջութակի և լարային նվագախմբի համար, 2011թ.
«Ես, Հիսուսը, լույսն եմ աշխարհին» երկսեռ երգչախմբի և դաշնամուրի համար, 2012թ.
«Եկեք ինձ մոտ, և դուք կժառանգեք իմ արքայությունը երկնքում» կոնցերտ մարիմբաֆոնի և լարային նվագախմբի համար, 2013թ.
«Արարատից` Սիոն» ջութակի և կամերային նվագախմբի համար, 2015թ.
«Իմ նոր Երուսաղեմը» երգեհոնի համար, 2014թ.
«Ալելույա» ալտ սաքսոֆոնի և երգեհոնի համար, 2015թ.
«Լսեք իմ քայլերը» մարիմբաֆոնի և դաշնամուրի համար, 2015թ.
Флейта и ее народные прототипы в композиторском творчестве Армении // Երիտասդարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջան, նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, էջ 175-184
Концерт для флейты и камерного оркестра Л.Чаушяна // «Կանթեղ», գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, 2(39), էջ 174-179
О флейте // Երաժշտական Հայաստան, Երևան, 2009, 2 (33), էջ 78-80
Հայ երգեհոնային դպրոցի հիմնադիրը. Վահագն Ստամբոլցյան, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջան, նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին (15-17 նոյեմբերի, 2013), Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 65-72
Հովհաննես Չեքիջյանը՝ կոմպոզիտոր, Հովհաննես Չեքիջյան – 85, Գիտական նստաշրջան՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին (26-27 սեպտեմբերի, 2014), Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 90-95
Տիգրան Չուխաճյանը Արևելքի և Արևմուտքի երաժշտական խաչմերուկում, Տիգրան Չուխաճյանի ստեղծագործությունը, Գիտական նստաշրջան (12 դեկտեմբերի, 2014), Նստաշրջանի նյութեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, էջ 165-168
1996թ. Ա. Խաչատրյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում (Amadeus) արժանացել է գրան պրի մրցանակի` ոսկե մեդալի:
2004թ. արժանացել է Ղ. Սարյանի և Գ. Սարաջևի անվան կոմպոզիտորների մրցույթների դափնեկիր:
2005թ. նախագահական երաժիշտների մրցույթում «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» երգեհոնային սոնատի համար արժանացել է մրցանակի:
2008թ. ՀԿՄ կողմից շնորհվել է «Արամ Խաչատրյան-100» հուշամեդալ:
2008թ. Մոսկվայում, Սուրբ Մարիամի հռոմեական-կաթոլիկ եկեղեցում, «Soli Deo Gloria» միջազգային երգեհոնահարների երկրորդ բաց փառատոն-մրցույթում «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» սոնատն արժանացել է հատուկ մրցանակին՝ «Անհատականության և լավագույն ժամանակակից հոգևոր երգեհոնային ստեղծագործության համար» անվանակարգում:
2009թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2011թ. «Նա հարություն է առել՜» ջութակի և լարային նվագախմբի համար գրված ստեղծագործության համար արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԿԵՄ հայտարարված «Լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործություններ» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման: