ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԿՈՒՀԻ  ԿԱՌԼԵՆԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1990թ.ից:

Ծնվ. 11/03/1963 Գյումրիում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1982-1987թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  կոմպոզիտորական բաժնում (ղեկ.` ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Է. Միրզոյան)  ավարտելով այն ասպիրանտի կոչումով

1987թ. Էջմիածնի Արշալույս գյուղի երաժշտական դպրոցում դասավանդել է տեսական առարկաներ

1990-1994թթ. աշխատել է ԵՊԿ ստեղծագործական ամբիոնում:

 1994-1996թթ. դասավանդել է ՌԴ Վոլգոգրադի Արվեստի ինստիտուտում: 1996- 2001 թթ.դասավանդել է Վանաձորի Մ. Թավրիզանի անվան երաժշտական ուսումնարանում:

2001-2010թթ.-ից աշխատել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  արվեստի ամբիոնում:

2010թ.-ից վարում է ՎՊՀ արվեստի ամբիոնի վարիչի պաշտոնը:

Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 1987թ.

«Մտորումներ» կամերային նվագախմբի համար, 1988թ.

Երկու լարային կվարտետ, 1990-1992թթ.

«Պոեմ Սիամանթոյի խոսքերով» երկսեռ երգչախմբի համար, 1993թ..

Երեք սիմֆոնիկ էսքիզ, 1999, 2001, 2003թթ.

Սոնատ ջութակի համար, 2005թ.

Կամերային պիեսներ «Հիշողություն», 2007թ.

Մշակումներ լարային քառյակի համար, 2000թ.

Ժողովրդական երգերի մշակումներ իգական երգչախմբի համար, 2010-2013թթ.

Երգեր ձայնի, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2002-2010թթ.

Խմբերգեր Վահագն Դավթյանի խոսքերով, 2018թ.

Երաժշտություն «Անուրջներ», ֆիլմի համար, 2019թ.

Աղոթք» ձայնի և կամերային նվագախմբի համար, 2020թ.

«Հայացք դեպի ներս» կամերային նվագախմբի համար, 2021թ.

1991թ. Մոսկվայում կայացած «Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում» «Դաշնամուրի և կամերային նվագախմբի կոնցերտ»-ի համար արժանացել է 3-րդ մրցանակի:

2002թ. «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցույթում «Վերածնունդ» ստեղծագործության համար արժանացել է 2-րդ մրցանակի:

2008թ. ստացել է դոցենտի գիտական կոչում։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ