ԱՐՍԵՆՅԱՆ

ՀԱՅԿ ԼԵՎՈՆԻ

Կոմպոզիտոր

Ծնվել է 04/09/1978թ.

2016թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուսանել է Փարիզում՝ École Normale Supérieure de Music de Paris մասնավոր կոնսերվատորիայում։

1993թ.-ից ի վեր Ֆրանսիայի կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։

Հանդիսանում է New York University Tisch School of the Arts-ի պրոֆեսոր:

Նյու-Յորքաբնակ հայ դաշնակահար և կոմպոզիտոր Հայկ Արսենյանը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում, այնպիսի համերգասրահներում, ինչպիսին էն Carnegie Hall (Նյու Յորք), ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատն ու Salle Cortot-ն (Փարիզ), Կրեմլը և Չայկովսկու համերգսրահը (Մոսկվա), Cadillac Shanghai համերգասրահը (Շանհայ) Tsunohazu Kumin Hall (Տոկիո),

Պետրանկա Մոցարտի թանգարանը (Պրահա), Auditorio MuBE (Սան Պաոլո), Սալա Սերվանտես (Հավանա), Auditorio de Miquel Delibes (Վալյադոլիդ), Դար-Ալ-Ասադ օպերային թատրոնը (Դամասկոս), Ֆիլիպինների ազգային թանգարանը (Բակոլոդ), ինչպես նաև հեռուստատեսային ելույթներ Phillips Collection Concert Series-ում (Վաշինգտոն), Նիքսոնի նախագահական թանգարանում, (Լոս Անջելես) և Myra Hess համերգաշարքում (Չիկագո):

11 տարեկանում Արսենյանն իր նվագախմբային դեբյուտն է ունեցել Հայկական Ազգային Ֆիլհարմոնիկի հետ իր «Ռեքվիեմի» կատարումով, իսկ 17 տարեկանում՝ նրա եվրոպական դեբյուտը տեղի ունեցավ որպես մենակատար Ռադիո Ֆրանսիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Փարիզում:

1993թ.-ին բնօրինակ ստեղծագործությունների երկու ժողովածուները տպագրվել են Փարիզում

2009թ.-ին University of Iowa Press-ի կողմից անգլերեն լեզվով հրատարակվել է Արսենյանի կողմից կազմված Անտոնիո Սոլերի ստեղնաշարային սոնատների կատարողական ուղեցույցը

2016թ.-ին Կալիֆորնիայի Zimmerman հրատարակության կողմից հրատարակվել է նրա բասի ու դաշնամուրի համար «Stratum» ստեղծագործությունը

2022թ.-ին վերը նշված Անտոնիո Սոլերի ստեղնաշարային սոնատների կատարողական ուղեցույցը Բարսելոնայի Boileau Editorial de Musica հրատարակչության կողմից հրատարակվել է իսպաներենով

2007թ.-ին Նյու Յորքի Manhattan School of Music-ում ստացել է Եվգենի Կիսինի անվան մրցանակը եւ professional studies դիպլոմը:

Այովայի համալսարանում ստացել է երաժշտական ​​արվեստի դոկտորի աստիճան՝ դաշնամուրային կատարողականության և մանկավարժության ոլորտում:

Մոսկվայի Գնեսինների երաժշտական ​​ակադեմիայում ստացել է մագիստրոսի կոչում:

Փարիզի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է պլատինե մեդալով

1993թ.-ից ի վեր Ֆրանսիայի կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ