ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՀՐԱՆՏԻ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՀՐԱՆՏԻ
Կոմպոզիտոր
1976թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 12/08/1946թ., ք. Երևանում:
1973թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` Գրիգոր Եղիազարյան):
1976-1985թթ. դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
1976-1980թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը:
1985-1990թթ. վարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնի ղեկավարի պաշտոնը::
1990-1993թթ. վարել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալի պաշտոնը:
1995թ.-ից Հայկական երգչախմբի, 2000թ.-ից Մասաչուսետց Նահանգի Մեծ Վուստերի հայկական
երգչախմբի, 2008թ.-ից Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական
ղեկավարն է:
1997թ.-ից վարում է Ռոդ Այլդնի Ռոդ Այլնդի Հայկական երաժշտական փառատոնի նախագահի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:
2003թ.-ից Հայկական երաժշտական համաժողովի անդամ է:
2014թ.-ից վարում է ՀԿՄ Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահի պաշտոնը:
Փրովիդենսի (ԱՄՆ) Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցիների մշակութային և երաժշտական տնօրենն է:
Նվագախմբային.
Սիմֆոնիկ պոեմ
Կոնցերտ լարային նվագախմբի համար
Կոնցերտ ձայնի և նվագախմբի (Big Band) համար
Երգչախմբային.
«Հայրենի ղողանջներ» ցանկ կանացի a’capella երգչախմբի համար
«Մեր նոր Հայաստան» (խոսք` Արամայիս Սահակյանի)
Գործիքային.
Տրիո ֆլեյտայի, ֆագոտի և դաշնամուրի համար
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Լարային կվարտետ
Փայտյա-փողային կվինտետ թիվ 1
Փայտյա-փողային կվինտետ թիվ 2
«Երկխոսություն» ջութակի և թավջութակի համար
Չորս մանրանվագ լարային կվարտետի համար
Պիեսներ դաշնամուրի և կամերային նվագախմբի համար
Սոնատներ.
Ջութակի և դաշնամուրի համար
Մենանվագ ալտի համար
Փողի և դաշնամուրի համար
Ֆագոտի և դաշնամուրի համար
Ֆլեյտայի և դաշնամուրի համար
Հոբոյի և դաշնամուրի համար
Մենանավագ ֆլեյտայի համար
Նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար
Սյուիտներ.
Դաշնամուրի համար
Ֆլեյտայի և կլարնետի համար
Վոկալ շարքեր.
«Բնության լեզվով» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք` Գարիկ Բանդուրյանի)
«Կարոտի կանչ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Սիլվա Կապուտիկյանի)
«Տաղեր» բարիտոնի, թավջութակի, դաշնամուրի և հարվածաինների համար (խոսք` Պետրոս Դուրյանի)
«Մենախոսություն» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Ռազմիկ Դավոյանի)
Վոկալ.
«Հայաստան» (խոսք` Նանսեն Միքայելյանի)
«Տիրամայր» (խոսք` Ներսես Վանականի)
«Վոկալիզ»
«Ազգ հայկազյան» (խոսք` Գևորգ Կարապետյանի)
«Համբարձում» (խոսք` Մեսրոպբ Թաշճյանի)
«Տիեզերք» (խոսք` Արամայիս Սահակյանի)
Կոմպոզիտորների ստեղծագործությունները հրատարակվել են «Սովետական գրող», «Կոմիտաս», «Մուզիկա» հրատարակչությունների կողմից:
1986թ. «Հայաստան» երգը ճանանչվել է որպես տարվա լավագույն երգ և արժանացել ՀՀ մշակույթի նախարարության հատուկ պարգևի:
1996թ. ճանաչվել է Ռոդ Այլնդ նահանգի «Տարվա մարդ»:
1997 և 2004թթ. արժանացել է Կոմիտասի անվան մրցանակի:
Պարգևատրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պատվոգրով:
Արժանացել է Ռոդ Այլնդի նահանգապետի և Սենատի հատուկ
դիպլոմների:
Արժանացել է Մասաչուսետց նահանգի Վուստերի քաղաքապետարանի պատվո
նշանին:
2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
2014թ. Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է Սուրբ Սահակ-Մեսրոպ շքանշանով:
2022թ. շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: