ԱՆԱՆՅԱՆ
ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ
ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ
Կոմպոզիտոր
2004թ.—ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 27/02/1976 թ., Երևանում:
1983-1993թթ. ուսանել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի դաշանմուրային բաժնում:
1993-1998թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում:
1996-2001թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում:
1998-2000թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:
2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «XX դարի հայ կոմպոզիտորների արվեստում դաշնամուրային մանրանվագի զարգացման ուղիները» թեմայով:
2002թ. Ֆրանսիայում «Grand de piano de Paris institute»-ում Վիկտոր Էրեսկոյի ղեկավարությամբ անցել է վարպետության դասընթացներ:
2003-2004թթ. Մոսկվայում Կարեն Խաչատրյանի և Ռոման Լեդենյովի ղեկավարությամբ անցել է վարպետության դասընթացներ:
2000թ.-ից ԵՊԿ դասախոս է:
2007թ.-ից ՀՀ ՊՆ նախագահական գլխավոր շտաբի փողային նվագախմբի ավագ երաժիշտ է:
«Տեսիլ» սիմֆոնիկ պատկեր, 2004թ.
«Սուրբ ծննդյան երեք երգ» լարային կազմի համար, 2005թ.
«Ֆիեստա» երկու ջութակի, ալտի և նվագակցության համար, 2006թ.
«Ֆիեստա» երկու դաշնամուրի համար և ջազային անսմաբլի համար (փոխադրում)
«Կոնցերտ-ֆանտազիա» դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2006թ.
«Ոգեկոչում» սիմֆոնիկ պատկեր՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, դուդուկի, շվիի և լարային նվագախմբի համար, 2007թ.
«Ձոն խախաղությանը» զինվորական փողային նվագախմբի համար, 2007թ.
«Աշնանային էքսպրոմտ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2007թ.
«Ճանապարհորդություն Ամերիկայով» կոնցերտ-ռապսոդիա նվիրված Ջորջ Գերշվինի հիշատակին, ջութակի և լարային նվագախմբի համար (նաև փոխադրում ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար), 2007թ.
«Folk reflexions» N 1 ձայնի, ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար, 2008թ.
«Folk reflexions» N 2 ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դուդուկի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար, 2008թ.
«Կարնո շորոր» դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2008թ.
«Գարնանային անուրջներ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2008թ.
«Ծիսական պար» 13 մենակատար համար, 2008թ.
«Տոնական նախերգանք» փողային նվագախմբի համար, 2008թ.
«Դաշնամուրային տրիո»՝ նվիրված Դ. Շոստակովիչի հիշատակին, 2008թ.
«Աղոթք» դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար, 2009թ.
«Երեք ջազային պիես» դաշնամուրի համար, 2009թ.
«Սուրբ Էջմիածին» մաղթերգ երգչախմբի և լարային կազմի համար, 2009թ.
«Unifinished story» ջազ-էստրադային անսամբլի համար
«Կոնցերտ» դաշնաումրի, լարային նվագխամբի և հարվածային կազմի համար, 2011թ.
«Black & White» դաշնամուրի համար, 2011թ.
«Legend» լարային նվագախմբի համար, 2011թ.
«Ave Maria» դաշնամուրի համար, 2012թ.
«Չինար ես», «Կռունկ» ձայնի, դաշնամուրի, դուդուկի և լարային նվագախմբի համար (2 տարբերակ), 2013թ.
«Դաշնամուրային ստեղծագործություններ» ժողովածու (նաև նույն ստեղծագործությունների ձայնասկավառակ, Universal music, Մոսկվա), 2003թ.
«Ջազային կոմպոզիցիաներ» դաշնամուրի, շեփորի, ֆլեյտայի և սաքսոֆոնի համար (նաև նույն ստեղծագործությունների ձայնասկավառակ, Brevis studio, Երևան), 2006թ.
«Սևը և սպիտակը» դաշնամուրի համար («1900+» նախագծի շրջանակներում), 2011թ.
Որպես կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող, գեղարվեստական ղեկավար՝ մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի, հեռուստանախագծերի, փառատոների, համերգների Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում.
2008թ. Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Միջազգային փողային նվագախմբերի փառատոնին:
2009թ. Բեյրութում մասնակցել է Ջազ փառատոնի:
2010թ. Նիկոսիայում մասնակցել է Ջազ փառատոնի:
2011թ. Լոնդոնում «Royal Festival Hall» համերգասրահում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
2000թ. ստացել է Արվետագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2006թ-ին ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
2011թ. «1900+» համաշխարհային դաշանմուրային երաժշտության համերգաշարի մրցույթի դափնեկիր է:
2012թ. արժանացել է «Raclamisto-project» կոմպոզիտորների մրցույթի 1-ին մրցանակի, (Գերմանիա, Հալլե):