ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆԻ
ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆԻ
Կոմպոզիտոր
1978թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 27/05/1945թ., Իրանի Համադան քաղաքում:
1964-1969թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի (ԵՊԿ) լարային ամբիոնի ջութակի բաժնում (ղեկ.՝ Հրաչյա Աբաջյան):
1969-1975թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան):
1969-1974թթ. աշխատել է Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար:
1974թ.-ից ԵՊԿ Ֆոլկլորագիտության ամբիոնում դասավանդում է Ժողովրդական երգերի և գործիքային նվագների վերծանություն առարկան:
Սիմֆոնիկ ստեղծագործություններ.
Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, դիպլոմային աշխատանք
Կոնցերտ-ռապսոդիա ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար
«Հայրենի եզերք» վոկալ-սիմֆնիկ շարք մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
«Ձոն հայրենիքին» օրատորիա մենակատարների, սիմֆոնիկ նվագախմբի համար, խոսք՝ Գևորգ Կարապետյանի
«Զարթոնք» սիմֆոնիկ պոեմ՝ նվիրված Մինաս Ավետիսյանի հիշատակին
Կոնցերտ ջութակահարների անսամբլի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Սիմֆոնիա
Կամերային ստեղծագործություններ.
«Հայրեններ» կանացի ձայնի և կամերային նվագախմբի համար, Նահապետ Քուչակի խոսքերով
«Պոեմ-լեգենդ» ջութակահարների անսամբլի համար
«Կատակային փոխակերպումներ» ջութակի և կամերային նվագախմբի համար
2 լարային քառյակ
Պոեմ ջութակի և երգեհոնի համար
«Տաղ հիշատակաց» ջութակահարների անսամբլի համար` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, Հայաստանի Ազգային ռադիոյում ֆոնդային ձայնագրություն
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Սոնատ-մենանվագ ալտի համար«Արևի կարոտը» երգաշար ձայնի, ֆլեյտայի և ջութակահարների անսամբլի համար, խոսք՝ Սարգիս Խարազյանի
Պոեմ-նվիրում վիոլա-պոմպոզայի և կամերային նվագախմբի համար, նվիրված է վիոլա-պոմպոզա գործիքի վերականգնող-վարպետ, ալտահար Էդուարդ Ղազարյանին
Հայկական ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ տարբեր կազմերի համար
Ստեղծագործություններ փողային նվագախմբի համար
Խմբերգեր.
«Ծաղկավառ ուղին», «Մազերդ հյուսել» (խոսք՝ Ավ.Իսահակյանի)
«Իմ Երևան» երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Նանսեն Միքայելյանի)
«Երգի այգաբաց» (խոսք՝ Նանսեն Միքայելյանի)
«Հայրենիք» (խոսք՝ Լևոն Բլբուլյանի)
«Երևան» (խոսք՝ Գևորգ Կարապետյանի)
Ստեղծագործություններ մանկական անսամբլի համար.
«Գարնանային առավոտ» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Վիկտոր Վարդանյանի)
«Ձմեռ պապին ու նոր տարին» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Վիկտոր Վարդանյանի)
«Խաղաղ երկինք» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Նանսեն Միքայելյանի)
«Տիկնիկի օրորը» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Վալենտինա Մխիթարյանի)
«Խորամանկ կատուն» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Արփինե Պողոսյանի)
«Իմ Հայաստան» երգ մանկական վոկալ-գործիքային անսամբլի համար (խոսք՝ Գևորգ Կարապետյանի)
Երաժշտություն ժողովրդական գործիքների համար.
«Պարային սյուիտ» ժողգործիքների անսամբլի համար
«Սոնատ-պոեմ» մենանվագ քամանչայի համար
«Երկու պիես» ուդի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ
«Վաղորդյան մեղեդի» և «Տոնական» բլուլի և ժողգործիքների նվագախմբի համար
«Հին երգ» և «Պար» երկու դուդուկի և դհոլի համար
«Մաղթանք» պիես թառի համար
«Համբարձման երկուշաբթի» և «Արի գնանք Արազը» զուգերգ՝ ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ
«Հոյ, մերիկ, մերիկ» երգ՝ ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ
«Մի աղջնակ կար» երգ՝ ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ
«Նվիրական քո շեմին» երգ՝ ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ
Հեղինակ է երգերի և զուգերգերի՝ դաշնամուրի նվագակցությամբ, մանկական ժողովրդական երգերի մշակումներ՝ վոկալ-գործիքային անսմաբլի համար:
Ֆոլկլորագիտական գործունեություն և ժողովածուների կազմում.
Հայաստանի տարբեր շրջաններում գրի է առել 4000-ից ավել ժողովրդական երգերի և գործիքային նվագարանների նմուշներ, որոնցից մոտ չորս հազարը նոտագրել է:
«Երեք դաշանմուրային պիեսներ», Մոսկվա, 1984թ.
«Դաշանմուրային պիեսների ժողովածու», Երևան, 1985թ.
«Տաղք Հայրենյաց երգարան, կոնսերվատորիայում Մկրտիչ Սարգսյանի ձայնագրված երգերի վերծանությունները
«Հարազատ տուն» քայլերգ փողային նվագախմբի համար, Երևան, 1985թ.,
«Մանկական երգեր», Երևան, 2002թ.
Արշակ Բրուտյանի «Ռամկական մրմունջներ» ժողովրդական երգերի ժողովածուի խմբագիր, Երևան, 2002թ.
«Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի I պրակի երաժշտական խմբագիր, Երևան, 2008թ.
«Երգի այգաբաց» a capella խմբերգ, «Հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործություններ» ժողովածու, «Ամրոց գրուպ» հրատ., Երևան, 2012թ.
Սայաթ-Նովա, «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Արի ինձ անգաճ կալ» լարային քառյակի համար, մշակումը՝ Խ.Մարտիրոսյանի, «Կոմիտաս» հրատ., Երևան, 2012թ.
Ստեփան Դեմուրյանի «Ժողովրդական երգեր» ժողովածուի խմբագիր կազմող՝ Նունե Աթանասյան, Երևան, 2012թ.
ԵՊԿ պրոֆեսոր է:
Զինվորական փառքի և ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է:
2013թ. արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: