ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ԼԻԼԻԹ  ԴԵՐԵՆԻԿԻ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից

Ծնվել է 12/11/1981թ. ք. Արարատում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1988-1998թթ. սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում պրոֆ. Ա. Շահբազյանի դաշնամուրի դասարանում, 1995թ.-ից նաև կոմպոզիտոր Ղ. Սարյանի ստեղծագործական դասարանում:

1998-2003թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆ. Էդ. Միրզոյանի ստեղծագործական և Մ. Աբրահամյանի դաշնամուրային դասարաններում (հետագայում Էդ. Միրզոյանի ստեղծագործական դասարանում՝ ասպիրանտուրա):

Սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործությունների, նաև ավելի քան 150 երգերի հեղինակ է, որոնցից շատերը հնչում են, օտագործվում ֆիլմերում, հաղորդումներում, գովազդներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում:

2006թ.-ից հեղինակը փորձարկում է երաժշտական այնպիսի ուղղություններ, որոնք նպաստում են լայն ստեղծագործական հնարավորությունների բացահայտմանը:

Այդպես ստեղծվում են Ambient, Chill Out, Trip Hop և այլ ուղություններում գրված ստեղծագործություններ:

2014թ. թողարկվել է անհատական «Sansary» խտասկավառակը, որը ներառում է հեղինակի ձայնի՝ որպես երաժշտական գործիքի օգտագործմամբ ստեղծագործություններ:

«Արև երգ», 1986թ.

«Գիշերը Ամբողջ» երգ (Համաքաղաքային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի), 1991թ.

Դաշնամուրային պիեսների շարք, 5 մաս, 1995թ. (1996 թ.-ին «Ամադեուս» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի)

«Էլեգիա» կանանց երգչախմբի համար, 1995թ. (1996 թ.-ին «Ամադեուս» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի)

«No One» երգ (Համաքաղաքային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի), 1995թ.

Դուետ ջութակի և թավջութակի համար, 1996թ.

«Պատկեր» դաշնամուրի համար՝ նվիրված Ղ. Սարյանի հիշատակին, 1998թ.

«Բնանկար», 7 գործիքների համար, 2 մաս, 1998թ.

Թեմա վարիացիաներով փայտյա փողային նվագախմբի համար, 1999թ.

Վոկալիզ կանանց երգչախմբի համար, 1999թ.

Լարային կվարտետ, 2000թ.

«Cher Cher La Femme» սոպրանոյի և դաշնամուրի համար, 2000թ.

«Տպավորություն» պիես փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000թ.

«Տրամադրություն» պիես դաշնամուրի համար, 2001թ.

Ստեղծագործություն տղամարդկանց 7 ձայների համար, (Բ. Բրիտտենի անվան մրցույթի 3-րդ մրցանակ), 2002թ.

«Արևածագ… Արևմուտ» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (2 մաս), 2003թ.

«Երկու կողմ» լարային նվագախմբի, տավիղի և հարվածայինների համար, (2 մաս)՝ նվիրված Ղ. Սարյանի հիշատակին, 2005թ.

«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի ջինգլ, 2008թ․

«Տաքսի Էլի լավ ա, 7 րոպե» ֆիլմի համար երաժշտություն, (ռեժ. Գ. Մաշկարյան), 2009թ.

«Սովորենք հաշվել» մանկական երգ, («Արևներ» մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ), 2010թ.

«Ֆուտբոլիստ» մանկական երգ, («Արևներ» մրցույթ- փառատոնի 3-րդ մրցանակ), 2010թ.

«…Դաշնամուրի և վիբրոֆոնի» համար, 2010թ.

«Առողջ ապրելակերպ» մանկական երգ, («Արևներ» մրցույթ-փառատոնի 3-րդ մրցանակ), 2011թ.

«Խառնաշփոթ» մանկական երգ, 2012թ. («Արևներ» մրցույթ-փառատոնի 2-րդ մրցանակ)

«Ֆելիչիտա» ֆիլմի համար երաժշտություն (ռեժ. Ե.Սիդորովա), 2012թ.

«Որս» ֆիլմի համար երաժշտություն (ռեժ. Ա. Չիլինգարյան), 2012թ.

Երաժշտություն «Վիշապագորգ» անիմացիոն ֆիլմի 4-րդ և 5-րդ մասերի համար (ռեժ. Գ. Մարտիրոսյան), 2013, 2016թթ.

«Կիսալուսնի ծովածոցը», (»Half moon bay»), ֆիլմի համար երաժշտություն, (ռեժ.Մ.Զաքարյան), 2014թ.

«Not Alone» երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը), 2014թ.

«Երթևեկության նշաններ» մանկական երգ («Արևներ» մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ), 2014թ.

«Love» երգ (Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2 հորիզոնականը), 2015թ.

«Lovewave» երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայսատանը և հայտնվել թոփ 10-ում), 2016թ.

«Fly with me», երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը), 2017թ.

Երևանում ֆրանկոֆոնիայի օրերի գալա համերգի համար գրված երաժշտություն, 2018թ․

«Թողություն» հեռուստասերիալի երաժշտություն (ռեժ. Հ. Գալստյան), 2019թ․

Երգ «Վիվա Սել» ընկերության ստեղծած «Սիս Մասիս» խաղի համար, 2019թ․

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի երաժշտություն, 2019թ․

Անկախության 29-ամյակի առթիվ ստեղծված ֆիլմի համար երաժշտություն, 2020թ․

Երաժշտություն «Վիշապագորգ» անիմացիոն ֆիլմի 6-րդ և 7-րդ մասերի համար, 2020թ․

«Ետնաբեմ» ֆիլմի երաժշտություն (ռեժ. Հ. Գալստյան), 2022թ․

«Փայլոու» մանկական մյուզիքլ («Արտավազդ» մրցանակ, որպես տարվա լավագույն մանկական ներկայացում), 2023թ․

«Բարի օր» կինոկատակերգություն (ռեժ. Գ. Գասպարյան, Ա. Սարգսյան), 2024թ․

«Ափսոսանք» ֆիլմի երաժշտություն, (ռեժ. Ռ. Գրիգով), 2024թ․

«Սուպերհերոսներ» անիմացիոն ֆիլմի երաժշտություն (ռեժ. Վ. Կասունի), 2024թ․

«Drama Queen», երաժշտություն համանուն ներկայացման համար (ռեժ. Տ. Գալուբկով), 2024թ․

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ