ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
ԺԻՐԱՅՐ ՆՈՐԻԿԻ
ԺԻՐԱՅՐ ՆՈՐԻԿԻ
Կոմպոզիտոր
2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 05/02/1988թ., ք. Երևանում:
1995-2002թթ. ուսանել է Ավետ Գաբրիելյանի անվան N12 երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինններում:
2003-2004թթ. կոմպոզիցիայի և տեսության դասեր է վերցրել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանից:
2004-2009թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Մ. Իսրայելյան):
2010թ. ավարտել է ԵՊԿ մագիստրատուրան:
Սոնատին դաշնամուրի համար, 2003թ.
Տրիո կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար, 2003-2004թթ.
Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2004թ.
«Տաղ Ծննդյան» սոպրանոյի, կլարնետի, ջութակի, ալտի և թավջութակի համար` ըստ Գրիգոր Նարեկացու, 2005թ.
Հինգ պիես ջութակի և դաշնամուրի համար, 2005թ.
Դաշնամուրային կվարտետ, 2005թ.
«Իրիկունս» խառն երգչախմբի համար` ըստ Միսաք Մեծարենցի, 2005-2006թթ.
Խորալ և Տոկատ երգեհոնի համար, 2006թ.
Փողային կվինտետ, 2006թ.
Էլեգիա ջութակի և լարային նվագախմբի համար, 2006թ.
Երկու պիես սոլո թավջութակի համար, 2007թ.
Երեք երգ սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Արտեմ Հարությունյանի, 2007թ.
Երկու հոգևոր խմբերգ խառն երգչախմբի համար` ըստ լատիներեն աղոթքների, 2007թ.
Դաշնամուրային տրիո, 2007թ.
Մետամորֆոզներ 13 մենակատարի համար, 2008թ.
Հինգ բագատել 9 մենակատարի համար 2008թ.
«Քրիստոս ողորմեա» (Christe eleison) խառը երգչախմբի համար, 2008թ.
«Ձմեռային խաղաղ տողեր» կանտատ սոպրանոյի, բարիտոնի, խառն երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար` ըստ Հակոբ Մովսեսի, 2008-2009թթ.
Հինգ երգ սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Վահան Տերյանի, 2009թ.
Սոնատ ալտի և դաշնամուրի համար, 2009թ.
Սերենադ լարային նվագախմբի համար, 2009թ.
Չորս խմբերգ խառը երգչախմբի համար` ըստ Ավետիք Իսահակյանի, 2010թ.
Արաբեսկ կիթառի համար, 2010թ.
Սինֆոնիետտա մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2010-2011թթ.
Կոտրված տիրույթներ 14 մենակատարի համար, 2011թ.
Չորս թանկա դաշնամուրի համար, 2011թ.
Լարային կվարտետ N 1, 2011թ.
Ռեչիտատիվ սոլո ֆլեյտայի համար, 2011թ.
«Էլիզ տղային» սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Գեորգ Թրակլի, 2011թ.
Սոնատ ջութակի և թավջութակի համար, 2011թ.
«Ավե Մարիա» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Սոկրատ Խանյանի, 2011թ.
Երեք խմբերգ խառը երգչախմբի համար` ըստ Ռազմիկ Դավոյանի, 2011-2012թթ.
Երեք էտյուդ դաշնամուրի համար, 2012թ.
Յոթ սոնետ տենորի, տավիղի և լարային նվագախմբի համար` ըստ Ուիլյամ Շեքսպիրի, 2012թ.
Մանթրա 8 տրոմբոնի համար, 2012թ.
«Domine Deus» խառը երգչախմբի համար` ըստ լատիներեն աղոթքի, 2013թ.
Հինգ խմբերգ խառը երգչախմբի համար` ըստ Պաբլո Ներուդայի, 2013թ.
Երեք շարժում սոլո ալտի համար, 2013թ.
Դիալոգ ֆլեյտայի և ջութակի համար, 2013թ.
Լարային կվարտետ N2, 2013թ.
Չորս բագատել երգեհոնի համար, 2013թ.
Չորս երգ սոպրանոյի և դաշնամուրի համար` ըստ Հրաչյա Թամրազյանի, 2014թ.
Ի հիշատակ… սոպրանոյի, լարային քառյակի և դաշնամուրի համար` ըստ Սոնա Վանի, 2014թ.
Սոնատին 4 կլարնետի համար, 2014թ.
«Litany» ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար, 2014թ.
Երեք շարժում սիմֆոնիկ նվագախմբի համար, 2014թ.
«Այսքանից հետո լռություն» խառն երգչախմբի համար` ըստ Հ. Էդոյանի, 2014թ.
Երեք Սուրբ ծննդյան պիեսներ (Three Christmas Carols) երգեհոնի համար, 2014թ.
Երեք շարժում լարային նվագախմբի համար, 2015թ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 2015թ.
Չորս խմբերգ խառը երգչախմբի համար` ըստ Լևոն Բլբուլյանի, 2015թ.
Տասը միկրոլյուդ լարային կվարտետի համար, 2015թ.
Անդանտե և ալեգրո ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի համար, 2015-2016թթ.
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 2016թ.
«Սրնգահարը» սոպրանոյի, ֆլեյտայի և դաշնամուրի համար` ըստ Հակոբ Մովսեսի, 2016թ.
Սիմֆոնիա մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2016թ.
2008թ. Ղազարոս Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:
2010թ. Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների մրցույթում Պարտադիր ստեղծագործություն մասնակիցների համար:
2010թ. «Երգող Հայաստան» մանկական խմբերգերի մրցույթու արժանացել է 2-րդ մրցանակի:
2011թ. 1900+ Համահայկական դաշնամուրային ստեղծագործությունների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2011թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է Հատուկ մրցանակի:
2011թ. «Տարվա լավագույն ստեղծագործություն» անվանակարգում արժանացել է Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակի:
2011թ. Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնում արժանացել է Դիպլոմի:
2012թ. «Ավե Մարիա» հայ-շվեյցարական մրցույթում արժանացել է Հատուկ մրցանակի:
2012թ. Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության հանրապետական մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
Slide Factory միջազգային մրցույթ-փառատոնում ընդգրկվել է ստեղծագործությունների լավագույն հնգյակում:
2022թ. արժանացել է Հավաստագրի՝ հայ կոմպոզիտորական արվեստում ունեցած ավանդի համար: