ԴՈՒԼԳԱՐՅԱՆ

ԷՌՆԵՍՏ  ՀԱՅԿԱԶԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 11/04/1988թ. ք. Բաքվում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2004թ. ավարտել է Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը:

2008թ. ավարտել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսություն բաժինը:

2012թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` Էդվարդ Միրզոյան):

Ավարտել է ԵՊԿ մագիստրատուրան (ղեկ.` Վարդան Աճեմյան):

2012թ. ՀԲԸՄ-ի և UNESCO-ի կազմակերպած Փարիզում կայացած «Սայաթ-Նովա» թվով երկրորդ կոմպոզիտորների միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի:

2012թ. Սանկտ-Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում արժանանացել է առաջին մրցանակի:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ