ԲԵՅԼԵՐՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅԿԻ
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅԿԻ
Կոմպոզիտոր
1985թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել Է 14/11/1948թ., Երևան
1971թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի ֆակուլտետը (պրոֆ. Հ. Բոգդանյան)
1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ. Է. Միրզոյան)
Բացի կոմպոզիցիայից զբաղվել է նաև կատարողական և մանկավարժական գործունեությամբ: Որպես նվագախմբի արտիստ աշխատել է Ռադիո և հեռուստատեսության Սիմֆոնիկ նվագախմբում, Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախմբում: Ներկայումս ՀՀ օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստ է:
1972թ. Պիես ֆագոտի և դաշնամուրի համար
1972թ. Պասակալյա և ֆուգա լարային կվարտետի համար
1973թ. 2 Պիես փողային կվարտետի համար
1979թ. 2 Պրելուդ դաշնամուրի համար
1978թ. Վոկալ ստեղծագործություններ Ե. Չարենցի, Հ. Բեյլերյանի, Վ. Ավագյանի խոսքերով
1983թ. Լարային կվարտետ
1984թ. Պոլիֆոնիկ վարիացիաներ սիմֆոնիկ նվագախմբի համար
1985թ. 3 պիես սոլո ալտի համար
1986թ. 2 դուետ ալտի և ջութակի համար
1990թ. Պիես կամերային նվագախմբի համար
1999թ. 2 Պիես կամերային նվագախմբի համար
2001թ. Գ. Նարեկացի «Խոսք ընդ Ասնվածամորը» սոպրանոյի, ասմունքողի և կամերային նվագախմբի համար
Ա. Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայի վերծանում ու գործիքավորում
Կինոերաժշտություն.
1987թ. «Կվարտետ» (Հայֆիլմ)
1988թ. «Արխիվային գործ» (Հայֆիլմ)
1989թ. «Խոյի համաստեղությունը» (Մոսֆիլմ)