ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

ԱԼԻՆԱ  ԱՇՈՏԻ

Երաժշտագետ

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է 1976 թ.-ից

Ծնվել է 18/10/1936 Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1955թ. ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցը (Գ. Վ. Սարաջևի դասարան):

1959-1964թթ. Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու:

1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Գ. Վ. Սարաջևի դասարան):

1961թ. ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (Մ. Գ. Հարությունյանի դասարան): Եղել է անվանական կրթաթոշակառու:

1964-1967թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտիտուտի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ արվ. դոկտ. պրոֆ. Ն. Կ. Թահմիզյան):

1968-1979թթ. ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:

1971-1986թթ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս:

1972-1974թթ. Հայաստանի Երգի-պարի պետական անսամբլի ֆոլկլորային խորհրդատու:

1979-1994թթ. ՀՀ Մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության և ակումբային հաստատությունների վարչության երկացանկային-խմբագրական կոլեգիայի երաժշտական սեկցիայի նախագահ:

1981-1985թթ. Հայաստանի Հեռուստառադիոյի Հայ երգի կամերային երգչախմբի ֆոլկլորային խորհրդատու:

1984թ.-ից Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ժողովրդական երգի և պարի ամենամյա փառատոնի կազմկոմիտեի անդամ, այնուհետև ժյուրիի նախագահ:

1987-1996թթ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ:

1992-2019թթ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ:

1996թ.-ից՝ պրոֆեսոր:

1998թ.-ից «Երաժշտական Հայաստան» ամսագրի հրատարակչական խորհրդի անդամ:

1999-2001թթ. Հայաստանի Ազգային ռադիոյի երաժշտական բաժնի գեղարվեստական խորհրդի անդամ:

2002թ. Հայաստանի Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի թղթակից անդամ:

2007-2016թթ. ՀՀ Մշակույթի նախարարության հրատարակչական խորհրդի անդամ:

2015թ.-ից Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

2019թ.-ից Ալ. Սպենդիարյանի անվան Տուն-թանգարանի գիտական խորհրդի աանդամ:

2022թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

«Հայրենի երգեր», Հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ Հայրիկ Մուրադյանի ձայնից: Երևան, «Սովետական գրող», 1980, 11,3 տպ. մ:

«Թալին», Հայկական ժողովրդական երգեր և նվագներ: Կազմող համահեղինակ՝ Ա. Սահակյան: Երևան, «Սովետական գրող», 1984, 13,5 տպ. մ:

«Ժողովրդական երաժշտության նոտագրման սկզբունքները ֆոլկլորագիտության զարգացման արդի փուլում (Թալինի շրջանի երգերի օրինակով)»: Թեկնածուական ատենախոսություն, ձեռագիր, ռուսերեն, 199 էջ: Սեղմագիր, Թբիլիսի, 1989:

«Հայրենական Մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում»: Նոտագրում, կազմում, բանաստեղծական և օժանդակ տեքստերի ռուսերեն թարգմանություն: Կազմող համահեղինակ՝ Մ. Բրուտյան: Երևան. «Առերեսում-Անի», 1995, 174 էջ:

Արուսեակ Սահակեան, Ալինա Փահլևանյան, «Սասնայ ծռեր» դիւցազնավէպ, առասպելական ընդերք, վիպական կառոյց, վիպասանական եղանակ: Էպոսի երգվող հատվածների նոտագրումները, վերլուծական հոդվածները՝ Ալինա Փահլևանյանի: ԱՄՆ, Կալիֆորնիա, Փասատենա «Դրազարկ», 1996:

«Երաժշտության այբուբեն», դասագիրք հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի համար: Համահեղինակներ՝ Յու. Յուզբաշյան և Ն. Սադոյան: Երևան, «Մակմիլլան-Արմենիա», 2001:

«Երաժշտություն», հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանի դասագիրք: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Մակմիլլան-Արմենիա», 2001, 7 տպ. մ:

«Երաժշտություն», հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք: Համահեղինակներ՝ Յու. Յուզբաշյան, Արեգ Լուսինյան: Երևան, «Մակմիլլան-Արմենիա», 2001, 8 տպ. մ:

Երաժշտությունը 1-ից 4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Մակմիլլան-Արմենիա», 2001, 20 տպ. մ:

Ալինա Փահլևանյան, «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները: Ուսումնասիրություն և վիպական ասքի երաժշտա-բանաստեղծական առաջին ամբողջական գրառումները: Երևան, «Ամրոց գրուպ», 2004, 72 էջ:

Ալինա Փահլևանյան, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության խնդիրներ: Ուսումնասիրություն:

«Հայրենի երգեր», Հայրիկ Մուրադյանի ձայնից վերծանեց, կազմեց և խմբագրեց Ալինա Փահլևանյանը: Նոր, լրացված հրատարակություն: Երևան, «Նոր գիրք» հրատ., 2007, 22 տպ. մ.:

«Երաժշտության այբուբեն»: Դասագիրք 12-ամյա հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի համար: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2008, 96 էջ:

«Երաժշտություն»: Դասագիրք 12-ամյա հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանի համար: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2008, 96 էջ:

Երաժշտությունը 1-ից 4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2008, 10 տպ. մ:

«Երաժշտություն»: Դասագիրք 12-ամյա հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի համար: Համահեղինակներ՝ Յու. Յուզբաշյան և Արեգ Լուսինյան: Երևան, «Զանգակ-97», 2008, 96 էջ:

Հայ ժողովրդական երգեր և նվագներ: Ապարան, I պրակ: Կազմում, խմբագրում, նախաբան, ծանոթագրություններ, բառարան: Երևան, «Կոմիտաս» հրատ., 2009, 148 էջ:

«Երաժշտություն»: Դասագիրք 12-ամյա հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2010, 96 էջ:

Էդգար Հովհաննիսյան, Խմբերգեր, Հայ ժողովրդական երգերի մշակումներ: Կազմող-խմբագիր, երգերի տեքստերի ռուսերեն թարգմանությունների հեղինակ՝ Ալինա Փահլևանյան: Երևան, «Ամրոց գրուպ», 2012, 30 տպ. մ.:

«Երաժշտություն»: Դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2012, 64 էջ:

Հայ ժողովրդական երգեր և նվագներ: Թալին, VII պրակ: Վերծանում, կազմում, խմբագրում, գիտական ապարատի ստեղծում: 2-րդ, բարեփոխված հրատարակչություն: Համահեղինակ՝ բանագետ Ա. Սահակյան: Երևան, «Կոմիտաս» հրատ., 2012, 25 տպ. մ.:

«Երաժշտություն»: Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Երևան, «Զանգակ-97» հրատ., 2013:

Հայ ժողովրդական երգեր և նվագներ: Ապարան – 1948, գիրք 1-ին, VIII պրակ: Վերծանում, կազմում, խմբագրում, գիտական ապարատի ստեղծում: Երևան, «Ամրոց գրուպ», 2013, 30 տպ. մ.:

Հայ ժողովրդական երգեր և նվագներ: Ապարան – 1948, գիրք 2-րդ, X պրակ: Վերծանում, կազմում, խմբագրում, գիտական ապարատի ստեղծում: Երևան, «Ամրոց գրուպ», 2014, 25 տպ. մ.:

Ալինա Փահլևանյան, Հայ երաժշտական ֆոլկլորի ռիթմիկայի առանձնահատկությունները: Դասագիրք կոնսերվատորիայի և երաժշտական քոլեջի համար: Երևան, «Ամրոց գրուպ», 2014, 2,5 տպ. մ.

Ալինա Փահլևանյան, Հայ երաժշտագիտական ֆոլկլորագիտության արդի խնդիրները: Դասագիրք կոնսերվատորիայի մագիստրատուրայի համար: Երևան, «Ամրոց գրուպ», 2018, 176 էջ:

«Հայրենի երգեր». Հայրիկ Մուրադյանի ձայնից վերծանեց, կազմեց և խմբագրեց Ալինա Փահլևանյանը: 3-րդ հրատարակություն: Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2018:

«Երգե՛, բլբուլս» հայկական ժողովրդական մանկական երգեր: Կազմող-խմբագիր՝ Ալինա Փահլևանյան: Երևան, «Ամրոց գրուպ», 2019, 64 էջ:

«Թանկագին ավանդ» Իշխան Կարապետյանի ձայնից նոտագրեց և կազմեց Ալինա Փահլևանյանը: Հանձնված է տպագրության 2020 թ., «Ամրոց գրուպ» հրատ.,:

«Հայ ժողովրդական երաժշտության նմուշների վերծանություն» դասընթացի պետական ծրագրի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 05100 և 05090 մասնագիտությունների համար: Երևան, ՀԽՍՀ ժողովրդական մինիստրության հանրապետական ուսումնամեթոդական կաբինետի տպարան, 1989, 0,3 տպ. մ.:

«Ֆոլկլոր» դասընթացի պետական ծրագիր Կոնսերվատորիայի 050601, 050602, 050603, 050701 մասնագիտությունների համար: Երևան, ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրության հանրապետական ուսումնամեթոդական կաբինետի տպարան, 1989, 1,25 տպ. մ.:

Հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի հայեցակարգ և ծրագրեր: Համահեղինակ՝ Յու. Յուզբաշյան: Գիտության և կրթության նախարարություն, կրթության բարեփոխման կենտրոն: Երևան, 2001, 1,75 հեղ. մ.:

«Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար 070100 «Երաժշտական արվեստ» մասնագիտացման գծով: 2010, էլէկտրական տարբերակ:

«Ֆոլկլորագիտություն» մասնագիտական առարկայի գծով անհատական պարապմունքների պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար: 2010, էլ. տարբ.:

«Ֆոլկլոր» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար 070100 «Երաժշտական արվեստ» մասնագիտացման գծով: 2010, էլ. տարբ.:

«Հայ երաժշտական ֆոլկլորագիտության արդի խնդիրները» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի մագիստրատուրայի համար: 2011, էլ. տարբ.:

«Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար: Երաժշտագիտական, կոմպոզիտորական, խմբավարական, ժողովրդական նվագարանների բաժինների համար: 2017, էլ. տարբ.:

«Հայ ժողովրդական երաժշտության նմուշների վերծանություն» անհատական դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար: 2017, էլ. տարբ.:

«Ֆոլկլոր» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար»: 2017, էլ. տ.:

«Հայ երաժշտական ֆոլկլորագիտության արդի խնդիրները» դասընթացի պետական ծրագիր կոնսերվատորիայի մագիստրատուրայի համար: 2017, էլ. տարբ.:

«Ֆոլկլորագիտություն» մասնագիտական առարկայի գծով անհատական պարապմունքների պետական ծրագիր կոնսերվատորիայի բակալավրիատի համար: 2017, էլ. տարբ.:

«Ֆոլկլորագիտություն» մասնագիտական առարկայի գծով անհատական պարապմունքների պետական ծրագիր կոնսերվատորիայի մագիստրատուրայի համար: 2017, էլ. տարբ.:

Հավաքչական աշխատանքն իրակաանացվել է 1970-2007թթ.-ների ընթացքում թե՛ անհատական ձայնագրությոունների միջոցով և թե՛ Երևանի կոնսերվատորիայի կազմակերպած ուսանողական խմբարշավներում մասնակցության իբրև ղեկավարի օգնական, իսկ հետագայում նաև ղեկավարության արդյունքում: Ձայնագրությունները կատարվել են Ապարանի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Բաղրամյանի, Հրազդանի, Արթիկի շրջանների գյուղերում, Լենինականում և Երևանում: Բոլոր նյութերը՝ ընդհանուր թվով 2475 նմուշ պահվում են Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական ստեղծագործության կաբինետի ձայնադարան-արխիվում:

Հեղինակ է 80-ից ավել հոդվածների հանրագիտարաններում, ժողովածուներում, ամսագրերում և թերթերում, 30-ից ավել զեկուցումների գիտաժողովներում, 10-ից ավել ձայնասկավառակների և CD-ների անոտացիաների, 20-ից ավել խմբագրումների, հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների:

1989թ. շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսությունը՝ «Ժողովրդական երաժշտության նոտագրման սկզբունքները երաժշտական ֆոլկլորագիտության զարգացման արդի փուլում /Թալինի շրջանի երգերի օրինակով/»):

2008թ. շնորհվել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչում:

2017թ. արժանացել է «Նաիրի» համահայկակաան երաժշտական փառատոնի հատուկ մրցանակի:

2022թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ