ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԱՆԱՀԻՏ  ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ

Կոմպոզիտոր

10/02/1963, Երևան — 2021

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ՝ 1991 թ.-ից

«Կանայք երաժշտության մեջ» ընկերության անդամ էր 2004 թ.-ից

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1989թ. ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժինները (պրոֆ.՝ Լևոն Չաուշյան):

1988թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ.՝ Գ. Եղիազարյան):

1990թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը ասպիրանտուրան (պրոֆ.՝ Է. Հովհաննիսյան)։

1990-1991թթ. դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում:

1992-2000թթ. դասավանդել է Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում:

2001թ.-ից՝ դասավանդել է  Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Բալետային սյուիտ

Վոկալ-փողային կվինտետ (ըստ Մ. Մեծարենցի)՝ ձայնի և փայտե փողային գործիքների համար

Երգաշարեր երգչախմբի համար (ըստ Ն. Զարյանի և Պ. Սևակի)

Սոնատին դաշնամուրի համար

«Այբբենարան» մանկական մյուզիքլ

Կվարտետներ

Հայրենասիրական երգեր

Մանկական երգեր

Դաշնամուրային պիեսներ՝ պատանի դաշնակահարի համար

2007թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի Ա. Խաչատրյանի հուշամեդալ

2017թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ