ՓԱՇԻՆՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ
ԷԴՈՒԱՐԴ
Երաժշտագետ, մանկավարժ, կոմպոզիտոր
24/04/1923, Թիֆլիս – 04/11/2004, Երևան
1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսաբան-կոմպոզիտորական ֆակուլտետը
1954թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
1941թ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Որպես 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի անսասան մարտիկ 400-րդ գնդի ռազմընկերների հետ մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլում
1944 թ. մայիսի 9-ին Սևաստոպոլի համար ծավալված մարտերից մեկում վիրավորվել է, երկարատև բուժվելուց հետո որպես 2-րդ խմբի հաշմանդամ այդ նույն թվականի նոյեմբերին զորացրվել է
1951-1961թթ. Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս (տեսաբանության բաժնի վարիչ)
1961թ.-ից Երևանի Պետական կոնսերվատորիայի դասախոս
1971թ.-ից ԵՊԿ դոցենտ, այնուհետև երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր։
Երգչախմբերի հեղինակ, պիես։ Երաժշտության համընդհանուր սուպերլադային Տոնային համակարգի տեսության ստեղծող։
Երաժշտության տեսության հարցերով հոդվածների հեղինակ
1964թ. «Երաժշտական մեթոդական միավորման աշխատանքի փորձից» («Միջին մասնագիտական կրթություն» ամսագիր, № 7)
1968թ. Արվեստագիտության թեկնածու, դիսերտացիա «Ներդաշնակության դասագիրք, 2-րդ մաս»
1973թ. «Ունիվերսալ սուպերլադային համակարգը հայկական երաժշտության մեջ» («ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմաբանասիրական ամսագիր», № 3)
1974թ. «Ներդաշնակության որոշ հարցեր Ունիվերսալ սուպերլադային համակարգի լույսի ներքո և դրանց մեկնաբանումը այլ ժամանակակից տեսական վարժություններում» («Գիտական աշխատանքների միջբուհական ժողովածու։ Արվեստաբանություն», Երևան, № 1)
Գիտամեթոդական աշխատություններ.
1960թ. Հարմոնիայի դասագիրք (2 մաս)
1997թ. 20-րդ դարի երաժշտական լադոտոնային համակարգ։ Զեկույցի թեզիսները «Երաժշտական մշակույթը 21-րդ դարին ընդառաջ» միջազգային համաժողովում
1998թ. Պոլիֆոնյայի դասագիրք
1999թ. Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լադոհարմոնիկ առանձնահատկությունների մասին։ // Հայկական երաժշտական Ստեղծագործության տեսության և գեղագիտության հարցեր
2000թ. Հարաբերական երաժշտության լսողության լադային զարգացման հարցը
2000թ. 20-րդ դարի կոմպոզիտորական ստեղծագործություններում երաժշտական լեզվի զարգացման սկզբունքները:// Զեկույցի թեզիսները Հանրապետական գիտա-տեսական գիտաժողովում
2000թ. Լադայի փուլերի տարածքային գործառույթ։ // Ռ. Ստեփանյանի հետ համատեղ-երաժշտագիտական աշխատությունների ժողովածու (մաս 1-ին)
Արվեստագիտության թեկնածու
ԵՊԿ պրոֆեսոր
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1943թ. մեդալ «Մարտական ծառայություններում մեծ վաստակի համար»
1944թ. մեդալ «Խիզախության համար»
1944թ. մեդալ «Կոֆկասի պաշտպանության համար»